13:05 21.08.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն 11-րդ անգամ անցկացնում է Համահայկական հայագիտական օլիմպիադան:
Այս տարի օլիմպիադային մասնակցել է 14-18 տարեկան 53 պատանի՝ Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Իսպանիայից և Քուվեյթից:
Օլիմպիադայի նպատակն է խրախուսել հայոց լեզվի, գրականության և պատմության իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնել նրանց ճանաչել Հայաստանը և ծանոթանալ տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ:
Օլիմպիադան անցկացվել է երեք թեմատիկ ուղղությամբ՝ հայոց լեզու, գրականություն և հայոց պատմություն: Հարցաշարերը կազմել են մասնագիտական հանձնաժողովները, որոնց կազմը համալրվել է տարբեր բուհերից: ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանի խոսքով՝ օլիմպիադան այս տարի անցկացվել է այլ ձևաչափով՝ որպես ստուգատես, այլ ոչ թե մրցույթ, հետևաբար հաղթողներ չեն առանձնացվել: Մասնակիցներին հարցերի շրջանակ ևս նախապես չի տրվել: «Թեև մասնակիցները նախապես չեն ունեցել հարցերի շրջանակը, բայց, ի զարմանս մեզ, արդյունքները սպասվածից լավն էին»,- ասում է Կարեն Մնացականյանը:
Օլիմպիադայի կազմակերպման գործընթացում նոր ձևաչափ էր նաև վիկտորինայի անցկացումը: Թիմերը ձևավորվել են տարբեր համայնքների մասնակիցներից՝ միմյանց ծանոթացնելու և նրանց միջև նոր կապեր հաստատելու նպատակով: Վիկտորինայի յուրաքանչյուր պատասխան մասնագետի կողմից վերլուծվել և ներկայացվել է երեխաներին՝ ամրապնդելու գիտելիքը:
Օլիմպիադայի շրջանակում անցկացվել են երգի, ասմունքի միջոցառումներ, խոհարարական վարպետության դասեր, ինչպես նաև ուսումնաճանաչողական այցեր Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդ վանական համալիր և Սևանավանք: Հուշարձաններ այցերի ընթացքում սփյուռքահայ պատանիներին մանրամասն ներկայացվել են դրանց պատմությունն ու մշակութային արժեքը:
Պատանիների խոսքով՝ օլիմպիադային մասնակցությունն իրենց տվել է թե՛ բազմաթիվ ընկերներ, թե՛ հարուստ գիտելիք: Նրանք վստահեցնում են՝ անգամ իրենց օտարազգի ընկերներին հայերեն են սովորեցնելու, որպեսզի նրանք ևս մասնակցեն հաջորդ օլիմպիադային:
Օլիմպիադայի ավարտին երեխաներին տրվել են մասնացության վկայականներ, իսկ համայնքներին՝ խորհրդանշական նվերներ:
17:46 27.11.2024
Կստեղծվեն իրավական հիմքեր վարչական ակտերն անհապաղ կատարելու համար16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի15:07 27.11.2024
«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ13:58 27.11.2024
Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ13:51 27.11.2024
«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ13:15 27.11.2024
Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում13:00 27.11.2024
Ավստրիայի կանցլերը Թրամփին հրավիրել է այցելել երկիր12:05 27.11.2024
Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է10:50 27.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում09:05 27.11.2024
Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է17:37 27.11.2024
Արմեն Ղազարյանը նշանակվել է ՆԳ նախարարի տեղակալՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Ղազարյանը նշանակվել ՆԳ նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Ղազարյանին նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: ...
17:33 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներըՆոյեմբերի 26-ին՝ ժամը 15։24-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Հանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ , որոնց արդյունքում արգելափակումից դուրս են բերել 63 տրանսպորտային միջոց և 141 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: ...
17:28 27.11.2024
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության մասնակիցները պարգևատրվել են հուշամեդալներովՆոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են ՀՀ ԶՈՒ հավաքականի՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության մասնակից մարզիկները, մարզիչները։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, շնորհավորելով մարզիկներին մարզական հեղինակավոր առաջնությունում պատվավոր տեղեր զբաղեցնելու և Հայաստանի Հանրապետության պատիվը միջազգային հարթակում բարձր պահելու կապակցությամբ, հպարտությամբ ընդգծել է, որ սա ևս մեկ առիթ էր ապացուցելու, որ մեր երկրում պահպանվում […] ...
17:24 27.11.2024
Հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանի հետԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը` նոյեմբերի 27-ին հանդիպելով Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ, ասել է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Շվեյցարիային` մի շարք շարունակական աշխատանքներում Հայաստանի կողքին լինելու համար: Հայաստանի եւ Շվեյցարիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են: Զարգանում են նաեւ միջխորհրդարանական կապերը»: Հանդիպմանը մասնակցել […] ...
17:20 27.11.2024
Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումըՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի համանախագահությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են ենթակառուցվածքների ոլորտում կարևոր նշանակություն ունեցող նախագծերը և ծրագրերը, այդ թվում՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց», Հյուսիս-Հարավ ճանապարհի «Սիսիան-Քաջարան» հատված, «Դիմակայուն Սյունիք» շրջանակային վարկային ծրագրերը, «Դիմակայության և աճի» […] ...
17:16 27.11.2024
«Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկ կանի ԿվարացխելիայինԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է իտալական «Նապոլիի» վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով։ Անգլիայի 20-ակի չեմպիոնը պատրաստ է 23-ամյա ֆուտբոլիստին առաջարկել 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով։ Եվս մեկ միլիոն Կվարացխելիան կարող է ստանալ բոնուսների տեսքով։ «Նապոլին» մտադիր չէ բաժանվել Խվիչայից և պատրաստ է նոր պայմանագիր ու տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել նրան։ […] ...