Եղեգնաձորում «Ֆեստիվառ»-ի կազմակերպչական աշխատանքների համար փակ են լինելու փողոցներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+6.09 oC

Եղեգնաձորում «Ֆեստիվառ»-ի կազմակերպչական աշխատանքների համար փակ են լինելու փողոցներ

11:50 21.08.2024

Հարգելի՛ եղեգնաձորցիներ և հյուրեր, օգոստոսի 24-ին Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում կայանալիք «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի կազմակերպչական աշխատանքների համար սահմանափակվելու է որոշ փողոցների երթևեկությունը։ Մասնավորապես, օգոստոսի 20-ից 25-ը փակ է լինելու Նարեկացու փողոցը՝ հիվանդանոցից մինչև Միկոյան փողոց։ Օգոստոսի 23-ից 25-ը մեքենաների համար փակ են լինելու Քաղաքային ամֆիթատրոնի հարակից տարածքները։ Զբոսաշրջային անվճար երթուղիների համար նախատեսված ավտոբուսները ձեզ կսպասեն Եղեգնաձորի ավտոկայանում։ Հյուրերի համար առանձնացված են ավտոկայանատեղիներ քաղաքի հետևյալ հատվածներում՝ Շահումյան փողոցի վերջնամաս, Նարեկացու փողոցի վերջնամաս՝ եկեղեցու հարևանությամբ, Վարդան Զորավարի փողոց, ինչպես նաև Եղեգնաձորի երաժշտական դպրոցի հարևանությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության մասնակիցները պարգևատրվել են հուշամեդալներով

17:28 27.11.2024

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության մասնակիցները պարգևատրվել են հուշամեդալներով

Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են ՀՀ ԶՈՒ հավաքականի՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության մասնակից մարզիկները, մարզիչները։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, շնորհավորելով մարզիկներին մարզական հեղինակավոր առաջնությունում պատվավոր տեղեր զբաղեցնելու և Հայաստանի Հանրապետության պատիվը միջազգային հարթակում բարձր պահելու կապակցությամբ, հպարտությամբ ընդգծել է, որ սա ևս մեկ առիթ էր ապացուցելու, որ մեր երկրում պահպանվում […] ...

Հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանի հետ

17:24 27.11.2024

Հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանի հետ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը` նոյեմբերի 27-ին հանդիպելով Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ, ասել է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Շվեյցարիային` մի շարք շարունակական աշխատանքներում Հայաստանի կողքին լինելու համար: Հայաստանի եւ Շվեյցարիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են: Զարգանում են նաեւ միջխորհրդարանական կապերը»: Հանդիպմանը մասնակցել […] ...

Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումը

17:20 27.11.2024

Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի համանախագահությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են ենթակառուցվածքների ոլորտում կարևոր նշանակություն ունեցող նախագծերը և ծրագրերը, այդ թվում՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց», Հյուսիս-Հարավ ճանապարհի «Սիսիան-Քաջարան» հատված, «Դիմակայուն Սյունիք» շրջանակային վարկային ծրագրերը, «Դիմակայության և աճի» […] ...

«Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկ կանի Կվարացխելիային

17:16 27.11.2024

«Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկ կանի Կվարացխելիային

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է իտալական «Նապոլիի» վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով։ Անգլիայի 20-ակի չեմպիոնը պատրաստ է 23-ամյա ֆուտբոլիստին առաջարկել 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով։ Եվս մեկ միլիոն Կվարացխելիան կարող է ստանալ բոնուսների տեսքով։ «Նապոլին» մտադիր չէ բաժանվել Խվիչայից և պատրաստ է նոր պայմանագիր ու տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել նրան։ […] ...

ԱԺ նախագահն ընդունել է Նիդերլանդների նորանշանակ դեսպանին

17:11 27.11.2024

ԱԺ նախագահն ընդունել է Նիդերլանդների նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Ողջունելով դեսպանին՝ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է նրան կարեւոր հանձնառության ստանձնման կապակցությամբ ու հույս հայտնել, որ վերջինիս դիվանագիտական ծառայության օրոք հայ-նիդերլանդական հարաբերությունները նոր մակարդակի են հասնելու՝ չբավարարվելով համագործակցության առկա բարձր տեմպերով: Դեսպան Մոնրոյ-Վինթերն իր հերթին շնորհակալություն է հայտնել […] ...

Գյումրիում հասարակական ուղևորափոխադրում իրականացնող երթուղային «Գազելի» վթարման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ․ ՔԿ

17:05 27.11.2024

Գյումրիում հասարակական ուղևորափոխադրում իրականացնող երթուղային «Գազելի» վթարման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ․ ՔԿ

2024 թվականի նոյեմբերի 27-ին ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն հաղորդում է ներկայացրել, որ 2024թ․ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։25-ին, «Գյումրու ավտոբուս» ՓԲ ընկերության 67-ամյա վարորդն իր կողմից շահագործվող «Գազել» մակնիշի երթուղային տաքսին Գյումրի քաղաքի Գ․Նժդեհի փողոց 10 հասցեի վարելիս կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց […] ...

BACK_TO_TOP