14:06 20.08.2024
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Սևան քաղաք, Երևանյան խճուղի 74 հողամաս հասցեում գործող «Լունա» հանգստի գոտու տարածքում շահագործվող բենզալցակայանի, ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Զովունի, 1-ին փողոց 239 հասցեում շահագործվող գազաբենզալցակայանի, ինչպես նաև ՀՀ, Լոռու մարզ, Սպիտակ համայնք, գ․ Մեծ Պարնի 24 փողոց, թիվ 27 հասցեում շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի՝ (ՀԳԼԿ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
Գեղարքունիքի, Կոտայքի և Լոռու տարածքային բաժինների հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները պարզել են, որ անհատ ձեռնարկատերերի կողմից շահագործվող օբյեկտներում՝ Սևան քաղաքում գտնվող բենզալցակայանում, Լոռու մարզի Սպիտակ համայնքում գործող հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի, Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող գազաբենզալցակայանում առկա են նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ։
Հաշվի առնելով նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման թույլ տրված խախտումները, ինչպես նաև այդ խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից վերոնշյալ բենզալցակայանի,հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի, գազաբենզալցակայանի ու գործունեությունը դադարեցնելու որոշումներ են կայացվել։
ՔՏՀԱ տեսչական մարմնի և Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանի փոխգործակցությամբ պետական սեփականութփյան հողամասի վրա կառուցված բենզալցակայանն ապամոնտաժվել է։
Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող գազաբենզալցակայանը Տեսչական մարմնի և Հարկադիր կատարման ապահովման ծառայության համատեղ աշխատանքի արդյունքում կապարակնքվել է։
Լոռու մարզի հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանն ապամոնտաժվել է՝ օբյեկտը շահագործող տնտեսավարողի սեփական նախաձեռնությամբ։
15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի15:07 27.11.2024
«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ13:58 27.11.2024
Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ13:51 27.11.2024
«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ13:15 27.11.2024
Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում13:00 27.11.2024
Ավստրիայի կանցլերը Թրամփին հրավիրել է այցելել երկիր12:05 27.11.2024
Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է10:50 27.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում09:05 27.11.2024
Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է08:05 27.11.2024
«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան16:25 27.11.2024
Կատարը կվերսկսի ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև միջնորդությունը խաղաղության հասնելու համարԿատարի ղեկավարությունը պատրաստ է վերսկսել միջնորդական ջանքերը՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի հասնելու համար, եթե նրանք նման ցանկություն ցուցաբերեն։ Այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։ «Իմ կառավարության անունից ես արձանագրում եմ, որ երբ մենք տեսնենք երկու կողմերի հանձնառությունը, դուք կտեսնեք, որ Կատարը լիովին կվերականգնի […] ...
16:17 27.11.2024
Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզումՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր՝ 2024թ․ նոյեմբերի 8-ին Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի մասին: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու դեպքին առնչվող կարևոր հանգամանքներ։ Մասնավորապես, պարզվել է, […] ...
16:03 27.11.2024
Թմրանյութը ձեռք էր բերել իրացման նպատակով․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումըՆԳՆ համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Աբովյանի 34-ամյա մի բնակչի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Երիտասարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է, ձեռք է բերել իրացման նպատակով։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել […] ...
15:55 27.11.2024
Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի հետ համաձայնագիրը վերջ կտա տարածաշրջանում բռնությանըՊաղեստինի ղեկավարությունը կարծում է, որ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը կնվազեցնի բռնության մակարդակը Մերձավոր Արեւելքում։ Այս մասին ասվում է Պաղեստինի ազգային վարչակազմի հայտարարության մեջ, որի կենտրոնակայանը գտնվում է Հորդանան գետի արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքում։ «Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի և Իսրայելի միջև համաձայնագիրը կնպաստի բռնության և անկայունության դադարեցմանը, որը կրում է ողջ […] ...
15:50 27.11.2024
Արթուր Միրանյանը դուբլի հեղինակ է դարձելՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» կազմում դուբլ է գրանցել։ Ընկերական խաղում Միրանյանի ակումբը 8-1 հաշվով հաղթել է «Օկնա Մուրեշին»։ 28-ամյա ֆուտբոլիստն այս տարվա սեպտեմբերին է տեղափոխվել Ռումինիայի Սուպերլիգան ներկայացնող ակումբ և 6 խաղում խփել 3 գոլ։ «Ունիվերսիտատյա Կլուժը» 17 խաղում հավաքել է 30 միավոր և մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ ...
15:42 27.11.2024
Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության՝ Երասխ բնակավայրում գտնվող դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Լեհաստանի նախագահի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Նախագահ Անջեյ Դուդան Եվրամիության դիտորդական առաքելության դիտակետում հանդիպել է լեհական անձնակազմի հետ։ Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը, իսկ տեղակալը՝ ազգությամբ լեհ Մարեկ Կուբերսկին։ […] ...