Բրազիլիայում յուրաքանչյուր ժամը մեկ 1680 բջջային հեռախոս են գողանում. հետազոտություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

Բրազիլիայում յուրաքանչյուր ժամը մեկ 1680 բջջային հեռախոս են գողանում. հետազոտություն

16:44 19.08.2024

Բրազիլիայի բնակիչները բախվել են բջջային հեռախոսների մշտական ​​գողությունների և բազմաթիվ կիբեռհանցագործությունների խնդրին. հանցագործների գործողություններից ընդհանուր վնասը 2023 թվականին հասել է 34 միլիարդ դոլարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է El Pais պարբերականը՝ վկայակոչելով Բրազիլիայի Forum Brasileiro de Segurança Pública («Բրազիլիայի հանրային անվտանգության համաժողով») ոչ կառավարական կազմակերպության տվյալները:

Նշվում է, որ 2023 թվականին Բրազիլիայի յուրաքանչյուր տասներորդ բնակչից գողացել են բջջային հեռախոս, իսկ միջինը Բրազիլիայում ամեն ժամ գողանում են մինչև 1680 հեռախոս։ Ամենից հաճախ կողոպտիչները խլում են հեռախոսները, երբ երկրի բնակիչները ցանկանում են լուսանկարվել կամ մեքենայի մեջ խոսելիս կանգնած են լինում լուսացույցի տակ։ Ըստ պարբերականի տեղեկատվության՝ բջջային հեռախոսների գողությունների խնդիրը հասել է այնպիսի չափերի, որ Google-ը Բրազիլիայում օգտատերերի սարքերի համար մշակել է հատուկ «գողի ռեժիմ»։ Այն նախատեսված է Android սարքերի էկրանների արգելափակման համար, եթե ծրագրում տեղակայված արհեստական ​​ինտելեկտը հայտնաբերի, որ բջջային սարքը կտրուկ կերպով խլել են օգտատիրոջ ձեռքից։ Ծրագիրը դեռ փորձարկման փուլում է։

Պարբերականը հավելում է, որ բացի հեռախոսների գողությունից, Բրազիլիայում բնակչության համար ծագել է մշտական կիբեռհանցագործությունների խնդիրը, որոնց թվում առավել հաճախակին այլ անձի փոխարեն ներկայանալու փորձերն են։ Ըստ Forum Brasileiro de Segurança Pública-ի տեղեկատվության՝ յուրաքանչյուր տասներորդ բրազիլացի 2023 թվականին դարձել է իր փողերի գողության ականատեսը և յուրաքանչյուր տասներորդ բրազիլացի տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ դարձել է կիբեռհանցագործության կամ մեքենայության զոհ։

Բրազիլիայում հանցավորությունը շարունակում է խնդիր մնալ բնակչության և երկրի իշխանությունների համար։ Չնայած այն հանգամանքին, որ 2023 թվականին Բրազիլիան ունեցել է կանխամտածված սպանությունների ամենացածր ցուցանիշը վերջին 14 տարվա ընթացքում, սակայն ՄԱԿ-ի Global Study on Homicide-ի՝ 2023 թվականի զեկույցի տվյալներով՝ Բրազիլիան տարեկան 45 000 սպանությունների թվով դեռ զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը հայաստանյան բեմում ներկայացնելը կարևոր է. Դանիել Դանիելյան

18:10 27.11.2024

«Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը հայաստանյան բեմում ներկայացնելը կարևոր է. Դանիել Դանիելյան

Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մամուլի ասուլիսով ազդարարվել է աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության հայաստանյան հյուրախաղերի մասին: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով […] ...

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ

18:05 27.11.2024

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: Արայիկ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ բնույթ և այդ առումով ընդգծել ԵՄ հետևողական աջակցությունը մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, տարբեր ոլորտներում կարողությունների […] ...

SHANTNEWS

18:00 27.11.2024

SHANTNEWS

Ինչո՞ւ «Լիվերպուլը» պայմանագիր չի առաջարկել Սալահին

17:55 27.11.2024

Ինչո՞ւ «Լիվերպուլը» պայմանագիր չի առաջարկել Սալահին

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է, որ ակումբից առաջարկ չի ստացել պայմանագիրը երկարաձգելու համար, իսկ գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: TBR Football-ին հայտնի է դարձել, որ անգլիական ակումբը եգիպտոսցուն առաջարկ չի կատարել, որովհետև նրա գործակալը նախապես տեղեկացրել է առնվազն 3 տարվա պայմանագիր ստորագրելու մտադրության մասին: «Լիվերպուլը» ցանկանում է իր առաջատարի հետ պայմանագիր […] ...

Արման Եղոյանը Նորվեգիայի դեսպանին է ներկայացրել եվրոպական ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքները

17:50 27.11.2024

Արման Եղոյանը Նորվեգիայի դեսպանին է ներկայացրել եվրոպական ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքները

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին (նստավայրը՝ Թբիլիսի): Արման Եղոյանը կարեւորել է ոչ ռեզիդենտ դեսպանի հաճախակի այցերը Հայաստան: Նա նշել է, որ մեծ ներուժ կա զարգացնելու հայ-նորվեգական հարաբերությունները, ու թեեւ Նորվեգիան Եվրոպական միության անդամ չէ, սակայն բազմաթիվ ցուցանիշներով […] ...

Կստեղծվեն իրավական հիմքեր վարչական ակտերն անհապաղ կատարելու համար

17:46 27.11.2024

Կստեղծվեն իրավական հիմքեր վարչական ակտերն անհապաղ կատարելու համար

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեխնիկական եւ հրդեհային անվտանգության վերաբերյալ օրենսդրության խախտումները, որպես կանոն, էական եւ անմիջական վտանգ են սպառնում մարդու կյանքին եւ առողջությանը՝ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է նախատեսել, որ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագիրը ենթակա է անհապաղ կատարման: Այս մասին ասել է […] ...

BACK_TO_TOP