Հուլիսին 294 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Հուլիսին 294 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում

11:35 19.08.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հուլիս ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 294 դեպք և շուրջ 137 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 13 դեպքով 13 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 61.4 մլն դրամի չափով:

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում.

  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտուր ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․45 մլն դրամ տուգանք,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի և այլ ոլորտներում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է 23․88 մլն դրամ տուգանք,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ու մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1 մլն դրամ տուգանք,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոտեխսպասարկման և (կամ) ավտոլվացման, ավտոպահեստամասերի առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 5․5 մլն դրամ տուգանք,
  • մթերային խանութում 5 հարկ վճարողի մոտ 5 դեպքով արձանագրվել է 16.33 մլն դրամ տուգանք,
  • մթերային խանութի, բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության, այլ և հանրային սննդի (չունի հանդիսությունների սրահ) ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 10 մլն դրամ տուգանք,
  • մրգի և բանջարեղենի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․64 մլն դրամ տուգանք,
  • շինանյութի առևտրի ոլորոտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․6 մլն դրամ տուգանք։

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված 13 հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտներ:

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված 294հարկ վճարողների ցանկը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի ու կից օրենքների նախագծերի փաթեթին վերաբերող հարցեր

19:50 27.11.2024

Քննարկվել են «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի ու կից օրենքների նախագծերի փաթեթին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը նոյեմբերի 27-ին հանդիպել են «Equal Rights Trust» անկախ միջազգային կազմակերպության ներկայացուցիչ-փորձագետների հետ: Քննարկվել են «Իրավահավասարության ապահովման եւ խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի ու կից օրենքների նախագծերի փաթեթին վերաբերող հարցեր: Փորձագիտական առաքելության նպատակն է աշխատել օրենսդրական նախաձեռնության մշակման գործընթացում ընդգրկված անձանց հետ: Կողմերը […] ...

ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից ՀՀ զինված ուժերի նահանջելու մասին տարածվող լուրերը

19:46 27.11.2024

ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից ՀՀ զինված ուժերի նահանջելու մասին տարածվող լուրերը

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է սոցիալական հարթակում տարածվող տեղեկությունն այն մասին, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքերից։ «Հորդորում ենք նմանօրինակ կեղծ և սուտ լուրեր չտարածել»,- ասել է Թորոսյանը։ ...

Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով

19:41 27.11.2024

Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում 2025 թվականին 6 երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով: Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ։ Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 157 932 000 (հարյուր հիսունյոթ միլիոն ինը հարյուր երեսուներկու հազար) ՀՀ դրամ, որից յուրաքանչյուր երիտասարդական կենտրոնի ստեղծման համար կարող է […] ...

Համայնքային ոստիկանությունում ծառայության համար կատարվում է ընդունելություն. hայտարարություն

19:34 27.11.2024

Համայնքային ոստիկանությունում ծառայության համար կատարվում է ընդունելություն. hայտարարություն

Ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից Համայնքային ոստիկանությունում և ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար հայտարարվում է ընդունելություն։ Համայնքային ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ԼՂ-ից […] ...

Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը

19:28 27.11.2024

Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը

Եվրախորհրդարանը հաստատել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայացրած Եվրահանձնաժողովի նոր կազմը, որը սեպտեմբերին հաստատել էր Եվրամիության խորհուրդը։ Եվրախորհրդարանում քվեարկությունը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ նոյեմբերի 27-ին, պատգամավորների ձայների 370 կողմ, 282 դեմ հարաբերությամբ։ Նորացված Եվրահանձնաժողովը պաշտոնապես կսկսի աշխատանքը դեկտեմբերին։ Ցուցակում ընդհանուր առմամբ 26 եվրահանձնակատար կա, Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալասը կդառնա ԵՄ արտաքին գործերի և անվտանգության […] ...

Հայաստանի հետ սկզբունքորեն համաձայնեցված է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը. Զախարովա

19:23 27.11.2024

Հայաստանի հետ սկզբունքորեն համաձայնեցված է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը. Զախարովա

Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը ՀՀ իշխանությունների հետ սկզբունքորեն համաձայնեցված է: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 27-ին կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Մեկնաբանելով գործընթացի վերաբերյալ զարգացումները՝ ռուս պաշտոնյան նշել է, որ այժմ հայկական կողմից սպասում են վերջնական հաստատման, քանի որ ՌԴ ԱԳՆ-ն […] ...

BACK_TO_TOP