Տեղի կունենա ՀՀ ՊԵԿ-ի եկամուտների վարչարա­րու­թյան բարեփոխումների հասարակական խորհրդի նիստ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Տեղի կունենա ՀՀ ՊԵԿ-ի եկամուտների վարչարա­րու­թյան բարեփոխումների հասարակական խորհրդի նիստ

10:32 16.08.2024

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ս.թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14:00, ք. Երևան, Խորենացու 3,7 հասցեում (Պետական եկամուտների կոմիտեի 4-րդ հարկի դահլիճում) տեղի կունենա Հայաստանի Հանրապետութ­յան պետական եկա­մուտների կոմիտեի եկամուտների վարչարա­րու­թյան բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը: Այս մասին հայտնում են ՊԵկ-ից։

«Նիստին նախատեսվում է քննարկել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որին կարող են մասնակցել նաև հասարակական խորհրդում չներգրավված կազմակերպություններն ու միությունները, մասնագիտական խմբերը: Մասնակցությունն անհրաժեշտ է հաստատել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի քարտուղարության հետ ([email protected], 060-844-648): Միաժամանակ հայտնում ենք, որ նախքան հասարակական խորհրդի նիստը շահագրգիռ կազմակերպությունների հետ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ քննարկումներ կարող են կազմակերպվել նաև ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հետ: Հանդիպմանը գրանցվելու համար տրամադրվում են կոնտակտային տվյալներ: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին ([email protected], 060844619, 060844318)»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբանանից Իսրայելի զինուժի դուրս գալու տեմպը կախված կլինի «Հըզբոլլահի» հետ զինադադարի կայունությունից

20:40 27.11.2024

Լիբանանից Իսրայելի զինուժի դուրս գալու տեմպը կախված կլինի «Հըզբոլլահի» հետ զինադադարի կայունությունից

Հարավային Լիբանանից Իսրայելի զինուժի դուրսբերման արագությունը որոշվելու է նրանով, թե որքանով է կայուն հրադադարը «Հըզբոլլահի» հետ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իսրայելական անվտանգության անանուն պաշտոնյային: «Նա ասել է, որ զորքերի դուրսբերման առաջընթացը և լիբանանցի խաղաղ բնակիչների հայրենիք վերադարձի ժամանակացույցը կախված է նրանից, թե արդյոք համաձայնագրի բոլոր կողմերը կկատարեն դրան»,- հայտնում է գործակալությունը։ «Մենք պետք է […] ...

Երկարաձգվել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամը

20:30 27.11.2024

Երկարաձգվել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․ ««Նոա»-«Վիկինգուր» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է ուշ ժամի. այդ, իսկ պատճառով «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№ 7, 11, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) կաշխատեն մինչև ժամը 01:00»։ ...

Անահիտ Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին

20:24 27.11.2024

Անահիտ Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Equal Right Trust (Հավասար իրավունքների պաշտպանություն) հիմնադրամի տնօրեն Ջիմ Ֆիցջերալդին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էվելին Քոլինսին։ Հանդիպումը տեղի է ունեցել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ու Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի համատեղ նախաձեռնությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, […] ...

Ֆոն դեր Լայենը նշել է նոր Եվրահանձնաժողովի խնդիրները արտաքին քաղաքականության ոլորտում

20:16 27.11.2024

Ֆոն դեր Լայենը նշել է նոր Եվրահանձնաժողովի խնդիրները արտաքին քաղաքականության ոլորտում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել ուժեղացնել եվրոպական անվտանգությունը և ակտիվացնել այն միջազգային հարցերում։ Այդ մասին նա հայտարարել է Եվրախորհրդարանում՝ ԵՀ անդամության թեկնածուների ներկայացման ժամանակ։ «Մեր անվտանգության ամրապնդումն ավելի ու ավելի կարևոր է դառնում այնպիսի վիճելի և փխրուն աշխարհում, որն այսօր է, կարծում եմ, այն Եվրոպային ավելի քան երբևէ անհրաժեշտ է», – […] ...

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց

20:08 27.11.2024

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական […] ...

SHANTNEWS

20:00 27.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP