Ռուսաստանը չի հաղթելու, Թրամփն էլ չի հաղթելու. Լևոն Շիրինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 12 2024
  • $
    399.59
  • RUBLE
    3.75
  • 420.17
WEATHER
--1.91 oC

Ռուսաստանը չի հաղթելու, Թրամփն էլ չի հաղթելու. Լևոն Շիրինյան

22:30 14.08.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանին: Անդրադարձ է եղել ռուս-ուկրաինական հակամարտությանը, ուկրաինական բանակի վերջին հաջողություններին: Հակամարտության ո՞ր ելքն է ավելի շահեկան Հայաստանի համար: Ի՞նչ կլինի եթե հաղթի Ուկրաինան, և ինչ կլինի եթե հաղթի Ռուսաստանը:

«Ռուսաստանը չի հաղթելու, ասեմ, որ Թրամփն էլ չի հաղթելու: Այս երկուսը թող մտքներից հանեն: Ակնհայտ է, որ գործը գնում է ռուսական պետության փլուզման»,- նշել է Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետը խոսել է նաև հայ-ադրբեջանական վերջին գործընթացներից, Իրան-Իսրայել հարաբերություններից, բազմաթիվ այլ թեմաներից:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 35 իրավաբանական անձի և նավի նկատմամբ՝ իրանական նավթ տեղափոխելու համար

22:53 03.12.2024

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 35 իրավաբանական անձի և նավի նկատմամբ՝ իրանական նավթ տեղափոխելու համար

ԱՄՆ գանձապետարանը Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցանկում ներառել է 35 իրավաբանական անձ և նավ, որոնք կապված են իրանական նավթի փոխադրման հետ: «Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառում 35 կազմակերպության և նավի նկատմամբ, որոնք կարևոր դեր են խաղում իրանական նավթի ապօրինի փոխադրման մեջ արտաքին շուկաներ»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։ Ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով ֆինանսների նախարարի տեղակալ Բրեդլի  […] ...

Lufthansa-ն երկարաձգել է Թել Ավիվ թռիչքների դադարեցումը մինչև հունվարի վերջ

22:43 03.12.2024

Lufthansa-ն երկարաձգել է Թել Ավիվ թռիչքների դադարեցումը մինչև հունվարի վերջ

Deutsche Lufthansa-ը, որը հանդիսանում է Գերմանիայի ազգային ավիափոխադրողը և Եվրոպայի ամենամեծ ավիացիոն կոնցեռնը, հայտարարել է, որ իր ինքնաթիռները շարունակելու են Իսրայել չթռչել։ «Lufthansa խմբի բոլոր ավիաընկերությունները կերկարաձգեն դեպի Թել Ավիվ թռիչքների դադարեցումը մինչև 2025 թվականի հունվարի 31-ը ներառյալ»,-ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ: Deutsche Lufthansa-ում ընդգրկված են Lufthansa-ն, Eurowings-ը, Swiss-ը, Austrian Airlines-ը և Brussels Airlines-ը: «Տուժած […] ...

Հարավային Կորեայի ընդդիմության առաջնորդը զինվորականներին կոչ է արել չենթարկվել նախագահի հրամաններին

22:32 03.12.2024

Հարավային Կորեայի ընդդիմության առաջնորդը զինվորականներին կոչ է արել չենթարկվել նախագահի հրամաններին

Հարավային Կորեայի առաջատար ընդդիմադիր «Տոբուրո» Դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Լի Չժե Մյոնը կոչ է արել զինվորականներին և ոստիկաններին չհնազանդվել նախագահ Յուն Սեոկ Յոլի «հակասահմանադրական և անօրինական» հրամաններին։ Այս մասին հայտնում է The Korea Herald թերթը։ «Վերադասի հակասահմանադրական և ապօրինի հրամանը կատարելը նաև հանցակից է դարձնում։ Հենց այս պահից ես կոչ եմ անում զինվորականներին և ոստիկաններին հնարավորինս […] ...

Խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների վճռական փուլի մեկնարկից առաջ Ադրբեջանի մեջլիսը Հայաստանին  նոր տարածքային պահանջներ է ներկայացնում

22:24 03.12.2024

Խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների վճռական փուլի մեկնարկից առաջ Ադրբեջանի մեջլիսը Հայաստանին նոր տարածքային պահանջներ է ներկայացնում

Ադրբեջանի խորհրդարանում այսօր լսումներ են անցկացվել: Դրանք կոչվել են «Անվտանգ ու արժանապատիվ վերադարձ Արևմտյան Ադրբեջան»: Հիշեցնենք՝ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» են անվանում Հայաստանի Հարապետության տարածքը: Ըստ էության, այն եղել է պետական միջոցառում և ոչ թե առանձին պատգամավորների նախաձեռնություն. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իհարկե, անկասկած: Սեպտեմբերին Ադրբեջանի մեջլիսի 9-րդ գումարման այդ կազմը ձևավորելուց հետո […] ...

Բոլոր ջանքերը կգործադրենք Սիրիայում և մեր երկրում անվտանգությունը պահպանելու համար․ Իրաքի վարչապետ

22:16 03.12.2024

Բոլոր ջանքերը կգործադրենք Սիրիայում և մեր երկրում անվտանգությունը պահպանելու համար․ Իրաքի վարչապետ

Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Բաղդադը բոլոր ջանքերը կգործադրի իր երկրի և Սիրիայի անվտանգությունը պահպանելու համար։ Այս մասին հայտնում են երկրի կառավարության գրասենյակից։ «Վարչապետը Էրդողանին տեղեկացրել է, որ Իրաքը չի կանգնի և չի հետևի Սիրիայում տեղի ունեցող վտանգավոր իրադարձություններին և կգործադրի բոլոր ջանքերը իր և Սիրիայի […] ...

Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Հարավային Կորեայի խորհրդարանի շենքի մոտ

22:08 03.12.2024

Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Հարավային Կորեայի խորհրդարանի շենքի մոտ

Նախագահի կողմից մտցված ռազմական դրությունը չեղարկելու պատգամավորների որոշումից հետո հազարավոր ցուցարարներ են գտնվում Հարավային Կորեայի խորհրդարանի շենքին մոտ հրապարակում, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Հրապարակում իրավիճակը հիմնականում հանգիստ է, տեղում ներկա են ոստիկանական պարեկային խմբեր և հեռուստատեսության ներկայացուցիչներ: Կուսակցական և արհմիությունների դրոշներով ակտիվիստները կարգախոսներ են հնչեցնում՝ կոչ անելով երկրի ղեկավարին հրաժարական տալ։ Չորեքշաբթի գիշերը Հարավային […] ...

BACK_TO_TOP