Իրանը զորավարժություններ է սկսել Ադրբեջանի սահմանին․ չեն բացառվում իրանական հարվածները Ադրբեջանում գործող իսրայելական գաղտնի հենակետերի ուղությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 12 2024
  • $
    394.35
  • RUBLE
    3.80
  • 413.87
WEATHER
-0.91 oC

Իրանը զորավարժություններ է սկսել Ադրբեջանի սահմանին․ չեն բացառվում իրանական հարվածները Ադրբեջանում գործող իսրայելական գաղտնի հենակետերի ուղությամբ

21:53 14.08.2024

Հավանաբար վաղը պարզ կլինի՝ կհարվածի՞ Իրանը Իսրայելին ամբողջ հզորությամբ, թե՞ կսահմանափակվի լոկալ գործողություններով: Դա կախված է Գազայում հրադադարի հարցի շուրջ վաղը կայանալիք բանակցություններից:

Հարվածը սպասում էին օգոստոսի 8-ին, հետո՝ օգոստոսի 12-ին: Բայց այդպես էլ չկայացավ: Հնարավո՞ր է, որ այդպես էլ չկայանա:

Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ հավանաբար մոտակա ժամերի ընթացքում Իրանը կկողմնորոշվի, թե ինչպիսին է լինելու իր պատասխանը:

Իսկ ԱՄՆ նախագահին կից գործող Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին ասել է, որ իրանական հարվածը տեղի կունենա մինչև այս շաբաթվա վերջ:

Գլխավոր հարցն է, թե ինչպիսին կլինի այդ հարվածը. դա կլինի զանգվածային արշա՞վ Իսրայելի դեմ, թե՞ կլինեն կետային հարվածներ, որոնց նպատակը կլինի պարզապես պահպանելով դեմքը, ցույց տալ, որ պատասխանը եղավ, այնպես, որ իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից:

Եվ տպավորություն կա, որ մինչ օրս Թեհրանում դեռ շարունակվում է, պայմանական ասած, բազեների և աղավնիների միջև կռիվը: Ենթադրում եմ, որ աղավնիների դերում են այստեղ Իրանի նորընտիր նախագահ Փեզեշքիանը և փոխնախագահ Զարիֆը, բայց կարող եմ ենթադրել, որ բազեներն այնուամենայնիվ հաղթում են, քանի որ Զարիֆն ի վերջո ստիպված եղավ հրաժարական տալ:

Ինչևէ, իսկապես հույս կա, որ վաղը կայանալիք բանակցությունները կարող են ազդեցություն գործել  և ստիպել իրանցիներին հրաժարվել հզոր հարվածից»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Ադրբեջանը Իրանի սահմաններից ոչ հեռու զորավարժություններ է անցկացնում: Տեղն ու ժամանակը պատահակա՞ն է ընտրված և դա կապ ունի՞ այս զարգացումների  հետ:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Bloomberg. Մասկը դարձել է առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 400 միլիարդ դոլարը

00:00 12.12.2024

Bloomberg. Մասկը դարձել է առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 400 միլիարդ դոլարը

Իլոն Մասկը դարձել է առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 400 միլիարդ դոլարը, հայտնում է Bloomberg-ը։ Bloomberg Billionaires Index-ի համաձայն՝ նոր ռեկորդը գրանցվել է Մասկի SpaceX մասնավոր ընկերության բաժնետոմսերի վաճառքով, որն ավելացրել է նրա կարողությունը 50 մլրդ դոլարով՝ հասնելով 439,2 մլրդ դոլարի։ 2022 թվականի վերջին հարստության զգալի անկումից հետո, երբ այն կրճատվեց 200 միլիարդ դոլարով,  […] ...

Երկրի վրա ընկնող հրթիռների օգտագործված հարթակների թիվը հասել է տարեկան 300 միավորի

23:53 11.12.2024

Երկրի վրա ընկնող հրթիռների օգտագործված հարթակների թիվը հասել է տարեկան 300 միավորի

Ներկայումս ավելի քան 300 հրթիռային հարթակների մնացորդներ ամեն տարի ընկնում են Երկիր: Այս մասին հայտնում է MIT Technology Review-ը՝ վկայակոչելով Հարվարդ-Սմիթսոնյան կենտրոնի ամերիկացի աստղաֆիզիկոս Ջոնաթան Մաքդաուելի հետազոտության տվյալները։ «Մենք ամեն տարի տեսնում էինք վերադարձող 50-ից 100 հրթիռային հարթակներ: Այժմ մենք տեսնում ենք տարեկան 300»,-ասել է գիտնականը: 2019 թվականին մթնոլորտում այրվել է մոտ 115 արբանյակ։ 2024 […] ...

ՀՀ դեսպանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը

23:45 11.12.2024

ՀՀ դեսպանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը

Դեկտեմբերի 9-ին Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը Կանադայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների պատվին կայացած ընդունելության ընթացքում կարճատև զրույց ունեցավ Կանադայի վարչապետ Ն.Գ. Ջասթին Թրյուդոյի և Ն.Գ. ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։ Ընդգծելով երկու պետությունների միջև ձևավորված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ ՀՀ դեսպանը մասնավորապես վերահաստատեց Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը՝ առանձնակի կարևորելով Կանադայի դիրքորոշումը՝ […] ...

Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի՝ Սիրիայում ռազմական օբյեկտներին հարվածելը

23:40 11.12.2024

Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի՝ Սիրիայում ռազմական օբյեկտներին հարվածելը

Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի կողմից սիրիական ռազմական ենթակառուցվածքների գնդակոծությունը և Իսրայելի գործողությունները Գոլանի բարձունքներում, քանի որ դա համարում է միջազգային իրավունքի խախտում։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Եգիպտոսի ԱԳՆ-ն։ «Եգիպտոսը խստորեն դատապարտում է Իսրայելի սիստեմատիկ ագրեսիան Սիրիայի ռազմական ենթակառուցվածքի դեմ, ինչպես նաև իր ազդեցության գոտին սիրիական տարածքների օկուպացիայի միջոցով ընդլայնելու նրա փորձերը», – ասվում է փաստաթղթում։ […] ...

Phillips 66-ը և NextEra Energy-ն արևային էլեկտրակայան կկառուցեն Կալիֆորնիայում

23:30 11.12.2024

Phillips 66-ը և NextEra Energy-ն արևային էլեկտրակայան կկառուցեն Կալիֆորնիայում

Ամերիկյան Phillips 66-ը և նրա դուստր ձեռնարկությունը՝ NextEra Energy-ը, կկառուցեն 30,2 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան Rodeo վերականգնվող վառելիքի արտադրության համալիրի համար՝ Կալիֆոռնիայի հյուսիսում, ասվում է Phillips 66-ի մամուլի հաղորդագրության մեջ։ Էլեկտրակայանը, որը պետք է գործարկվի 2025 թվականի առաջին եռամսյակում, կկրճատի Rodeo-ի էլեկտրաէներգիայի կարիքները կիսով չափ և կխուսափի տարեկան մոտավորապես 33,000 տոննա ածխաթթու գազի արտանետումից: Նոր […] ...

Ինգուր ՀԷԿ-ի վթարային անջատման  հետևանքով Աբխազիան մնացել է առանց էլեկտրականության

23:22 11.12.2024

Ինգուր ՀԷԿ-ի վթարային անջատման հետևանքով Աբխազիան մնացել է առանց էլեկտրականության

Տեղի է ունեցել Ինգուր ՀԷԿ-ի վթարային անջատում, այն էլեկտրաէներգիա էր մատակարում ամբողջ երկրին, Աբխազիան մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հայտնում է «Չեռնոմորէներգոն»։ «Ջրի կրիտիկական ցածր մակարդակի և դրա անբավարար ներհոսքի պատճառով միացվել է վթարային պաշտպանության համակարգը և ՀԷԿ-ը կանգ է առել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ընկերությունից պարզաբանել են, որ նախկինում կայանն արտադրում էր ժամում մինչև 160 […] ...

BACK_TO_TOP