Քննչական կոմիտեն փորձագիտական կենտրոն ունի, որը սկսել է գործել ՊՈԱԿ-ի կարգավիճակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 09 2024
  • $
    387.19
  • RUBLE
    4.25
  • 430.63
WEATHER
+21.09 oC

Քննչական կոմիտեն փորձագիտական կենտրոն ունի, որը սկսել է գործել ՊՈԱԿ-ի կարգավիճակով

14:57 06.08.2024

ՀՀ քննչական կոմիտեի կազմում, ՀՀ կառավարության կողմից հիմնադրման միջոցով, ձևավորվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և հաստատվել է վերջինիս կանոնադրությունը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով Լորիկ Սաֆարյանը, ով հանդիսանում էր ՀՀ ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության պետը, նշանակվել է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, որի հրամանով արդեն իսկ հաստատվել է հաստիքացուցակը։

ՊՈԱԿ-ը ձևավորվել է ՀՀ ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության հենքի վրա և, ըստ հաստատված կանոնադրության ու հաստիքացուցակի, պահպանում է վերջինիս կառուցվածքը։
Այսինքն ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության ծառայողներն այլևս համարվում են «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ։ Վերջիններս, կատարված անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների արդյունքում, պահպանել են ունեցած սոցիալական երաշխիքները։ Մասնավորապես՝ նրանք պահպանում են իրենց զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ աշխատավարձը, եթե այն բարձր է ՊՈԱԿ-ում զբաղեցրած հաստիքի համար սահմանված աշխատավարձից, ինչպես նաև պահպանում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը։ Այս դեպքում ՊՈԱԿ-ում աշխատած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ:

ՀՀ քննչական կոմիտեի կազմում ՊՈԱԿ-ի հիմնումն իրականացվել է քննչական համակարգում ընթացող բարեփոխումների շրջանակներում։ Դրա արդյունքում գործնականում ավարտին է հասցվել դեռևս 2013թ․ սկսված՝ միասնական քննչական մարմին ստեղծելու գործընթացը, որն իրականացվել է նախ 2023թ. հունվարի 1-ից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական ստորաբաժանման, ապա նաև 2024թ․ հունվարի 1-ից ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնի գործունեությունը տվյալ մարմինների կազմերում դադարեցնելու և ողջ հաստիքներով, գործառույթներով ՀՀ քննչական կոմիտեի համակարգ փոխանցելու միջոցով։ Արդյունքում, ՀՀ քննչական կոմիտեն նախաքննություն է իրականացնում հանրապետությունում քննվող հանցագործության դեպքերի շուրջ 99%-ով։

Բացի այդ, նոր ընդւոնված և 2022թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, քրեադատավարական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությամբ պայմանավորված, նախկին հետաքննության փուլն այլևս չկա, և ներկայում հաղորդում ստանալու պահից քննիչն է ձեռնամուխ լինում նախաքննության կատարմանը։

Այս գործոններով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով, որ ՆԳՆ փորձաքրեագիտական կենտրոնն ի սկզբանե ստեղծվել էր հենց քրեական վարույթներով նախնական քննությանն օժանդակելու նպատակով, որի գործառույթն այլևս ՀՀ ՆԳՆ ոոստիկանությունը չունի, օբյեկտիվ անհրաժեշտություն էր առաջացել քննիչի կողմից ապացուցողական կամ վարութային այլ գործողությունների կատարման ընթացքում ապահովելու փորձագետի օժանդակությունը, ինչը դարձել է ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության գործառույթները ՀՀ քննչական կոմիտեին փոխանցելու և նշված ՊՈԱԿ-ի ստեղծման հիմնական պատճառը։

Այս փոփոխությունը հնարավորություն կտա բարձրացնելու նախաքննության, քրեական վարույթի մասնակիցների՝ գործերը ողջամիտ ժամկետում քննելու սահմանադրական իրավունքի ապահովման արդյունավետությունը։ Բացի այդ, քանի որ ՊՈԱԿ-ը կազմված է ինչպես կենտրոնական, այնպես էլ ողջ հանրապետության տարածքում գործող տարածքային ստորաբաժանումներից, էականորեն խնայվելու է թե՛ ժամանակը, և թե՛ ռեսուրսները, քանի որ Քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով փորձաքննությունները նշանակվելու են ՊՈԱԿ-ի տարածքային ստորաբաժանումներում և քննիչները հարկադրված չեն լինելու այդ, ինչպես նաև փորձագետի եզրակացությունը, իրեղեն ապացույցները ստանալու նպատակով հեռավոր մարզերից մեկնել Երևան։
#ՀՀքննչականկոմիտե

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջանլուիջի Դոնարուման հայր է դարձել

10:20 17.09.2024

Ջանլուիջի Դոնարուման հայր է դարձել

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հայր է դարձել։ Այդ մասին 25-ամյա ֆուտբոլիստը հայտնել է սոցցանցերում։ Զույգը առաջնեկ որդուն անվանակոչել է Լեո։ Հիշեցնենք, որ Դոնարուման «Պարի Սեն-Ժերմենում» հանդես է գալիս 2021 թ. հուլիսից, 117 խաղում 40 անգամ դարպասը պահել է անառիկ։   View this post on Instagram   A post shared by […] ...

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին

10:15 17.09.2024

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին՝ համաձայն Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) 2024 թվականի զեկույցի։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ «2024 թվականին հրապարակվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը։ Այն ուրվագծում է իրավունքի գերակայության ներկայիս միտումներն ու մարտահրավերները, […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին

10:10 17.09.2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին, որն այսուհետ հանդես է գալու Հայաստանի դրոշի ներքո: Նախագահը ողջունել է Հայաստանը ներկայացնելու թենիսիստուհու որոշումը և հաջողություններ մաղթել սպորտային կարիերայի ընթացքում: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը հետաքրքրվել է Հայաստանում թենիսի զարգացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացման և առկա խնդիրների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել երկրում թենիսի և ընդհանրապես սպորտի […] ...

Ձերբակալվել է սեպտեմբերի 4-ին 55-ամյա կնոջ առևանգումն իրականացրած հանցավոր խմբի հինգերորդ անդամը. ՔԿ

10:05 17.09.2024

Ձերբակալվել է սեպտեմբերի 4-ին 55-ամյա կնոջ առևանգումն իրականացրած հանցավոր խմբի հինգերորդ անդամը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2024թ․ սեպտեմբերի 4-ին հանցավոր կազմակերպության կողմից Երևան քաղաքի Աշտարակի խճուղում գործող «Սան Մարկո» լողավազանից կատարված կնոջ առևանգման վերաբերյալ վարույթով ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մեղադրանքներ են ներկայացվել հանցավոր կազմակերպության 4 անդամների, որոնք, վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունները դատարանի կողմից բավարարվելու արդյունքում, կալանավորվել են։ Այս մասին հայտնում են […] ...

«Ռեալը» չեղարկել է «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնոնում նախատեսված բոլոր համերգները

10:00 17.09.2024

«Ռեալը» չեղարկել է «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնոնում նախատեսված բոլոր համերգները

Մադրիդի «Ռեալը» մինչև 2025 թ. գարուն չեղարկել է «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում նախատեսված բոլոր համերգները: «Այս որոշումը մի շարք միջոցառումների մի մասն է, որը ակումբը ձեռնարկում է համերգների ժամանակ` քաղաքապետարանի գործող կանոնակարգերի խստիվ պահպանումն ապահովելու համար: Չնայած «Սանտիագո Բեռնաբեուի» ձայնամեկուսացման համակարգին և ձեռնարկված լրացուցիչ միջոցառումներին, տարբեր կազմակերպիչների կողմից այդ կանոնակարգերին համապատասխանելը բարդ էր: Ակումբը շարունակում է […] ...

Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր եւ նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր. Փաշինյան

09:53 17.09.2024

Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր եւ նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աշխարհի եւ միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային։ Խրիմյան Հայրիկի ավանդած պատկերացումները հարդարել ենք, փաթեթավորել ժապավեններով ու ժանյակներով, բայց աշխարհը ճանաչելու մեր մեթոդի մեջ շատ բան չենք փոխել։ Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր եւ նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր։ Կառավարության կողմից իրականացվող […] ...

BACK_TO_TOP