Գերմանիան պատրաստվում է Կիպրոսի տարածքով Լիբանանից տարհանել իր քաղաքացիներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC

Գերմանիան պատրաստվում է Կիպրոսի տարածքով Լիբանանից տարհանել իր քաղաքացիներին

12:26 06.08.2024

Գերմանական իշխանություններն այսօր պատրաստվում են սկսել իրենց քաղաքացիների տարհանումը Լիբանանից և Մերձավոր Արևելքի այլ երկրներից Կիպրոսի միջոցով՝ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրման մտավախության ֆոնին: Այս մասին հայտնում է Կիպրոսի հեռարձակման կորպորացիան (CyBC) :

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ներքին Սաքսոնիայի դաշնային նահանգում A400M տրանսպորտային ինքնաթիռները պատրաստ են թռչել Բեյրութ։ Ինչպես նշում է CyBC-ն, պոտենցիալ հակամարտության գոտում ապրում է Գերմանիայի մոտ 2 հազար քաղաքացի։ Սպասվում է, որ անհրաժեշտության դեպքում նրանց մեկ շաբաթվա ընթացքում կտարհանեն ոչ միայն օդային, այլեւ ծովային ճանապարհով։

Իր հերթին Կիպրոսի լրատվական գործակալությունը հայտնում է Լիբանանում Շվեդիայի դեսպանատան աշխատակիցների՝ Կիպրոս ժամանակավոր տեղափոխման մասին, նրանք օգոստոսի 1-ին իրենց ԱԳՆ-ից հրահանգներ են ստացել տեղափոխվել՝ տարածաշրջանում անվտանգության վատթարացման պատճառով:

Կիպրոսում Շվեդիայի դիվանագիտական ​​ներկայացուցչությունը գործակալությանը հայտնել է, որ դիվանագետները կղզում կմնան առնվազն մինչև օգոստոս, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի երկար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը Ուկրաինային 725 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում․ Reuters

09:30 28.11.2024

ԱՄՆ-ը Ուկրաինային 725 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում․ Reuters

Վաշինգտոնի վարչակազմը պատրաստվում է Ուկրաինային տրամադրել 725 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության հերթական փաթեթը, չորեքշաբթի հաղորդել է Reuters-ը։ Ըստ ԱՄՆ պաշտոնական աղբյուրի՝ փաթեթը կներառի հակատանկային զենքեր, անօդաչու թռչող սարքեր, ականներ, Stinger մարդատար շարժական հակաօդային պաշտպանության համակարգեր և HIMARS բազմակի հրթիռային համակարգերի զինամթերք։ Զենքը Կիև կտեղափոխվի ԱՄՆ-ի պահեստներից։ Ակնկալվում է, որ ուկրաինական կողմին կտրամադրվեն նաև կասետային […] ...

Պեկինը հերքել է պնդումները, որ թայվանական ձեռնարկությունները լքում են մայրցամաքը

09:22 28.11.2024

Պեկինը հերքել է պնդումները, որ թայվանական ձեռնարկությունները լքում են մայրցամաքը

Չինաստանի Պետական ​​խորհրդի Թայվանի հարցերով գրասենյակի խոսնակ Չեն Բինհուան հերքել է որոշ ԶԼՄ-ների տեղեկությունները, թե թայվանական ձեռնարկությունները լքում են Չինաստանը: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ «Ընդհակառակը, վերջերս տարբեր գործողություններ են իրականացվել՝ խթանելու Թայվանի նեղուցի երկու կողմերի միջև տնտեսական փոխանակումները, ինչը թայվանցի գործարարների և ընկերությունների համար ավելի հարմար է դարձնում մայրցամաքային Չինաստանի շուկայական հնարավորություններից օգտվելը»,-ասել […] ...

Իսրայելական բանակը հարձակումներ է իրականացրել Հորդանան գետի Արևմտյան ափին․ Al Jazeera

09:12 28.11.2024

Իսրայելական բանակը հարձակումներ է իրականացրել Հորդանան գետի Արևմտյան ափին․ Al Jazeera

Իսրայելական բանակը կռվում է պաղեստինյան դիմադրության ուժերի հետ Հորդանան գետի արեւմտյան ափի մի շարք բնակավայրերի վրա հարձակման ժամանակ: Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Պաղեստինցիները կրակ են բացել իսրայելցի զինվորների վրա Նուր Շամս փախստականների ճամբարում, որը գտնվում է հյուսիսային Հորդանան գետի արեւմտյան ափին և Թուլկարմի ծայրամասում։ Հաղորդվում է նաև, որ Պաղեստինի զինյալ խմբավորումների […] ...

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

09:03 28.11.2024

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 08։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Արագածի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի ատոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տաթև-Լծեն, Արագած-Ծիլքար, […] ...

Հրդեհ Լեռնավան գյուղում

08:58 28.11.2024

Հրդեհ Լեռնավան գյուղում

Նոյեմբերի 28-ին, ժամը 05:34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնավան գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 13-րդ փողոցի տներից մեկին կից շինության տանիքում (54 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

«Կադիլակը» 2026 թվականից կմասնակցի Ֆորմուլա-1-ին

08:50 28.11.2024

«Կադիլակը» 2026 թվականից կմասնակցի Ֆորմուլա-1-ին

Ֆորմուլա-1-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ General Motors-ի հետ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել 2026 թվականից «Կադիլակ» թիմի` մրցարշավների մասնակցության վերաբերյալ: Ամերիկյան «Կադիլակը» կդառնա Ֆորմուլա-1-ի 11-րդ թիմը: Իդեպ, Ֆորմուլա-1-ի 2026 թվականի մրցաշրջանի մեկնարկում «Կադիլակի» բոլիդների համար շարժիչներ կմատակարարեն ճապոնական «Հոնդան» կամ իտալական «Ֆերարին»: ...

BACK_TO_TOP