Բրիտանիայում ծայրահեղ աջերը փորձել են ներխուժել միգրանտներով բնակեցված հյուրանոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Բրիտանիայում ծայրահեղ աջերը փորձել են ներխուժել միգրանտներով բնակեցված հյուրանոց

11:48 05.08.2024

Բրիտանական Ռոթերհեմ քաղաքի ծայրահեղ աջ կազմակերպությունների ներկայացուցիչները  հարձակվել են անգլիական Ռոթերհեմ քաղաքի Holiday Inn Express հյուրանոցի վրա, որից հետո հարձակվել են երկրորդ հյուրանոցի վրա, որոնք ենթադրաբար,  տեղավորել էին միգրանտներ և ապաստան հայցողներ: Նրանք հրկիզել են դուռը, կոտրել պատուհանները և առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ, հաղորդում է Sky News-ը ։

Մեծ Բրիտանիայում շարունակվում են միգրանտների դեմ բողոքի ցույցերը Սաութպորտի մանկական պարի ստուդիայի վրա հարձակումից հետո, որի ժամանակ երեք աղջիկ էր սպանվել։ Կիրակի կեսօրին ձերբակալվել էր ավելի քան 100 մարդ:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 29-ին Սաութպորտում, երբ դեռահասը դանակով հարձակվել էր մանկական պարի և յոգայի դասի մասնակիցների վրա։

Երեք երեխա սպանվել էր, ևս մի քանի երեխա և առնվազն երկու մեծահասակ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էին հիվանդանոց։

Ոստիկանները բերման են ենթարկել 17-ամյա դեռահասի, նրան մեղադրանք է առաջադրվել երեք անձի սպանության, ևս տասի սպանության փորձի և սառը զենք պահելու համար։

Սակայն ոստիկանությունը հայտարարել է, որ հարձակումը չի կապում ահաբեկչության հետ։

Միջադեպից հետո Սաութպորտում, Լոնդոնում և այլ քաղաքներում սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր, որոնք վերաճել են ոստիկանության հետ բախումների և անկարգությունների։ Պատճառը տեղեկությունների տարածումն էր, որ կասկածյալը փախստական ​​է։

Ավելի ուշ Sky News-ը հայտնել է, որ հարձակվողը ծնունդով Ուելսից էր, ռուանդական ընտանիքից:

Ոստիկանությունը կարծում է, որ անկարգությունները կազմակերպվել են ծայրահեղ աջակողմյան Անգլիայի պաշտպանության լիգայի շարժման կողմնակիցների կողմից:

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին ասել է, որ անկարգությունների մասնակիցների համար «ոչ մի արդարացում չկա և չի կարող լինել»։

Իր հերթին ազգին ուղղված իր ուղերձում  վարչապետը նշել է, որ չի վախենում անկարգությունները անվանել ծայրահեղ աջ ավազակություն։

«Ես երաշխավորում եմ, որ դուք կզղջաք այս անկարգություններին մասնակցելու համար, ինչպես նրանք, ովքեր անմիջականորեն ներգրավված են, այնպես էլ նրանք, ովքեր սրում են իրավիճակը համացանցում։ Սա բողոքի ակցիա չէ, սա կազմակերպված, բռնի ավազակություն է», – ասել է Սթարմերը՝ ընդգծելով ներգրավվածներին անհապաղ պատժելու անհրաժեշտությունը ըստ օրենքի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեդալներ՝ Դելփյան խաղերից

12:20 28.11.2024

Մեդալներ՝ Դելփյան խաղերից

Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում անցկացվել են 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական և ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերը՝ 10 անվանակարգերում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) մասնագիտական ընտրությամբ խաղերին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ 6 մասնակցով՝ դաշնամուր, ջութակ, ժողովրդական նվագարաններ և կերպարվեստ անվանակարգերում: ՀՀ պատվիրակության […] ...

Նշանակվեցին Քննչական և Պետական եկամուտների կոմիտեների նախագահները

12:12 28.11.2024

Նշանակվեցին Քննչական և Պետական եկամուտների կոմիտեների նախագահները

ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ, իսկ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով նորանշանակ պաշտոնյաներին, նշել է, որ կառավարությունն արձանագրել է ռազմավարական նպատակ, որ ՀՀ-ում ի վերջո հաստատվի  համընդհանուր և համատարած արդարության զգացում,   իսկ արդարություն և արդարադատություն հասկացությունները […] ...

Եվրահանձնակատարն ասել է, որ ԵՄ-ն կորցնում է մրցունակությունը

12:06 28.11.2024

Եվրահանձնակատարն ասել է, որ ԵՄ-ն կորցնում է մրցունակությունը

ԵՄ տնտեսությունը կորցնում է մրցունակությունը, և առաջիկա տարիներին ԵՄ երկրները պետք է ջանքեր գործադրեն ներդրումներն ու աշխատատեղերը պահպանելու համար։ Այս մասին հայտարարել է Պորտուգալիայի ֆինանսների նախկին նախարար Մարիա Լուիս Ալբուկերկեն, ով 2024 թվականի դեկտեմբերի 1-ից կստանձնի ֆինանսական ծառայությունների և ներդրումների հարցերով եվրահանձնակատարի պարտականությունները։ «Մենք հստակ գիտակցում ենք այն փաստը, որ Եվրոպան կորցնում է մրցունակությունը», – […] ...

SHANTNEWS

12:00 28.11.2024

SHANTNEWS

Համայնքային ոստիկանները զարգացնում են մասնագիտական գիտելիքներն ու կատարելագործում հմտությունները

11:57 28.11.2024

Համայնքային ոստիկանները զարգացնում են մասնագիտական գիտելիքներն ու կատարելագործում հմտությունները

ՆԳ նախարարության բարեփոխումների արդյունքում շուրջ մեկ ամիս է, ինչ ձևավորվել է Համայնքային ոստիկանությունը։ Նախարարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել ծառայողների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումներ։ Այս անգամ թիրախում համայնքային ոստիկանների մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործումն է՝ երեխաների իրավունքների պաշտպանության և անվտանգ միջավայրի ապահովման ուղղությամբ։ Նոյեմբերի 26-ին ՆԳՆ կրթահամալիրում Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Ապահով տարածքների և համայնքահեն […] ...

Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի

11:50 28.11.2024

Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Հունգարիայում դեսպանություն բացելու որոշմանը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի համար Հունգարիան ունի կարևոր նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր։ 2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել լիարժեք դիվանագիտական […] ...

BACK_TO_TOP