18:07 02.08.2024
Տապի հետ կապված մահացության մակարդակը վերջին 20 տարվա ընթացքում 30 %-ով աճել է Եվրոպայի 53 երկրում, իսկ տապի պատճառով մահացողների տարեկան թիվը գերազանցում է 175 000-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն։
Նշվում է, որ տարածաշրջանի 53 երկրում 2000-2019 թթ. ընկած ժամանակաշրջանում տապի պատճառով տարեկան մահացել է ավելի քան 175 000 մարդ։ Աշխարհում այս ցուցանիշը կազմել է շուրջ 489 000 մարդ, Եվրոպայի բաժինը կազմել է 36 %: Ցուցանիշը մեծանում է տարածաշրջանի գրեթե բոլոր այն երկրներում, որտեղ մոնիթորինգ է իրականացվում: Տարածաշրջանում օդի ջերմաստիճանը բարձրանում է համաշխարհային միջին ցուցանիշից մոտավորապես կրկնակի ավելի արագ։ Դիտարկումների պատմության ընթացքում երեք ամենատաք տարիները գրանցվել են 2020 թվականից ի վեր, իսկ 10 ամենատաք տարիները՝ 2007 թվականից ի վեր ընկած ժամանակահատվածում:
Կլյուգեն հիշեցնում է, որ «ծայրահեղ բարձր ջերմաստիճանները խորացնում են քրոնիկական հիվանդությունները, ներառյալ սրտանոթային, շնչառական և ուղեղի անոթային հիվանդությունները, շաքարախտի հետ կապված հիվանդությունները»:
ԱՀԿ-ի տարածաշրջանային տնօրենը ռիսկի խմբերին խորհուրդ է տալիս զով պահել բնակարանը, տնից դուրս գալիս գտնվել ստվերում, խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից օրվա ամենաշոգ ժամանակ և պահպանել հեղուկի հավասարակշռությունն օրգանիզմում՝ զերծ մնալով քաղցր, ալկոհոլային կամ կոֆեին պարունակող ըմպելիքներ օգտագործելուց:
16:23 19.04.2025
Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ ԱվանեսյանՀարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: […] ...
16:12 19.04.2025
Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնըՎալոդյա Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ ստանձնեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնում են Փարաքարի համայնքապետարանից։ ...
16:05 19.04.2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էրՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր: Սանկտ Պետերբուրգում մեր երկրի խորհրդարանի ղեկավարը նախ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ապա 58-րդ լիագումար նիստի աշխատանքներին, որոնց հաջորդել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Մասնակիցներին ելույթով դիմել է Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...
16:00 19.04.2025
44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել էՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության քրեական ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Երևանի պարեկների և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ: Նրանք ապրիլի 14-ին մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել Նոր Հաճն քաղաքի 44-ամյա մի բնակչի։ 44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նախաձեռնվել […] ...
15:53 19.04.2025
12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է12 տարվա դադարից հետո դարձյալ եթերում կլինի «Հայսուպերսթար»-ը: «Շանթ»-ի հոբելյանական տարում լեգենդար այս նախագիծը հեռուստաընկերության անակնկալն է իր հեռուստադիտողների համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
15:41 19.04.2025
Ձեր վճարած հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր. Էկոնոմիկայի նախարարությունՎճարված հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: «Հարգելի քաղաքացիներ, ձեր վճարած հարկերի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագրեր։ Միայն վերջին 1 տարում այդ ծրագրերից օգտվել է ավելի քան 10․000 քաղաքացի։ Պետության օժանդակությամբ նրանք կարողացել են իրենց կատարած ներդրումների դիմաց […] ...