Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպքեր. վեց տուժողներին պատճառված վնասը կազմում է շուրջ 71մլն դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպքեր. վեց տուժողներին պատճառված վնասը կազմում է շուրջ 71մլն դրամ

17:55 02.08.2024

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են քաղաքացիներից խարդախությամբ գույքի հափշտակության դեպքեր:

Մասնավորապես՝ 2023թ. ընթացքում տարբեր անձանցից հաղորդումներ են ստացվել՝ իրենց պատկանող գույքի՝ խարդախությամբ հափշտակություն կատարելու վերաբերյալ, որոնց հիման վրա Քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Որոշում է կայացվել նշված քրեական վարույթները, ամբողջական և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, մեկ վարույթում միացնելու և նախաքննությունը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարելու վերաբերյալ:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Լոռու մարզում հաշվառված 41-ամյա տղամարդը՝ Վ․Մինասյանը, նպատակ ունենալով տիրանալ ուրիշի գույքին, նախ ամենայն մանրամասնություններով ուսումնասիրել է իր զոհերին, տվյալներ հավաքագրել նրանց ունեցվածքի և իր նպատակներն իրագործելու համար կարևոր նշանակություն ունեցող այլ հանգամանքների մասին:

Այնուհետև, իր նպատակին հասնելու համար, նա ստել է, թե տարբեր ոլորտներում, իշխանության կազմում, իբր, ծանոթներ և անհրաժեշտ կապեր ունի, որոնք կարող է օգտագործել՝ տարաբնույթ խնդիրներ լուծելու համար։ Այդ կերպ տարբեր անձանց տվել է խոստումներ, շահել է նրանց վստահությունը, և տարբեր ֆինանսական գործարքներ իրականացնելու, տարբեր ծառայություններ կատարելու, նրանց համար անշարժ և շարժական գույքեր գնելու նպատակով կամ որպես պարտք, տուժողներից վերցրել է տարբեր չափերի գումարներ, սակայն չի կատարել խոստացած գործողությունները՝ խաբեության եղանակով հափշտակելով քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գույքը:

Վարույթի շրջանակներում 6 անձ ճանաչվել է տուժող: Վերջիններիս պատճառված վնասի ընդհանուր չափը, քննության տվյալներով, կազմում է շուրջ 71մլն ՀՀ դրամ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Վ․Մինասյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ):

Որպես խափանման միջոց, դատարանի որոշմամբ, վերջինիս նկատմամբ ընտրվել է տնային կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, նշված անձի կողմից տուժած այլ անձանց հայտնաբերու ուղղությամբ:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ 41-ամյա նշված տղամարդը այլ քրեական վարույթներով ունի ամբաստանյալի դատավարական կարգավիճակ, և նշված վարույթներն այժմ դատաքննության փուլում են:

ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն անձանց, ովքեր կարող են տուժած լինել Վ․Մինասյանի գործողություններից, դիմեն ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարձակվել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում թիրախների վրա․ Պուտին

14:52 28.11.2024

Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարձակվել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում թիրախների վրա․ Պուտին

Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարձակվել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում թիրախների վրա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սահմանափակ ձևաչափով նիստում։ «Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարվածել ազգային նշանակության թիրախներին Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում»,- ասել է Պուտինը։ Հիշեցնենք, որ Աստանայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության […] ...

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահի հետ

14:48 28.11.2024

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահի հետ

Նոյեմբերի 28-ին Հելսինկի աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) նախագահ Յուսսի Հալլա-ահոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Մտքերն են փոխանակվել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերի և հեռանկարների շուրջ՝ շեշտելով գործընթացում ակտիվ միջխորհրդարանական կապերի կարևորությունը։ Հայաստանի […] ...

Հաստատվել է բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

14:43 28.11.2024

Հաստատվել է բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Որոշմամբ կկանոնակարգվի բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող […] ...

Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում

14:36 28.11.2024

Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում

Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատեց Իրակլի Կոբախիձեին որպես վարչապետ։ «Ութսունչորս կողմ, զրո դեմ․ բանաձևն ընդունված է»,- ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Կառավարությունում կա երեք նոր նախարար՝ արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին, արդարադատության նախարար Անրի Օխանաշվիլին և շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության ղեկավար Դավիթ Սոնգուլաշվիլին։ ...

Պեկինը մտահոգված է ուկրաինական հակամարտության հետ կապված միջուկային ռիսկերով

14:32 28.11.2024

Պեկինը մտահոգված է ուկրաինական հակամարտության հետ կապված միջուկային ռիսկերով

Չինաստանը մտահոգված է ուկրաինական հակամարտության հետ կապված միջուկային ռիսկերով և կրկնում է միջուկային զենքի կիրառման անթույլատրելիությունը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։ «Չինաստանը խորապես անհանգստացած է ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած միջուկային ռիսկերով և բազմիցս հայտարարել է, որ միջուկային զենք չպետք է օգտագործվի և միջուկային պատերազմ չպետք է սկսվի», – ասել է […] ...

Շիրակի մարզի քրեական ոստիկանները ձերբակալեցին մեթադոն իրացնողին

14:25 28.11.2024

Շիրակի մարզի քրեական ոստիկանները ձերբակալեցին մեթադոն իրացնողին

Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել թմրանյութ պահելու, պատրաստելու, օգտագործելու վերաբերյալ: Չէր բացառվում նաև իրացման վարկածը: Տեղեկությունները ստուգվեցին, հաստատվեցին, իսկ կոնկրետ իրացման փուլ մտան նոյեմբերի 21-ին: Կեսօրին քրեական ոստիկանները Գյումրիում նախ ձերբակալեցին 40-ամյա մի տղամարդու, որին տեղափոխեցին մարզային վարչություն: Այստեղ գյումրեցի տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց լուծույթով լցված պլաստիկ երկու տարա, որոնցից մեկին գրված […] ...

BACK_TO_TOP