Թեհրանում ցույցեր են տեղի ունենում՝ ի պաշտպանություն Պաղեստինի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 09 2024
  • $
    387.75
  • RUBLE
    4.17
  • 433.23
WEATHER
+14.09 oC

Թեհրանում ցույցեր են տեղի ունենում՝ ի պաշտպանություն Պաղեստինի

20:47 31.07.2024

Իրանի մայրաքաղաք Թեհրանի բնակիչները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո զանգվածային ցույցեր են անցկացնում քաղաքի փողոցներում՝ ի պաշտպանություն Պաղեստինի, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։

Ըստ թղթակցի՝ Իրանի քաղաքացիների երթն անցնում է Թեհրանի կենտրոնական փողոցներով։ Բոլորը՝ երեխաներից մինչև տարեց ցուցարարները ծածանել են Պաղեստինի կամ լիբանանյան «Հըզբոլլահի» դրոշները:

Չորեքշաբթի օրը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարեց շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվան մասին՝ Թեհրանում նրա նստավայրին իսրայելական հարվածի հետևանքով։ Նա Իրան էր ժամանել նորընտիր նախագահի երդմնակալությանը մասնակցելու։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստին ձերբակալել են թմրանյութերի թրաֆիքինգի համար

10:36 20.09.2024

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստին ձերբակալել են թմրանյութերի թրաֆիքինգի համար

Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Ջեյ Էմանուել-Թոմասին ձերբակալել են և մեղադրում են թմրանյութերի անօրինական տեղափոխության մեջ, հայտնում է Sky Sport-ը: Ավելի վաղ Լոնդոնի Սթանստեդի օդանավակայանում իրավապահ մարմինները ձերբակալել էին երկու կանանց, որոնց մոտ հայտնաբերվել էր 600 հազար եվրո արժողությամբ 60կգ թմրանյութ: Ավելի ուշ շոտլանդական ոստիկանությունը բերման է ենթարկել 33-ամյա Թոմասին, որին կասկածում են անօրինական բեռն Անգլիա […] ...

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած

10:30 20.09.2024

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած

Սեպտեմբերի 19-ին, ժամը 23։41-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված […] ...

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելուն և կադրային քաղաքականությանն առնչվող հարցեր

10:25 20.09.2024

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելուն և կադրային քաղաքականությանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև կադրային քաղաքականությանն առնչվող հարցեր։ ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփի Դավոյանը և Լուսինե Բադալյանը հանդես են եկել զեկույցներով»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Հայաստանի ազգային հավաքականը առաջադիմել է

10:20 20.09.2024

Հայաստանի ազգային հավաքականը առաջադիմել է

Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ)՝ սեպտեմբերի 19-ին թարմացրած դասակարգման աղյուսակում առաջադիմել է: Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը բարձրացել է մեկ աստիճանով և զբաեցնում է 96-րդ տեղը: Արգենտինայի հավաքականը շարունակում է գլխավորել աղյուսակը: Ֆրանսիայի հավաքականը երկրորդն է, Եվրոպայի նոր չեմպիոն Իսպանիան շրջանցել է Անգլիային և երրորդ տեղում է: Լավագույն հնգյակը եզրափակում է Բրազիլիայի հավաքականը: ...

Կուսակցությունների գրասենյակների մոտ կազմակերպված ահաբեկչության դեպքերով վարույթի նախաքննությունը՝ 3 անձի մասով, ավարտվել է

10:15 20.09.2024

Կուսակցությունների գրասենյակների մոտ կազմակերպված ահաբեկչության դեպքերով վարույթի նախաքննությունը՝ 3 անձի մասով, ավարտվել է

Ավարտվել է Երևան քաղաքի Նոյ թաղամասի առանձնատան և Գյուլբենկյան փողոցում տեղակայված կուսակցությունների գրասենյակների մոտ 2024թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 3 անձի մասով, տեղեկացնում են ՔԿ-ից։ «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացված հսկայածավալ քննչական ու գաղտնի քննչական գործողությունների, ինչպես նաև […] ...

Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներ

10:10 20.09.2024

Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներ

Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:34-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդներ՝ Մ․ Մ․ Ն․, […] ...

BACK_TO_TOP