Ամառային կրթամշակութային ծրագիր՝ Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+2.09 oC

Ամառային կրթամշակութային ծրագիր՝ Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ

14:09 29.07.2024

Լոռու մարզի Դեբետ համայնքում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության հետ համատեղ կազմակերպում է ամառային կրթամշակութային-երիտասարդական միջազգային ծրագիր՝ ՀՀ և Վրաստանի 60 երիտասարդների մասնակցությամբ:

Ծրագրի նպատակն է նպաստել հայ և վրացի պատանիների ու երիտասարդների միջև հաղորդակցման ապահովմանն ու միջմշակութային-երիտասարդական կապերի ստեղծմանը՝ հիմքում ունենալով երկու երկրների միջև երիտասարդության շրջանում փորձի փոխանակումն ու մշակութային, սովորութային յուրահատկությունների, աշխարհագրական, լեզվական առանձնահատկությունների ճանաչողությունը։

Մասնակիցների ընտրության համար սահմանվել են մի շարք չափանիշներ, այդ թվում՝ տարիքային (16-25 տարեկան), անգլերեն լեզվի իմացության, նմանատիպ ծրագրերի մասնակցության փորձառության տեսանկյունից: Արդյունավետ հաղորդակցություն ապահովելու նպատակով կարևորվել են նաև երիտասարդների ակտիվությունն ու նախաձեռնողականությունը:

Ծրագրի մասնակիցները կբաժանվեն 5 խմբի, որոնցից յուրաքանչյուրում՝ 12 մասնակից (6 վրացի և 6 հայ համամասնությամբ)։ Յուրաքանչյուր խմբին կցված կլինի 1 խմբավար, որը ծրագրի 7 օրերի ընթացքում համակարգելու և առաջնորդելու է խմբի մասնակիցներին տարբեր միջոցառումների ընթացքում։

Ծրագրի կազմակերպման և իրականացման աշխատանքներն իրականացնելու է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը. այն ունի նշված տարիքային խմբում անհրաժեշտ բովանդակությամբ ծրագրեր իրականացնելու բազմամյա փորձ, համապատասխան մասնագիտական թիմ և համալիր տարածք՝ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ավանը, որն իր մեջ ներառում է ՍՄԱՐԹ կենտրոնը, Կոնցեպտ հյուրանոցը և այցելուների կենտրոնը։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը ոչ-ֆորմալ արտադպրոցական ուսումնական կենտրոն է՝ հագեցած ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով։ Կենտրոնի լսարաններն օգտագործվելու են խմբային աշխատանքների կազմակերպման, իսկ ամֆիթատրոնը՝ ծրագրի ամփոփիչ միջոցառումների և ներկայացումների համար։

Կոնցեպտ հյուրանոցը ՍՄԱՐԹ ավանի հյուրընկալության բաղադրիչն է, որի մաս են կազմում նաև համագումարների կենտրոնը և կոնցեպտ ռեստորանը։ Ծրագրի մասնակիցների կեցությունը, սնունդը և երեկոյան ժամանցի միջոցառումները կազմակերպվելու են նշված տարածքում։

Սմարթ ավանի բացօթյա տարածքն օգտագործվելու է միջխմբային մրցակցային խաղերի կազմակերպման և ավարտական խարույկի արարողության համար, իսկ այցելուների կենտրոնը Դեբետի կիրճի տարածքում տեղեկատվական և զբոսաշրջային ծառայություններ է առաջարկելու։

Ծրագիրը ներառում է մի շարք երիտասարդական, մշակութային, սպորտային, կրթական, ճանաչողական միջոցառումներ, ինչպես նաև ինտելեկտուալ ժամանցի և մրցակցային խաղեր։ Այն ներառելու է պանելային քննարկումներ, լեզվական, երաժշտական, թատերական խաղ-առաջադրանքներ։ Ճանաչողական միջոցառումների մաս են կազմելու նաև Լոռու մարզում և Երևանում էքսկուրսիաներն ու արշավները, ինչպես նաև այց նորաբաց երիտասարդական կենտրոն։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի պետական բյուջեում կատարվել էր վերաբաշխում՝ 18261,3 դրամ գումարի չափով՝ Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ ամառային կրթամշակութային-երիտասարդական ծրագրի իրականացման նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանանց ազգային հավաքականը դրսում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի ընտրանու հետ

19:54 28.11.2024

Կանանց ազգային հավաքականը դրսում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի ընտրանու հետ

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 28-ին Մոլդովայի Վադուլ Լուի Վոդա քաղաքում կայացած ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել դաշտի տերերի՝ Մոլդովայի ընտրանու հետ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Մեր հավաքականի կազմում հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացել է Լառա Կազանչյան, իսկ տանտերերից հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 14 րոպե առաջ պատասխանել է Վերոնիկա Կոժուհարին՝ 1։1։ Կանանց […] ...

Հրապարակվել են ԽՍՀՄ խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման նոյեմբերի ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը

19:53 28.11.2024

Հրապարակվել են ԽՍՀՄ խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման նոյեմբերի ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը

Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են, որ նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման 2024 թվականի նոյեմբեր ամսվա վճարման ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը տրամադրվում են ստորև ներկայացված աղյուսակի տեսքով: ...

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է շրջիկ ձևաչափով ծառայություններ մատուցել

19:49 28.11.2024

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է շրջիկ ձևաչափով ծառայություններ մատուցել

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց` ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով դեկտեմբերի 4-ից 6-ը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում: Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-18:00, Քաջարանի համայնքապետարանում՝ (Լեռնագործների փող., 4 շենք), դեկտեմբերի 5-ին, ժամը 10:00-12:00, […] ...

ՀՀ քաղաքացին առաջին անձնագրավորման համար կարող է դիմել ՄՔԾ ցանկացած սպասարկող ստորաբաժանում. ՆԳՆ

19:44 28.11.2024

ՀՀ քաղաքացին առաջին անձնագրավորման համար կարող է դիմել ՄՔԾ ցանկացած սպասարկող ստորաբաժանում. ՆԳՆ

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ քաղաքացու առաջին անձնագրավորման համար այլևս պետք չէ մոտենալ հաշվառման հասցեն սպասարկող ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներ։ Եթե նախկինում քաղաքացին առաջին անգամ անձնագրավորում իրականացնելու համար ստիպված էր մոտենալ բացառապես հաշվառման հասցեն սպասարկող տարածքային ստորաբաժանում, ապա այսուհետ կարող է մոտենալ ցանկացած ՄՔԾ տարածքային ստորաբաժանում։ Քաղաքացին կարող է սպասարկվել և՛ կենդանի […] ...

Թանկարժեք դեղի նոր խմբաքանակն արդեն «Յոլյան» արյունաբանության և ուռուցաբանության կենտրոնում է. ԱՆ

19:37 28.11.2024

Թանկարժեք դեղի նոր խմբաքանակն արդեն «Յոլյան» արյունաբանության և ուռուցաբանության կենտրոնում է. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ թանկարժեք դեղի նոր խմբաքանակն արդեն ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցաբանության կենտրոնում է: Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան այցելել են կենտրոն ու հանձնել «Կելֆեր» դեղի նոր խմբաքանակը: «Կելֆեր»-ը ցուցված է թալասեմիա արյան ժառանգական հիվանդության դեպքում: Այս հիվանդության ժամանակ առկա է […] ...

Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականը. Կոբախիձե

19:30 28.11.2024

Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականը. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշում է կայացրել մինչև 2028 թվականը դադարեցնել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը, փոխանցում է  ՏԱՍՍ-ը: «Մենք այսօր որոշում ենք կայացրել այլևս օրակարգ չդնել ԵՄ-ին անդամակցելու մասին բանակցությունների բացման հարցը մինչև 2028 թվականը: Մենք նաև մինչև 2028 թվականը հրաժարվում ենք Եվրամիության բոլոր բյուջետային […] ...

BACK_TO_TOP