13:49 02.04.2018
Բազմաթիվ քաղաքացիներ, ապրիլյան պատերազմի մասնակիցներ, զոհվածների հարազատներ և Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ, այցելել են «Եռաբլուր» պանթեոն՝ հարգելու քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը։ Զոհված տղաների շիրիմների մոտ նաև հոգեհանգստյան կարգ է մատուցվել, որից հետո նախարարը զրուցել է նաև լրագրողների հետ:
«Ապրիլյան դեպքերը, որքան էլ ցավալի, ողբերգական հետևանքներ ունեցան մեր հայրենակիցների կորստի առումով, բայց երկիրը պաշտպանելու որևէ այլ ձև մինչ օրս որևէ բանակ դեռ ի հայտ չի բերել: Զինվորական ծառայությունը միշտ կապված է վտանգի, զոհողության, միշտ կապված է կյանքի գնով անգամ երկիրդ պաշտպանելու գաղափարի հետ: Ցանկացած ռազմական գերեզմանատանը ցավի, անդառնալի կորստի զգացում է: Ամեն անգամ այցելելիս միևնույն ժամանակ մեծ հպարտության զգացում է այն մարդկանց անցած ուղու համար, ովքեր մեր երկիրը շեն են պահում, մեր սահմաններն անառիկ են պահում: Մեր բոլորի պարտքն է, իհարկե, դրան համարժեք պայմաններ և միջավայր ձևավորել, որպեսզի այդ պաշտպանությունն ավելի արդյունավետ լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վիգեն Սարգսյանը:
Նախարարի կարծիքով՝ ամենակարևորն այս տարիների ընթացքում, որ տեղի է ունեցել, որպես հասարակություն, այն մտքի գիտակցումն է, թե երկրի պաշտպանությունը չի կարող լինել կտոր-կտոր, հասարակության մի մասի ուսերին դրված կամ կտրված պետության կենսակերպից առհասարակ: Վիգեն Սարգսյանի խոսքերով՝ սկսել ենք գիտակցել, որ երկրի պաշտպանությունը կենսակերպ է՝ ողջ հասարակության, ողջ պետական համակարգի:
Ըստ նախարարի՝ սա էլ հենց առանցքն է պետական քայլերի, բոլոր այն ծրագրերի և նպատակների, որոնք որ պետք է կյանքի կոչվեն, որպեսզի, որպես ազգ-բանակ, պատրաստ լինենք պաշտպանել երկիրն ու պետությունը, մեր քաղաքակրթությունը, այն հսկայական ժառանգությունը, որ մենք, որպես ժողովուրդ, ունենք հազարամյակների մեջ:
«Ես առիթ ունեցել եմ ասելու, ուզում եմ կրկնել: Մեր պայքարը ո՛չ սկսվում, ո՛չ էլ ավարտվում է Ղարաբաղում: Մենք չենք կարող մեր ուժերը հաշվարկել կոնկրետ երկարության գիծ պահելու խնդրով միայն: Մենք, որպես հասարակություն, պետք է պատրաստ լինենք միայն առաջ շարժվելու, զարգանալու և միևնույն ժամանակ բավականաչափ անելու՝ արագ զարգանալու համար, սա է խորհուրդը: Ես չեմ կարծում, որ որևէ մի պաշտպանության նախարար, երբևէ պետք է իրավունք ունենա ձեր միջոցով նայել մեր հասարակության աչքերին և ասել, որ մենք ամեն ինչ արել ենք, ամեն ինչ փայլուն է և որևէ խնդիր չունենք: Ով այդպիսի բան ասի, նշանակում է, որ խնդիրը լիարժեք չի պատկերացնում կամ անելիք չունի ուղղակի»,- նշեց Սարգսյանը:
17:48 12.04.2025
Axios. Թրամփը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի հետ գործարք կնքելու համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է պատրաստ լինել զիջումների գնալ Իրանի հետ միջուկային համաձայնագիրն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Եթե Մուսկատում (Օման) անուղղակի բանակցությունները դրական արդյունք ունենան, Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի ուղիղ երկխոսությունը կարող է տեղի ունենալ ավելի ուշ՝ ապրիլի 12-ին կամ ապրիլի […] ...
17:38 12.04.2025
Ուկրաինայի փոխվարչապետը հաստատել է արքայազն Հարիի այցը Լվովի մարզԲրիտանիայի արքայազն Հարին այցելել է Ուկրաինայի արևմտյան Լվովի շրջանի հիվանդանոց։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։ Նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է բրիտանացի արքայազնի ճամփորդության մի քանի լուսանկար: Արքայազն Հարիի՝ Ուկրաինա մեկնելու մասին պաշտոնական հայտարարություն չի եղել։ Այդ մասին այցից հետո հայտնել է Telegraph թերթը։ ...
17:28 12.04.2025
ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահը առաջարկում է ԱԱ-2030-ն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահ Ալեխանդրո Դոմինգեսն իր ղեկավարած կոնֆեդերացիայի համագումարի բացման խոսքում առաջարկել է ֆուտբոլի աշխարհի 2030 թվականի առաջնությունն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբ։ Այս մասին հաղորդում է Marca-ն: «Մենք համոզված ենք, որ 100-ամյակի տոնակատարությունը եզակի է լինելու: Նման իրադարձությունները մեկ անգամ են լինում: Այդ նպատակով առաջարկում ենք ԱԱ-2030-ն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբ` միաժամանակ երեք մայրցամաքներում, որպեսզի ոչ […] ...
17:23 12.04.2025
Իրանը և ԱՄՆ-ը քննարկում են միջուկային սահմանափակումների դիմաց պատժամիջոցների չեղարկումըԻրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները քննարկում են Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը՝ Օմանի Մուսկատ քաղաքում անուղղակի բանակցությունների ընթացքում Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների խորհրդակցությունները նպատակ ունեն նվազեցնել տարածաշրջանում լարվածությունը, փոխանակել բանտարկյալներին և թուլացնել պատժամիջոցները՝ իրանական միջուկային ծրագրի «վերահսկողության» դիմաց։ Գործակալության աղբյուրը բանակցությունների […] ...
17:13 12.04.2025
Սպիտակի ԲԿ-ը միացել է Առողջապահության նախարարության անվարձահատույց դոնորության արշավինՄարզային միջոցառմանը ներկա է եղել առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն»-ի տնօրեն Հայկ Գրիգորյանը, հայտում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Ողջույնի իր խոսքում փոխնախարարը շեշտել է, որ առողջապահության նախարարության առաջնահերթություններից է դոնորական համակարգի կատարելագործումը, դոնորների անվտանգության և իրավունքի ապահովումը, ինչպես նաև գիտակցված դոնորության մշակույթի ձևավորումը: «Մենք քայլ առ քայլ շարժվում ենք դեպի […] ...