Ավարտվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
0.09 oC

Ավարտվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը

19:30 26.07.2024

Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որին մասնակցել են շուրջ 60 ուսուցիչ 14 երկրից, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ տարեցտարի ընդլայնվում է ծրագրի մասնակիցների աշխարհագրությունը. «Սփյուռքում կրթությամբ զբաղվելը առաքելություն է՝ ուղղված հայապահպանությանը, մարտահրավերների դիմակայմանը: Եվ այստեղ ձեր դերը շատ ենք կարևորում, որովհետև դուք պայքարի առաջնագծում եք»:

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ Հայաստանում այժմ իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ կրթական բոլոր մակարդակներում՝ ապահովելու համընդհանուր կրթության հասանելիությունն ու բարձր որակը։ Ըստ նրա’ ձեռնարկվող քայլերը միտված են Հայաստանի կրթական համակարգի մրցունակության բարձրացմանը: Անդրադառնամով սփյուռքի ծրագրերին’ նա հատկապես կարևորել է դասագրքերի տրամադրումը, ուսուցիչների վերապատրաստումը, ուսուցիչների համաժողովը, համահայկական օլիմպիադայի կազմակերպումը, համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթը և այլն, որոնք ուղղված են սփյուռքում կրթության որակի ապահովմանը։ Որպես սփյուռքում իրականցվող ծրագրերի կարևոր նպատակադրում՝ Ա. Մարտիրոսյանը կարևորել է նաև Հայաստանի և հայկականի նկատմամբ հետաքրքրության աճի բարձրացմանը միտված ծրագրերը, օրինակ՝ Հայագիտական կենտրոնների ցանցի ընդլայնումը:

Նրա խոսքով՝ այսօր գործում է 15 հայագիտական կենտրոն 12 երկրում, և ինչպես տեղեկացրել է՝ առաջիկայում նախատեսվում է Եվրոպայի կենտրոններից մեկում անցկացնել կոնֆերանս՝ որոշակիացնելու հայագիտական ցանցային համալսարանի հեռանկարը:

Մասնակից ուսուցիչները ևս շնորհակալություն են հայտնել ծրագրին մասնակցելու հնարավորության, նոր գիտելիքով վերազինման, շարունակական ուշադրության համար և նշել, որ Հայաստանից գնում են նոր լիցքերով ու ոգևորվածությամբ։

Միջոցառման շրջանակում վերապատրաստված ուսուցիչները նախարարության կողմից ստացել են վկայագրեր:

Նշենք, որ դասընթացներին զուգահեռ՝ մասնակիցների հետ անցկացվել են նաև մի շարք հանդիպումներ, կազմակերպվել են ճանաչողական-ուսուցողական շրջայցեր:

Ծրագիրն իրականացրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը:

Նշենք, որ վերապատրաստման դասընթացներն իրականցվել են հուլիսի 1-ից 26-ը՝ հետևյալ 7 ծրագրով.

1. ուսուցում մանկապարտեզում,

2. ուսուցում մեկօրյա դպրոցում,

3. տարրական ուսուցում,

4. հայոց լեզվի և գրականության դասավանդում,

5. հայոց պատմություն և մշակույթի պատմություն,

6. պարարվեստ,

7. տնօրենների վերապատրաստում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբանանի համաձայնագիրը պետք է դադարեցնի պաղեստինցիների ցեղասպանությունը․ Թունիսի ԱԳՆ

22:44 28.11.2024

Լիբանանի համաձայնագիրը պետք է դադարեցնի պաղեստինցիների ցեղասպանությունը․ Թունիսի ԱԳՆ

Թունիսն անհրաժեշտ է համարում, որ նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագիրը Լիբանանում ճանապարհ կհարթի պաղեստինյան ժողովրդին ոչնչացնող պատերազմի ավարտի համար։ Այս մասին ասվում է Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ: «Թունիսը շեշտում է այս համաձայնագրի անհրաժեշտությունը՝ ճանապարհ հարթելու օկուպացված Պաղեստինում պաղեստինցի ժողովրդին բնաջնջող պատերազմում արյունահեղությանը վերջ տալու համար և կոչ է […] ...

Բորելը Գազայում պատերազմի ավարտը հրատապ առաջնահերթություն է անվանել

22:34 28.11.2024

Բորելը Գազայում պատերազմի ավարտը հրատապ առաջնահերթություն է անվանել

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ասել է, որ վերադարձել է Մերձավոր Արևելք կատարած այցից «առանց մեծ հաջողության»՝ ասելով, որ այսօր այնտեղ իրավիճակը շատ ավելի վատ է, քան եղել է վերջին հինգ տարիներին։ «Մերձավորարևելյան այս հակամարտության լուծումն ավելի հեշտ չի դարձել: Այն դառնում է ավելի ու ավելի դժվար: Այն, ինչ փոխվել է, աճող հասկացողությունն […] ...

Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր

22:24 28.11.2024

Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր

Գերմանիան, որպես ՆԱՏՕ-ի երկրների դաշինքի մաս, հաջորդ տարվա սկզբին Լեհաստան կտեղափոխի Patriot զենիթահրթիռային համակարգերի մարտկոց։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Համաձայն ՆԱՏՕ-ի որոշման՝ 2025 թվականի հունվարից մենք կստանանք հետագա աջակցություն դաշնակիցներից մեր ՀՕՊ-ի համար, մենք ողջունում ենք Գերմանիայի որոշումը՝ Patriot համակարգի մարտկոց ուղարկելու Լեհաստան»,- գրել է Լեհաստանի պաշտպանության […] ...

Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել Լիբանանին

22:16 28.11.2024

Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել Լիբանանին

Հինգշաբթի իսրայելական զինվորականները ավիահարված են հասցրել Լիբանանի հարավին, որտեղ իսրայելական բանակը հայտնաբերել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ակտիվության նշաններ: «Որոշ ժամանակ առաջ ահաբեկիչների ակտիվություն են հայտնաբերվել հարավային Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» կողմից միջին հեռահարության հրթիռներ պահելու համար նախատեսված օբյեկտում: Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը կանխել է սպառնալիքը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Telegram-ում։ […] ...

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

22:08 28.11.2024

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ դադարեցնելու Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները, «վերջ է տվել մի քանի ամիս առաջ գործող իշխանությունների կողմից սկսված սահմանադրական հեղաշրջմանը»։ «Այսօր ես հանդիպեցի Եվրամիության երկրների դեսպաններին և ասացի նրանց, որ ներկայիս ղեկավարությունը վերջնականապես հեռացել է Եվրոպայից և շարժվել դեպի Ռուսաստան։ Ես խնդրեցի դեսպաններին անել ամեն […] ...

SHANTNEWS

22:00 28.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP