Արաքսիա Սվաջյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
0.09 oC

Արաքսիա Սվաջյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

18:07 26.07.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորությամբ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ աջակցությամբ իրականացվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր: Ընդգծելով, որ դպրոցաշինությունը ՀՀ կառավարության ռազմավարական թիրախներից է՝ նախարարի տեղակալը կարևորել է այս ուղղությամբ Ասիական զարգացման բանկի հետ երկարատև արդյունավետ համագործակցությունը:

Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանը շեշտել է, որ ԱԶԲ-ն նախարարության կարևոր գործընկերներից է, որի հետ տարիներ շարունակ իրականացվել են տարբեր ծրագրեր՝ Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների շրջանակում:

«Ակնկալում ենք, որ մեր դպրոցները կունենան այնպիսի միջավայր ու ենթակառուցվածքներ, որոնք ոչ միայն կապահովեն բարենպաստ և ժամանակակից պայմաններ՝ արդյունավետ ուսումնական գործընթաց կազմակերպելու տեսանկյունից, այլև կապահովեն անվտանգային բարձր չափանիշներ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և հավելել, որ ՀՀ կառավարության՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում ենթակառուցվածքներին առնչվող հարցերը մանրամասնորեն քննարկվում են:

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրով» սահմանված պահանջներն ու չափանիշներն ուղենշային են համարվում նաև այլ ծրագրերով կառուցվող հաստատությունների համար՝ հաշվի առնելով ԱԶԲ ծրագրի բարձր որակական պահանջները:

ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը շնորհակալություն է հայտնել ընդունելության և համագործակցության համար՝ ընդգծելով, որ «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիրը» Ասիական զարգացման բանկի կողմից ՀՀ-ում իրականացվող կարևորագույն նախագծերից է:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր»,-նշված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բորելը Գազայում պատերազմի ավարտը հրատապ առաջնահերթություն է անվանել

22:34 28.11.2024

Բորելը Գազայում պատերազմի ավարտը հրատապ առաջնահերթություն է անվանել

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ասել է, որ վերադարձել է Մերձավոր Արևելք կատարած այցից «առանց մեծ հաջողության»՝ ասելով, որ այսօր այնտեղ իրավիճակը շատ ավելի վատ է, քան եղել է վերջին հինգ տարիներին։ «Մերձավորարևելյան այս հակամարտության լուծումն ավելի հեշտ չի դարձել: Այն դառնում է ավելի ու ավելի դժվար: Այն, ինչ փոխվել է, աճող հասկացողությունն […] ...

Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր

22:24 28.11.2024

Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր

Գերմանիան, որպես ՆԱՏՕ-ի երկրների դաշինքի մաս, հաջորդ տարվա սկզբին Լեհաստան կտեղափոխի Patriot զենիթահրթիռային համակարգերի մարտկոց։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Համաձայն ՆԱՏՕ-ի որոշման՝ 2025 թվականի հունվարից մենք կստանանք հետագա աջակցություն դաշնակիցներից մեր ՀՕՊ-ի համար, մենք ողջունում ենք Գերմանիայի որոշումը՝ Patriot համակարգի մարտկոց ուղարկելու Լեհաստան»,- գրել է Լեհաստանի պաշտպանության […] ...

Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել Լիբանանին

22:16 28.11.2024

Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել Լիբանանին

Հինգշաբթի իսրայելական զինվորականները ավիահարված են հասցրել Լիբանանի հարավին, որտեղ իսրայելական բանակը հայտնաբերել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ակտիվության նշաններ: «Որոշ ժամանակ առաջ ահաբեկիչների ակտիվություն են հայտնաբերվել հարավային Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» կողմից միջին հեռահարության հրթիռներ պահելու համար նախատեսված օբյեկտում: Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը կանխել է սպառնալիքը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Telegram-ում։ […] ...

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

22:08 28.11.2024

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ դադարեցնելու Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները, «վերջ է տվել մի քանի ամիս առաջ գործող իշխանությունների կողմից սկսված սահմանադրական հեղաշրջմանը»։ «Այսօր ես հանդիպեցի Եվրամիության երկրների դեսպաններին և ասացի նրանց, որ ներկայիս ղեկավարությունը վերջնականապես հեռացել է Եվրոպայից և շարժվել դեպի Ռուսաստան։ Ես խնդրեցի դեսպաններին անել ամեն […] ...

SHANTNEWS

22:00 28.11.2024

SHANTNEWS

Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետ

21:50 28.11.2024

Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետ

ՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները»։ ...

BACK_TO_TOP