13:58 25.07.2024
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անդրադարձել է իր նախաձեռնությանը, որով աշխարհի հայերին կոչ է արվում համախմբվել և մեդիա արշավ սկսել 2024 թվականի նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի (COP29) դեմ` Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով ու նպատակադրմամբ։
Լուիս Մորենո Օկամպոն թեմային անդրադարձել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ Օկամպոն նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է COP29-ով բարձրացնել Ադրբեջանի հեղինակությունը։
Նրա խոսքով՝ տարօրինակ է, որ Ալիևը փորձում է այն ներկայացնել որպես խաղաղության համաժողով, երբ այսօր Բաքվի բանտերում հայ գերիներ են պահվում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը։
«Գերիներին ձերբակալելն ուղերձ է Լեռնային Ղարաբաղի հայերին՝ «եթե վերադառնաք Լեռնային Ղարաբաղ, կտուժեք, կբանտարկվեք կամ ձեզ կսպանենք»։
Ուշագրավն այն է, որ աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ Ադրբեջանին հաջողվում է Եվրոպային և ԱՄՆ-ին հետ պահել որևէ բան ասելուց։
Պետությունները լուռ են մնում, հետո փորձում են մոռանալ: Սակայն ՄԱԿ-ի ցեղասպանության հարցերով խորհրդականն ասաց, որ Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգ կա: Բայց նա չի կարող ասել, որ ցեղասպանություն է եղել, քանի որ ՄԱԿ-ում նրանց տրված մանդատն արգելում է ասել, որ դա ցեղասպանություն է։ Ամենաշատը նա կարող էր ասել, որ ցեղասպանության վտանգ կա, և նա դա արեց»,- ասաց Օկամպոն:
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը շեշտում է՝ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում։ «Լաչինի միջանցքը միակ ճանապարհն էր, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կապվում էին աշխարհի հետ։ Այն շրջափակելով՝ Ադրբեջանը մարդկանց մեկուսացրեց և ստիպեց ենթարկվել իրեն, իսկ մինչ այդ էլ Բաքուն բազմիցս ասել էր, որ պատրաստվում է ոչնչացնել նրանց։
Այս ամենից պարզ է դառնում, որ սա ցեղասպանություն է»,-նշեց նա։ Նրա խոսքով՝ մարդկանց բռնի տեղահաննությունն էլ ցեղասպանության տեսակ է, ինչն իրավաբանորեն սահմանված է Ցեղասպանության կոնվենցիայով։ Օկամպոն այն կարծիքին է, որ տեղի ունեցածի մասին պետք է անընդհատ բարձրաձայնել և գործել, ոչ թե լռություն պահպանել։ «Հայերը դիմադրության և տոկունության օրինակ են»,- ասաց նա։
Նա հիշեցրեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը 2021 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն նկատեց, որ Բայդենը ոչինչ չի ասում 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ցեղասպանության մասին, որն իրականացրել է Ադրբեջանը։
«Որքա՞ն ժամանակ պետք է անցնի, որպեսզի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը ճանաչվի որպես ցեղասպանություն։ Այստեղ հիմնարար դերակատարը Հայաստանն է և առաջին հերթին՝ սփյուռքի հայությունը»,- նշեց Լուիս Մորենո Օկամպոն։
Նա հավելեց, որ իր համար մեծ պատիվ է, որ կարող է ինչ-որ բանով օգնել հայերին այս ճգնաժամային իրավիճակում, որ կա ամբողջ աշխարհում։
«Մենք ցանկանում ենք օգտագործել այն հնարավորությունները, որ այսօրվա աշխարհում տալիս են սոցիալական ցանցերը։ Լեռնային Ղարաբաղի հայերը հզոր ձայն ունեն, նաև Հայաստանը մարդկանց հսկայական խումբ ունի ամբողջ աշխարհում։ Ինձ դուր եկավ հայկական խմբերի առաջարկը՝ միասին աշխատել արշավի համար, և ես հավատում եմ, որ առաջին բանը, որ պետք է անել, սոցիալական ցանցերի հսկայական համայնք ստեղծելն է, որտեղ հենց հայերը կպաշտպանեն հայերին: Հետո կներգրավենք կլիմայի փոփոխության դեմ պայքարող մարդկանց, որոնք նույնպես կպաշտպանեն հայերին։ Սա է պլանը»,- մանրամասնեց Օկամպոն։
Նրա խոսքով՝ անհնար է անտեսել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ցեղասպանությունը։
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի: Աշխարհի բոլոր երկրները դա գիտեն, և ոչ ոք ոչինչ չի անում։ Ես հավատում եմ հայերի վերադարձին Լեռնային Ղարաբաղ: Ամեն ինչ հնարավոր է։Մենք՝ արգենտինացիներս, դատում էինք ռազմական բռնապետության արգենտինացի գեներալներին, երբ ոչ ոք չէր հավատում, որ դա հնարավոր էր անել։ Միշտ հնարավոր է, բայց մենք պետք է աշխատենք:
Դա հնարավոր չի լինի, եթե ոչ ոք ոչինչ չանի։ Վստահ եմ, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պետք է պաշտպանված լինեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերը կարողանան վերադառնալ։
Մենք չենք կարող լքել նաև Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին և պետք է պաշտպանենք նրանց։ COP29-ից հետո, եթե Ալիևին հաջողվի կյանքի կոչել խաղաղասեր երևալու իր ծրագիրը, այդ մարդկանց փրկելու հնարավորություն կարող է չլինել։ Մենք չենք կարող թույլ տալ, որ COP29-ն անցնի Բաքվի բանտերում գտնվող 23 հայ գերիների առկայության պայմաններում։ Մենք պետք է հայ գերիների խնդիրը կենտրոնական հարց դարձնենք»,- ասում է Լուիս Մորենո Օկամպոն՝ շեշտելով, որ ակնհայտ է, որ բռնապետական Ադրբեջանում չկա անկախ դատական համակարգ, ուստի դժվար է հավատալ, որ որևէ դատավոր հայ գերիների հետ կապված կարող է արդար վճիռ կայացնել և ազատ արձակել նրանց։
Օկամպոն շեշտում է, որ Բաքվում պահվող հայ գերիները ոչ թե ռազմագերիներ են, այլ ցեղասպանության զոհեր, որոնց բերման են ենթարկել, երբ նրանք ցանկանում էին դուրս գալ Լեռնային Ղարաբաղից։
«Նրանք բանտարկված են, քանի որ Ադրբեջանի ուղերձն է՝ չվերադառնալ Լեռնային Ղարաբաղ։ Բաքվում ազատազրկման դատապարտված հայ գերիներից 2-ը առողջական խնդիրներ ունեցող մարդիկ են, որոնք փորձել են Հայաստան գնալ, իսկ Ադրբեջանում նրանց մեղադրում են ռազմական հանցագործությունների մեջ։ Բայց սրանք անհեթեթ դատական ընթացակարգեր են, որոնք նույնիսկ քննարկման արժանի չեն, քանի որ Ադրբեջանում անկախ դատավորներ չկան»,- ընդգծեց Օկամպոն։
Նա հույս հայտնեց, որ Ադրբեջանի նախագահը գիտակցում է, որ COP29-ը խաղաղ պայմաններում անցկացնելու համար պետք է ազատ արձակի հայ գերիներին։
«Մեր արշավը նոր է սկսվում: Կարծում եմ, որ դա ձնագնդի էֆեկտ է ունենալու։ Մենք պետք է օգտագործենք նոր տեխնոլոգիական գործիքները և տարածենք մեր ուղերձը։ Մենք իրական մարդիկ ենք, որոնք մտահոգված են այս հարցով։ Ամբողջովին կորած չենք, եթե շարունակենք պայքարել: Մեր ուղերձն է՝ երբեք չհանձնվել:
Այն պահին, երբ հանձնվում ես, պարտվում ես: Հայերի հետ քննարկումներից հաճույք եմ ստանում։ Ձեր ստեղծագործական ունակությունները անհավանական են: Չգիտեմ՝ որտեղ կամ ինչի ենք հասնելու, բայց այն, ինչ անում ենք, արժանի աշխատանք է»,- եզրափակեց Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը:
16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում00:00 29.11.2024
Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերիցԱվստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...
23:55 28.11.2024
Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայովՄեծ Բրիտանիայում երկրորդ շաբաթն է, ինչ գրանցվում են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ԱՄՆ ավիաբազաների վրայով, որտեղ տեղակայված են ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հայտնում է ամերիկյան The War Zone հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերին։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ դրանք սիրողական դրոններ չեն։ Նոյեմբերի 20-ից փոքր անօդաչու թռչող սարքեր են նկատվել RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF […] ...
23:50 28.11.2024
Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներինՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Ես այստեղ եմ այս մարդկանց հետ։ Ես կլինեմ ամենուր, որտեղ կարող եմ: Սկսվում է դիմադրությունը, որը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ստացել նոր խորհրդարանական ընտրություններ»,- հանրահավաքում ասել է Զուրաբիշվիլին՝ դիմելով հավաքվածներին, որոնք նրան ողջունել […] ...
23:45 28.11.2024
Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարըԼեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեվերան սխալ է անվանել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը։ «Ոչ հիմա»,-պատասխանել է նա՝ լեհական Radio Zet-ի եթերում այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն պետք է զորքեր ուղարկի Ուկրաինա: «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, սա է նրա հիմնական ռազմավարությունը, դոկտրինան և գործելու երաշխիքը: Այն պետք է գործի խաղաղ պայմաններում, որը պետք է […] ...
23:40 28.11.2024
Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմըԵվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ է արել եվրոպական քաղաքական առաջնորդներին աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային մաքսատուրքերի շուրջ և ավելի շատ ամերիկյան ապրանքներ գնել: Այդ մասին նա ասել է Financial Times-ին: Կոշտ առևտրային պատերազմը, Լագարդի կարծիքով, կարող է ջնջել համաշխարհային տնտեսական աճը և նույնիսկ հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի անկմանը: ԵԿԲ-ի ղեկավարն ասել […] ...
23:36 28.11.2024
Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքումԼիբանանի խորհրդարանը, համաձայն «Հըբոլլահ» շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի, պետք է նոր նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում, հինգշաբթի հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Բանակցություններում, որոնք հանգեցրին այս համաձայնագրին, մենք պայմանավորվեցինք միջնորդների հետ, որ Լիբանանը պետք է վերջապես նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում»,-հրատարակությունը մեջբերում է լիբանանյան անվտանգության բարձրաստիճան […] ...