11:50 25.07.2024
Այսօր Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող շահառուների շրջանակը, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության (2023թ. դեկտեմբերի 18) ընթացքում տրված հանձնարակականի համաձայն։
Փոփոխությունը պայմանավորված է անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնման և շահառուների նոր խմբեր ներառելու անհրաժեշտությամբ:
Ծրագրի ընդլայնման արդյունքում ծառայություններից կօգտվեն`
ՀՀ քաղաքացի կամ ԼՂ-ից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված` 2 տարի և ավելի անպտղության ախտորոշում ունեցող անզավակ կանայք, որոնց տրամադրվում է ծառայությունների ամբողջական փաթեթ, նախկին կարգավորմամբ սահմանված տարիքային վերին շեմ 36-ի փոխարեն սահմանվել է մինչև 40 տարեկանը ներառյալ:
1 երեխա ունեցող` երկրորդային անպտղության ախտորոշում ունեցող` նախկին կարգավորմամբ սահմանված սահմանամերձ բնակավայրերի բնակիչների փոխարեն, ներարգանդային սերմնավորման փորձերի և արտամարմնային բեղմնավորման 1 փորձի հնարավորություն է տրամադրվում ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ ԼՂ-ից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված բոլոր զույգերին, որոնցից կինը պատկանում է 20-36 (ներառյալ) տարիքային խմբին:
28-42 (ներառյալ) տարեկան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված անզավակ կանայք:
Կանոնակարգվել է նաև նախկինում շահառու չհանդիսացող, սակայն ծրագրի ընդլայնման արդյունքում շահառու դարձած անձանց` ծառայությունների քանակից օգտվելու իրավունքը, ինչպես նաև պետական պատվերի շրջանակներում սառեցման ենթակա սաղմերի քանակը և պահպանման ժամկետը»,-ասված է հաղորդագրության մեջ:
16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում00:00 29.11.2024
Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերիցԱվստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...
23:55 28.11.2024
Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայովՄեծ Բրիտանիայում երկրորդ շաբաթն է, ինչ գրանցվում են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ԱՄՆ ավիաբազաների վրայով, որտեղ տեղակայված են ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հայտնում է ամերիկյան The War Zone հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերին։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ դրանք սիրողական դրոններ չեն։ Նոյեմբերի 20-ից փոքր անօդաչու թռչող սարքեր են նկատվել RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF […] ...
23:50 28.11.2024
Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներինՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Ես այստեղ եմ այս մարդկանց հետ։ Ես կլինեմ ամենուր, որտեղ կարող եմ: Սկսվում է դիմադրությունը, որը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ստացել նոր խորհրդարանական ընտրություններ»,- հանրահավաքում ասել է Զուրաբիշվիլին՝ դիմելով հավաքվածներին, որոնք նրան ողջունել […] ...
23:45 28.11.2024
Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարըԼեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեվերան սխալ է անվանել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը։ «Ոչ հիմա»,-պատասխանել է նա՝ լեհական Radio Zet-ի եթերում այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն պետք է զորքեր ուղարկի Ուկրաինա: «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, սա է նրա հիմնական ռազմավարությունը, դոկտրինան և գործելու երաշխիքը: Այն պետք է գործի խաղաղ պայմաններում, որը պետք է […] ...
23:40 28.11.2024
Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմըԵվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ է արել եվրոպական քաղաքական առաջնորդներին աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային մաքսատուրքերի շուրջ և ավելի շատ ամերիկյան ապրանքներ գնել: Այդ մասին նա ասել է Financial Times-ին: Կոշտ առևտրային պատերազմը, Լագարդի կարծիքով, կարող է ջնջել համաշխարհային տնտեսական աճը և նույնիսկ հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի անկմանը: ԵԿԲ-ի ղեկավարն ասել […] ...
23:36 28.11.2024
Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքումԼիբանանի խորհրդարանը, համաձայն «Հըբոլլահ» շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի, պետք է նոր նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում, հինգշաբթի հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Բանակցություններում, որոնք հանգեցրին այս համաձայնագրին, մենք պայմանավորվեցինք միջնորդների հետ, որ Լիբանանը պետք է վերջապես նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում»,-հրատարակությունը մեջբերում է լիբանանյան անվտանգության բարձրաստիճան […] ...