Ադրբեջանը հայտարարել է Ռուսաստանում և այլ հարթակներում Հայաստանի հետ բանակցությունների պատրաստակամության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+21.09 oC

Ադրբեջանը հայտարարել է Ռուսաստանում և այլ հարթակներում Հայաստանի հետ բանակցությունների պատրաստակամության մասին

14:48 24.07.2024

Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցություններին Ռուսաստանում և այլ վայրերում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով կողմերի հանդիպում կազմակերպելու Մոսկվայի պատրաստակամությունը։

«Ադրբեջանական կողմը միշտ պատրաստ է եղել բանակցությունների հայկական կողմի հետ Ռուսաստանում և այլ հարթակներում»,- ասել է Հաջիզադեն։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուլիսի 24-ին կայացած ճեպազրույցում ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և կստեղծի նրանց համար «ամենահարմար պայմանները»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում տղամարդը 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել

16:09 28.04.2025

Երևանում տղամարդը 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել

Այսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Գուսան Շերամի 105 շենքի 5-րդ հարկի բնակիչը, ըստ նախնական տեղեկությունների, անզգուշաբար պատուհանից վայր է ընկել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրան ընկած հայտնաբերել են հարևանները, ովքեր ահազանգել են շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տուժածին տեղափոխել է […] ...

Reuters. Կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին՝ ընտրելու նոր պապին

16:00 28.04.2025

Reuters. Կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին՝ ընտրելու նոր պապին

Վատիկանում Հռոմի նոր պապի ընտրության համար կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրին։ Նրա խոսքով՝ ամսաթիվը որոշվել է կարդինալների փակ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունից հետո։ Ավելի ուշ Վատիկանը հաստատել է այս տեղեկությունը։ ...

«Ռոման»  հյուրընկալվելիս հաղթել է «Ինտերին»․ Մխիթարյանը չի մասնակցել խաղին

15:57 28.04.2025

«Ռոման» հյուրընկալվելիս հաղթել է «Ինտերին»․ Մխիթարյանը չի մասնակցել խաղին

Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռոման» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Ինտերին»։Հանդիպումը որակազրկման պատճառով բաց է թողել Հենրիխ Մխիթարյանը։ Հռոմեական ակումբն Ա Սերիայում անցկացրել է 18-րդ անընդմեջ անպարտելի հանդիպումը և 60 միավորով բարձրացել 5-րդ տեղ։ «Ինտերը» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել։ ...

Ռուսաստանը կարծում է, որ մայիսի 8-11-ը Կիևը նույնպես պետք է զինադադար հայտարարի

15:54 28.04.2025

Ռուսաստանը կարծում է, որ մայիսի 8-11-ը Կիևը նույնպես պետք է զինադադար հայտարարի

Կիևը, ինչպես և Ռուսաստանը, պետք է հրադադար հայտարարի Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Այս կոչն է պարունակում մայիսի 8-11-ը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման վերաբերյալ Կրեմլի հայտարարությունը։ «Ռուսաստանը կարծում է, որ ուկրաինական կողմը պետք է հետևի այս օրինակին»,- ընդգծում է Մոսկվան Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադար է հայտարարել […] ...

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է արգենտինացի իրավաբանների և լրագրողների

15:47 28.04.2025

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է արգենտինացի իրավաբանների և լրագրողների

Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայից ժամանած մի խումբ իրավաբանների և լրագրողների՝ ուղեկցությամբ արգենինահայ Խուան Պաբլո Գեչիջյանի։ Վերջինս Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ խմբի այցը Հայաստան նպատակ է հետապնդում ավելի խորը ճանաչելու հայ ժողովրդին, նրա պատմությունը, մշակույթն ու հոգևոր ժառանգությունը, ինչպես նաև ծանոթանալու երկրում տիրող […] ...

Վետերանների փորձն ուղենիշային է. ՆԳՆ ոստիկանության մի խումբ վետերաններ պարգևատրվել են

15:45 28.04.2025

Վետերանների փորձն ուղենիշային է. ՆԳՆ ոստիկանության մի խումբ վետերաններ պարգևատրվել են

Ապրիլի 26-ին ՆԳՆ ոստիկանությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Պարգևատրվում էին ոստիկանության վետերանները, որոնց փորձն ու մասնագիտական ուղին մշտապես օրինակ են ոստիկանության ծառայողների համար։ Շնորհավորական և շնորհակալական խոսքեր հղելով Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի անունից՝ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքներին ակտիվ մասնակցության, հասարակության-ոստիկանության կապի ամրապնդմանն օժանդակելու, ինչպես նաև Ոստիկանության օրվա՝ ապրիլի 16-ի […] ...

BACK_TO_TOP