20:06 22.07.2024
2023 թվականի հոկտեմբերին ռազմական գործողության մեկնարկից ի վեր իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածում ավելի քան 39 հազար պաղեստինցի է սպանվել։ Այս տվյալները տրամադրել է անկլավի առողջապահության նախարարությունը։
«Այսօր Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 39006-ի»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նույն ժամանակահատվածում Գազայում տուժել է 89 818 պաղեստինցի։
Առողջապահության նախարարությունը նշում է, որ միայն անցած 24 ժամվա ընթացքում իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածի շրջանների գնդակոծությունների և ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 23 արաբ, վիրավորվել՝ 93-ը։
11:21 13.01.2025
Տիգրան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերըԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փոխհատուցել է իր վերջին՝ ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը: Գումարը, որը կազմել է 7 միլիոն 650 հազար դրամ, քաղաքապետը վճարել է սեփական միջոցներից՝ ամբողջությամբ փոխհատուցելով այն համայնքային բյուջեին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Բացի այդ, քաղաքապետը հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել կատարված գնման գործընթացը՝ […] ...
11:10 13.01.2025
Իրանի դեսպանը Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության համաձայնագրի մանրամասներ է հայտնելՄոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը պարունակում է 47 հոդված և ընդգրկում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Այս համաձայնագիրը ներառում է նախաբան, 47 հոդված և ընդգրկում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները», – ասել է Ջալալին Իրանի պետական հեռուստատեսությանը և ռադիոյին: Դեսպանի խոսքով, այս համաձայնագիրը […] ...
10:55 13.01.2025
«Խաղաղության խաչմերուկի» իրագործման դեպքում «Չոր նավահանգիստը» կդառնա տարածաշրջանային տրանսպորտային լրջագույն հաբ. նախարար«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման, խաղաղության հաստատման պարագայում «Շիրակի չոր նավահանգիստ» ծրագիրը խիստ իրագործելի է, այն կդառնա տարածաշրջանային տրանսպորտային լրջագույն հաբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2024 թվականն ամփոփող ասուլիսում նման դիրքորոշում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նա հայտնեց, որ «Շիրակի չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն է տեղի ունեցել: «Կարող ենք արձանագրել, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործարկման, […] ...
10:51 13.01.2025
Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն ՀՀ-ի կողմից․ ՉախոյանՀայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։ «Ալիևի հայտարարություններից ոգևորված՝ «ազգափրկիչ» ընդդիմադիրներն առաջարկում են երրորդ կողմի վերահսկողությամբ անհապաղ Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին։ Կայսրության շահերը սպասարկող սույն գործիչները այսկերպ զարգացնում են նաև ադրբեջանական խոսույթը միջանցքի […] ...
10:42 13.01.2025
Տավուշի մարզի Չինչին գյուղը առաջին անգամ ասֆալտապատ ճանապարհ ունի․ ՓաշինյանՏավուշի մարզի Չինչին գյուղը առաջին անգամ ասֆալտապատ ճանապարհ ունի: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև կից տեսանյութ է ներկայացրել։ ...
10:37 13.01.2025
Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է գրանցվելԱդրբեջանա-իրանական սահմանին 3,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։ Տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժը տեղի է ունեցել Յարդիմլի կայարանից 14 կմ հյուսիս՝ Ադրբեջանի և Իրանի սահմանին (իրանական տարածքում)։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 26 կիլոմետր խորության վրա։ ...