14:55 18.07.2024
Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել 2024 թվականի պետական բյուջեում և ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխմամբ 15 մլն 693 հազար դրամ գումար է հատկացվել Հայաստանի պատմության թանգարանում Բրիտանական թանգարանի հետ համատեղ աշնանը նախատեսվող «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության կազմակերպմանը:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ ցուցադրությունը կարևոր նշանակություն է ունենալու թանգարանային ոլորտի և թանգարանների միջազգայնացման ուղղությամբ: «Այս տարին, ընդհանրապես, թանգարանների գործունեության զարգացման համար կարևոր տարի էր: Ընդունվեց «Թանգարանների մասին» օրենքը. մինչ այդ բացակայում էր ոլորտը կարգավորող առանձին օրենսդրություն: Այս տարի ձևավորվեց նաև Մշակույթի զարգացման հիմնադրամը, որը կոչված է իրականացնելու թանգարանների միասնական մարքեթինգի և վարչատնտեսական կառավարման գործառույթները»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ իրականացված աշխատանքները բխում են ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունից:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է, որ թանգարանները զարգացնեն միջազգային համագործակցությունը և աշխարհի տարբեր հեղինակավոր թանգարանների հետ համատեղ ցուցադրություններ կազմակերպեն, ինչը նաև էապես նպաստում է ՀՀ մշակույթի հանրահռչակմանը:
«Այս տարի լրանում է Հայաստանի պատմության թանգարանի հիմնադրման 105-ամյակը, ինչպես նաև թանգարանի հիմնադիր ղեկավար, անվանի ազգագրագետ Երվանդ Լալայանի ծննդյան 160-ամյակը: Թանգարանը թերևս ամենաակտիվ գործունեություն ծավալող մշակութային հաստատություններից մեկն է, որը համագործակցում է այնպիսի հեղինակավոր կառույցների հետ, ինչպիսիք են՝ Նյու Յորքի Մետրոպոլիտենը, Ռուսաստանի Դաշնության Էրմիտաժը, Ֆրանսիայի Լուվրի թանգարանը, Մեծ Բրիտանիայի Բրիտանական թանգարանը, Չեխիայի ազգային թանգարանը, Իտալիայի Վենետիկի Դոժերի պալատը և այլն։ Ավանդաբար յուրաքանչյուր տարի թանգարանի հավաքածուից մշակութային արժեքներ են ցուցադրվում աշխարհի տարբեր հեղինակավոր թանգարաններում՝ համատեղ ցուցահանդեսների ձևաչափով: Այդ ցուցանմուշները մեծ հետաքրքրություն են առաջացնում, սակայն, այնուամենայնիվ, մենք դեռևս չունենք արտերկրի հեղինակավոր թանգարաններից արժեքավոր ցուցանմուշներ հյուրընկալելու և Հայաստանում այցելուներին ներկայացնելու փորձառություն: Նախորդ տարվանից այդ ուղղությամբ աշխատանքներ ենք ձեռնարկել, որի արդյունքում 2024 թվականին պայմանագիր է ստորագրվել Բրիտանական թանգարանի հետ համատեղ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանում իրականացնելու մասին»,- նշել է նախարարը:
Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված են Սատաղղից գտնված և Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխը ու ձեռքը, որոնք կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանում պահպանվող տարբեր ժամանակաշրջաններին պատկանող մայրության թեմային վերաբերող տարբեր ցուցանմուշների հետ և համատեղ կցուցադրվեն Հայաստանում:
«Ցուցահանդեսի կազմակերպումը շատ կարևոր մշակութային իրադարձություն է, որին վստահաբար սպասում է հայ հասարակությունը: Այս կարևոր միջոցառումը պատշաճ հանրայնացնելու, հասարակության առավել լայն շրջանակներին իրազեկելու նպատակով անհրաժեշտ է ցուցահանդեսին ընդառաջ իրականացնել նաև թվային, ֆիզիկական գովազդային առանձին արշավ՝ համապատասխան մարքեթինգային գործիքակազմով, որին էլ ուղղված է այս որոշմամբ տրամադրված միջոցների հատկացումը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ կարևոր է որ ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2024 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում, որը ևս մեկ խորհրդանշական քայլ է՝ կանանց դերը նորովի արժևորելու: «Հաշվի առնելով, որ ցուցադրությունը տևելու է 6 ամիս, մենք կունենանք հնարավորություն մարտի 8-ի շրջանակում կանանց իրավունքներին և պատմական իրողություններին նվիրված բանախոսություններ և տարբեր քննարկումներ կազմակերպելու: Ակնկալվում է, որ ցուցադրության ընթացքում թանգարանը կունենա նվազագույնը 300 000 այցելու, իսկ հանրահռչակման արդյունքում՝ շուրջ 1 մլն մարդու ներգրավվածություն և իրազեկվածություն»,- նշել է նախարարը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է ցուցադրության հանրայնացման կարևորությունը նաև մեր երկիր այցելող զբոսաշրջիկների շրջանում՝ այդ գործընթացում շեշտելով միջգերատեսչական համագործակցությունը: Նա նաև հետաքրքրվել է ցուցանմուշների տեղափոխման, անվտանգության և այլ հարցերով, որին ի պատասխան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ բոլոր գործընթացները, այդ թվում՝ ապահովագրական, երաշխիքային, անվտանգության, մանրամասն նկարագրված են Բրիտանական թանգարանի հետ կնքված պայմանագրում: «Այս որոշմամբ հատկացնում ենք ընդամենը ծրագրի հանրահռչակման գումարը. բնականաբար, առկա են լրացուցիչ ծախսեր, և կարևորում եմ, որ այս հարցում գնացել ենք պետություն-մասնավոր համագործակցության ճանապարհով: Այսինքն՝ անհրաժեշտ մնացած միջոցները հոգում ենք առանց պետական բյուջեի՝ մասնավոր ոլորտի գործընկերների ներգրավմամբ»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ մասնավոր հատվածում այդ առումով առկա է մեծ հետաքրքրվածություն:
«Սա միայն մեկ ցուցանմուշի ցուցադրություն չէ. այն լինելու է խոշոր ցուցադրություն, որի ընթացքում հնարավորություն կլինի տեսնել ինչպես Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխը ու ձեռքը, այնպես էլ, օրինակ, պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքից Անահիտ աստվածուհուն վերագրվող արձանը: Սա նաև շատ հետաքրքիր համադրումների, վերլուծությունների, ինչպես նաև քննարկումների միջավայր է ձևավորում: Այսինքն՝ այն բացառիկ ցուցադրություն է լինելու նաև իր որակով և կոնցեպտով»,- նշել է նախարարը՝ փաստելով, որ միջազգային հեղինակավոր թանգարանների հետ համագործակցությունը նաև ցուցադրության և համադրման որակական նոր պահանջներ է սահմանում Հայաստանի թանգարանների համար, որը փոխում է դրանց ցուցադրության որակը:
08:58 29.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները08:30 29.11.2024
Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը09:25 29.11.2024
Սիրիական զորքերը հակահարձակում են սկսել Հալեպի մոտ. Al MayadeenՍիրիական բանակի ստորաբաժանումները հակագրոհ են սկսել «Ջաբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման զինյալների դիրքերի ուղղությամբ, որոնք գրավել են ավելի քան 20 բնակավայր Հալեպ քաղաքից հյուսիս և արևմուտք։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։ Գործողության ընթացքում կառավարական ուժերն ազատագրել են Ալ-Բակում քաղաքը։ Ավելի վաղ Հալեպ է տեղափոխվել Սիրիայի այլ շրջաններից ռազմական ուժերը։ Դամասկոսն ու Հալեպը […] ...
09:15 29.11.2024
Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբոլլահ»-ը խախտի հրադադարըԻսրայելը պատրաստ կլինի լայնամասշտաբ պատերազմի Լիբանանում, եթե հաստատված հրադադարը խաթարվի «Հեզբոլլահ» շարժման կողմից, բանակն արդեն ստացել է համապատասխան հրամանը, տեղական հեռուստատեսության 14-րդ ալիքի եթերում ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կօգտվենք զինադադարից, ես չեմ խոսել պատերազմի ավարտի մասին, այլ միայն զինադադարի մասին. դա կարող է կարճ լինել, մենք ուժ ենք կիրառելու, անհրաժեշտության դեպքում ես հրահանգ […] ...
09:04 29.11.2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՆոյեմբերի 29-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արագածի, Հրազդանի, Վարդենիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և «Զանգեր»-Գորայք ճանապարհահատվածին տեղ-տեղ մերկասառույց է, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
08:58 29.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներըՆոյեմբերի 28-ին, ժամը 11։15-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Հանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ, որոնց արդյունքում արգելափակումից դուրս են բերել 37 տրանսպորտային միջոց և 43 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: ...
08:48 29.11.2024
Իռլանդիայում արտահերթ համընդհանուր ընտրություններ են անցկացվելուԻռլանդիայում տեղի կունենան արտահերթ համընդհանուր ընտրություններ, որից հետո կընտրվի Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) նոր կազմը։ Ընդհանուր առմամբ, վտանգված է 174 պատգամավորական մանդատ, ինչը 14-ով ավելի է 2020 թվականի նախորդ ընտրությունների համեմատ՝ արտացոլելով հանրապետության բնակչության աճը։ 2023 թվականի տվյալներով՝ երկիրն ուներ 5,26 միլիոն բնակչություն։ Ավելացվել է նաև ընտրատարածքների թիվը՝ 39-ից 43-ի։ Խորհրդարանի ստորին պալատում տեղերի […] ...
08:40 29.11.2024
Al Jazeera. հինգ պաղեստինցի է զոհվել Գազայի կենտրոնում իսրայելական հարվածների հետևանքովԳազայի հատվածի կենտրոնում գտնվող Նուսեյրաթ պաղեստինյան փախստականների ճամբարի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել Գազա քաղաքում բնակելի շենքերի գնդակոծության ժամանակ չորս մարդու, այդ թվում՝ երկու կնոջ և մեկ երեխայի մահվան, Դեյր էլ-քաղաքին ավիահարվածի հետևանքով ութ պաղեստինցիների վիրավորվելու մասին։ ...