20:03 12.09.2018
Այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր Միհրան Հակոբյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի ձայնագրության մասին:
«Ձայնագրության մեջ մի նախադասություն կա՝ կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ, որը կցանկանամ բառացի մեջբերել. «Խաչատուրովի հետ գործ չունեք, ՀԱՊԿ-ի շեֆն է, խայտառակ կլինենք», այսինքն՝ ակնհայտ է, որ ԱԱԾ տնօրենը հստակ հասկանում է, որ միջազգային հարաբերությունների և մեր երկրի համար ստրատեգիական նշանակություն ունեցող կառույցների հարցում խնդիր է առաջանում, ինչը չի կարելի ասել ՀՔԾ պետի մասով: Այս ձայնագրությունը նոր խնդիրներ չի՞ առաջացնի ՀԱՊԿ գործընկերների հետ»,- հարցրել է նա:
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ հենց այդ պատճառով է, որ խոսակցությունները տեղի են ունեցել:
«Ինչո՞ւ, որովհետև, երբ խնդիր է առաջացել Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու, այդ ազդակները Խաչատուրովից գնացել են տարբեր ուղղություններով և տարբեր ուղղություններով ազդակներ են ստացվել Հայաստանի տարբեր ներկայացուցիչների կողմից: Ինչո՞ւ է ԱԱԾ-ն խառնվել այս հարցին, քանի որ տարբեր տեղերից ազդակներ են եղել և ԱԱԾ տնօրենին խնդրել են դա անել:
ԱԱԾ տնօրենը ՀՔԾ տնօրենի հետ քննարկել է այդ հարցը, ի դեպ, նա այդ ժամանակ Հայաստանում չի եղել, նա դա արել է, քանի որ նրան դրսից զանգել և խնդրել են միջամտել, քանի որ նա եղել է Շվեյցարիայում և չի հասկացել, թե ինչի մասին է խոսքը, զանգել է ՀՔԾ պետին, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվում: Ես ԱԱԾ տնօրենից եմ իմացել, որ այդպիսի իրավիճակ է ծագել, այդ ժամանակ ես էլ եղել եմ Սանկտ Պետերբուրգում և ինքս էլ զանգահարել եմ ՀՔԾ պետին՝ հասկանալու համար, թե արդյո՞ք նման բան կա, թե՞ չկա: Ես հետաքրքրվել եմ, թե իսկապես մեր նախնական պայմանավորվածությունների տիրույթում է եղել ամեն ինչ, այսինքն՝ գործն օրինակա՞ն է, թե՞ ոչ և այդ մասին տեղեկատվությունը հաղորդել եմ ՀԱՊԿ անդամ երկրներին: Այսօրվա դրությամբ ես կարող եմ ասել, որ այսօր խնդիր չի ծագում, և ես այդ հարցի առումով խնդիրները համարում եմ հարթված»,- ասել է վարչապետը:
Պատգամավոր Միհրան Հակոբյանը վարչապետին հարցրեց, թե կարո՞ղ է վերջինս հավաստել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կմնա Հայաստանին: Պատգամավորը նաև հիշեցրեց, որ ձայնագրության ընթացքում ՀՔԾ պետը Յուրի Խաչատուրովի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել:
«Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ եթե որևէ մեկը գաղտնալսի Ձեր ամենօրյա աշխատանքային խոսակցությունները, ապա կարող են շատ ոչ կոռեկտ բաներ լինել, այդ թվում՝ Ձեր խմբակցության պատգամավորների մասին, բայց դա չի նշանակում, որ դա պետք է ընդունել որպես քաղաքական իրողություն: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարգավիճակին, ապա կարող եմ ասել, որ այդ պաշտոնում ոչ թե անձն է նշանակվել, այլ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը, և ես ունեմ հիմք մտածելու, որ մենք մեզ հատկացված ժամկետը կպահպանենք»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:
17:54 28.04.2025
Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 28-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։ Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող […] ...
17:46 28.04.2025
Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվելԲոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայացած IBA.PRO 4 միջազգային մրցաշարում Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանի մասնակցությամբ` սերբ Օմեր Ամետովիչի դեմ պրոֆեսիոնալ մենամարտում գրանցվել է ոչ-ոքի։ Հարությունյանն առավելություն է ունեցել մենամարտի ընթացքում, երկրորդ ռաունդում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մրցավարները ոչ-ոքի են արձանագրել։ ...
17:40 28.04.2025
Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱպրիլի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4073 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 131 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 161, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 297 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 574, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում […] ...
17:30 28.04.2025
Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Atlantic-ին տված հարցազրույցում ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը ներկայումս չի սպառնում ամերիկացիների կյանքին, բայց կարող է պոտենցիալ վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ «Ես փորձում եմ շատ կյանքեր փրկել: Գիտեք, Ուկրաինան և Ռուսաստանը մեր կյանքերի հետ կապ չունեն, բայց այն կարող է ավարտվել Երրորդ համաշխարհային պատերազմով», – ասել է Թրամփը: […] ...
17:22 28.04.2025
Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառըԻրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով, մեղավորները հայտնաբերվել են, հետաքննություն է ընթանում, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։ «Հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննություն անցկացնելու համար, մեղավորները բերման են ենթարկվել, բացատրել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես երեկ արդեն բացատրեցի, թե ինչպես […] ...