15:35 10.07.2024
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և ԱՄՆ-ն պատրաստակամ են օգնել Հայաստանին բարեկեցություն կառուցելու, ժողովրդավարությունն ամրապնդելու և Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հարցերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը։
«Այսօր այստեղ եմ, քանի որ Հայաստանը հնարավորության պատուհան ունի ՝ կառուցելու բարեկեցություն, ամրապնդելու իր ժողովրդավարությունը և հասնելու այն խաղաղությանը, որի մասին մարդիկ այսքան երկար ժամանակ երազել են։ ԱՄՆ ՄԶԳ-ն և ԱՄՆ-ն ընդհանրապես պատրաստակամ ենք օգնելու Հայաստանին հնարավորության այս պատուհանից առավելագույն արդյունք քաղելու հարցում։
2018 թվականին, երբ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց և փոփոխություն պահանջեց, այդ ժամանակից ի վեր Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել, խորացրել ժողովրդավարական բարեփոխումները, որպեսզի կառավարությունը կարողանա ավելի արձագանքող լինել քաղաքացիների կարիքներին, ապահովել, ստեղծել տնտեսական հնարավորություններ, որոնք նախկինում կոռուպցիայի պատճառով անհնար էին»,- ասաց Սամանթա Փաուերն՝ ընդգծելով, որ Հայաստանը տնտեսական աճի առաջատարներից է տարածաշրջանում։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարչի խոսքով՝ այսօր Հայաստանը մոտ է կանգնած խաղաղության պայմանագրին, որը կարող է վերջ դնել տասնամյակներ շարունակված հակամարտությանը։ «Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների ներկայացուցիչները շարունակում են բանակցություններն՝ ուղղված հաշտությանը։ ԱՄՆ-ն կանի իրենից կախված ամեն ինչ՝ օգնելու, որպեսզի Հայաստանը պատմական այս պահը օգտագործի»,-եզրափակեց Սամանթա Փաուերը։
16:42 05.02.2025
«Փյունիկը» հաղթել է ԱՄԷ-ի երկրորդ դիվիզիոնի թիմինԱրաբական Միացյալ Էմիրություններում մարզական հավաք անցկացնող Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ընկերական խաղում մրցել է «Էլիտ Ֆալկոնսի» հետ, որը հանդես է գալիս Արաբական Միացյալ Էմիրությունների երկրորդ դիվիզիոնում: Հայկական թիմն առավելության է հասել 3:1 հաշվով։ Աչքի են ընկել Սանի Բուհարին, Դավիդ Դավիդյանը և իր առաջին գոլը «Փյունիկի» կազմում խփել է Թեմուր Ջիկիան: Նախորդ ընկերական խաղում «Փյունիկը» ԱՄԷ-ում 1:4 […] ...
16:37 05.02.2025
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության խորացման հեռանկարները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ, երկուստեք կարևորել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը: ...
16:34 05.02.2025
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է ոսկերչության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունըՀՀ էկոնոմիկայի նախարարությունում փետրվարի 5-ին կայացել է հանդիպում ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հետ, որը վարել է նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, ոլորտում գործող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոսկերչության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, հարկային և օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր։ Մասնակիցները ներկայացրել են […] ...
16:28 05.02.2025
Ռոնալդուն խոստովանել է, որ մոտ է եղել «Բարսելոնա» տեղափոխվելունՊորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լրագրող Էդու Ագիրեին տված հարցազրույցում խոստովանել է, որ մոտ է եղել «Բարսելոնա» տեղափոխվելուն, հաղորդում է Marca-ն: «Մինչև «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելս կարող էի խաղալ «Բարսելոնայում»: Երբ «Սպորտինգում» էի, առաջարկ ստացա «Բարսելոնայից», բայց նրանք ինձ ցանկանում էին թիմում տեսնել հաջորդ տարիր, իսկ հետո հայտնվեց «Մանչեսթեր Յունայթեդն» ու առաջարկեց անմիջապես […] ...
16:21 05.02.2025
Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները շոկո և մարիխուանա են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Ազատան գյուղի սկզբնամասում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 32-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրանյութ: Ազատանցի երիտասարդի հայտնածով՝ թմրանյութը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով։ Ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով […] ...
16:16 05.02.2025
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի մի շարք թաղամասերում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 29- փետրվարի 4-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ հունվարի 29-ին, փետրվարի 3-ին և 4-ին, Արաբկիրում՝ հունվարի 29-ին, փետրվարի 1-ին և 4-ին, Շենգավիթում՝ հունվարի 29-ին, փետրվարի 1-ին և 3-ին Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ […] ...