Զախարովան սադրանք է անվանել Կիևի մեղադրանքները քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 10 2024
  • $
    387.21
  • RUBLE
    4.01
  • 419.23
WEATHER
+14.09 oC

Զախարովան սադրանք է անվանել Կիևի մեղադրանքները քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների վերաբերյալ

15:53 10.07.2024

Ուկրաինայի մեղադրանքները Ռուսաստանին՝ քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածելու վերաբերյալ, հերթական սադրանքն են։ Այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սա ևս մեկ սադրանք է, որը ձեռնարկել է Կիևի ռեժիմը՝ իբր հիմք գտնելով Ռուսաստանին մեղադրելու քաղաքացիական օբյեկտներին հարվածելու մեջ», – ասել է դիվանագետը:

Ինչպես նշել է Զախարովան, Ռուսաստանը «պատասխանում և հարվածում է այն թիրախներին, որտեղից Կիևի ռեժիմը հարձակվում է ռուսական քաղաքացիական ենթակառուցվածքների վրա», ինչպես նաև այն շրջաններըին, որոնք Ուկրաինան դեռ իրենն է համարում։

Ավելի վաղ ուկրաինական իշխանությունները Ռուսաստանին մեղադրել էին Կիևում քաղաքացիական օբյեկտների, մասնավորապես Օխմատդիտի հիվանդանոցի վրա հարձակվելու համար։ Մոսկվան հերքել էր այդ պնդումները՝ ասելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, իսկ հիվանդանոցը «խոցվել է ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռով»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

16:25 22.10.2024

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:13-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 43-րդ կմ-ին՝ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում, բախվել […] ...

54-ամյա տղամարդը այգում կանեփ էր աճեցնում և թմրանյութ պատրաստում

16:20 22.10.2024

54-ամյա տղամարդը այգում կանեփ էր աճեցնում և թմրանյութ պատրաստում

ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ Գորիս քաղաքի բնակիչ 54-ամյա տղամարդը տանը կից այգում ապօրինի թմրանյութ է պահում։ Տվյալները ստուգելու նպատակով իրավապահները մեկնել են նշված հասցե: Տանտերը այգուց իրավապահներին է ներկայացրել կանեփի բույսեր և մարիխուանա թմրամիջոցի նմանվող 721,41 գրամ զանգված: Նա հայտնել է, որ կանեփն ինքն է աճեցրել և թմրանյութը պատրաստել է անձնական […] ...

Հենրիկ Նալբանդյանը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումը

16:14 22.10.2024

Հենրիկ Նալբանդյանը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումը

Հայաստանը ներկայացնող Հենրիկ Նալբանդյանի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի ՀԻԿ (Ֆինլանդիա) – «Դինամո Մինսկ» (Բելառուս) Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումը: Նալբանդյանի օգնականները կլինեն Ատոմ Սևգուլյանը և Խաչատուր Հովհաննիսյանը, չորրորդ պաշտոնյան՝ Յուրա Մահտեսյանը, VAR-ի սենյակում էլ կաշխատեն Զավեն Հովհաննիսյանը և Արտեմ Գասպարյանը: Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: ...

Բելառուսի ԱԳՆ ղեկավարը ԲՐԻԿՍ-ին անդամակցությունն անվանել է «Մինսկի երազանքը»

16:08 22.10.2024

Բելառուսի ԱԳՆ ղեկավարը ԲՐԻԿՍ-ին անդամակցությունն անվանել է «Մինսկի երազանքը»

Բելառուսն ակնկալում է, որ հանրապետությունը կստանա ԲՐԻԿՍ-ի գործընկեր երկրի կարգավիճակ, սակայն երազում է ապագայում դառնալ լիիրավ անդամ, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսի ԱԳՆ ղեկավար Մաքսիմ Ռիժենկովը։ Բելառուսն անցյալ տարի դիմել էր ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար: «Մենք, իհարկե, շատ ենք ակնկալում, որ այդ կարգավիճակը կտրվի Բելառուսին, կարծում ենք, որ ելնելով մեր քաղաքական և տնտեսական զարգացումից, […] ...

Եղվարդ քաղաքում այրվում է խմորիչի գործարանի տանիքը

16:02 22.10.2024

Եղվարդ քաղաքում այրվում է խմորիչի գործարանի տանիքը

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում այրվում է խմորիչի գործարանի տանիքը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է տանիքից մոտ 150 քմ հատված։ ...

Լևոն Ջուլֆալակյանը կաշխատի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում

15:57 22.10.2024

Լևոն Ջուլֆալակյանը կաշխատի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում

Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը Ռուսաստանի քաղաքացիություն ստանալուց հետո կընդգրկվի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի համակարգում։ Այդ մասին հայտնել է ՌԸՖ-ի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։ «Լևոն Ջուլֆալակյանը մեր մարզաձևի վառ ներկայացուցիչներից է, նրա ամբողջ կյանքը կապված է մարզական ըմբշամարտում աշխատանքի հետ։ Նրա ահռելի փորձը թույլ է տվել Հայաստանի հավաքականի հետ հաջողությունների […] ...

BACK_TO_TOP