18:34 12.09.2018
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը բարձրացրեց Երևանի աղբահանության հարցը և նշեց, որ աղբահանությանը զուգահեռ քաղաքը փոշու մեջ է անհասկանալի շինաշխատանքների պատճառով:
«Լավ, ասենք հիմա քաղաքապետ չունենք, բայց կառավարության սիրելի՛ գործընկերներ, եկեք մի բան մտածենք, մի միջոց ձեռնարկենք: Մինչև քաղաքապետի ընտրվելը այդ ամենում որևէ մի պատասխանատու չկա՞ կամ վարչություն չկա՞: Էս խնդրով պետք է զբաղվել, ի՞նչ կարելի է անել, ի՞նչ կառաջարկեք, որ հենց վաղվանից խնդիրը լուծում ստանա»,- հարցրեց պատգամավորը:
Հարցին ի պատասխան՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ խնդիրը «Սանիթեք» ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրի և դրա պարտավորությունները չկատարելու մեջ է:
«Գիտեք՝ մեր անմիջական մասնակցության պայմաններում արդեն 2-րդ անգամ է «Սանիթեք» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի կողմից տուգանվել: Ես մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել նաև ընկերության գործադիր տնօրենի հետ և նրանք խնդիրը բացատրում են նրանով, որ տարիներ շարունակ ավտոպարկը չի թարմացվել, մեքենաների մի զգալի հատված գտնվում է խափանված վիճակում:
Գիտենք, որ խնդիրը նոր չի սկսվել՝ դեռ նախորդ ամռանը Երևանի բնակիչները սրա հետ բախվել են»,- ասել է Սուրեն Պապիկյանը և նշել, որ «Սանիթեք»-ի գործադիր տնօրենը իրեն ներկայացրել է այն պայմանագրերը, որի արդյունքում արդեն փոխանցված գումարով 5 մեքենա արդեն ուրբաթ օրը կլինի Հայաստանում:
16:28 08.04.2025
Այրվել է ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը. կա տուժածԱպրիլի 8-ին՝ ժամը 11։38-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կայք գյուղում այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։55-ին, մարվել՝ 12։08-ին։ Այրվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը՝ մասամբ․ վարորդը հոսպիտալացվել […] ...
16:23 08.04.2025
Կոտայքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԿոտայքի մարզի պարեկները ապրիլի 6-ին Քանաքեռավան գյուղում ստուգում իրականացնելու նպատակող կանգնեցրել են «Լադա» մակնիշի ավտոմեքենան և թմրանյութ պահելու, օգտագործելու կասկածանքով Երևանի բնակիչ 42-ամյա ուղևորին տեղափոխել են Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացված հետքերով կաթուցիչ: 42-ամյա տղամարդը հայտնել է, որ կաթուցիչի մեջ եղել է մարիխուանա, որն ինքն արդեն օգտագործել է: Կազմված փաստաթղթերը […] ...
16:16 08.04.2025
Հոբելյանական հանձնաժողովը հաստատել է Իսահակյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը, տարբերանշանն ու պաստառըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել և հաստատվել են հոբելյանական միջոցառումների ցանկն ու տարբերանշանը: Նիստին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավետիք Իսահակյանը, որը […] ...
16:11 08.04.2025
Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում էՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը երկու վստահ հաղթանակից հետո դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ: Այն կկայանա ապրիլի 8-ին: Նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը դուրս էր եկել ԵԱ-ի եզրափակիչ: 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը կպայքարի ԵԱ-ի բրոնզե մեդալի համար, 65 կգ […] ...
16:06 08.04.2025
Անհրաժեշտ է վերանայել անվտանգության մեր ընկալումը. Սոնա ՂազարյանՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: «Տիկի՛ն նախագահ, հարգարժա՛ն գործընկերներ, Արտաքին միջամտությունն այլեւս բացառիկ երեւույթ չէ: Այն վերածվում է մշտական ճնշման՝ անաղմուկ, ռազմավարական եւ հաճախ անտեսանելի: Այն չի դրսեւորվում բացահայտ ագրեսիայի ձեւով: Արտաքին միջամտությունը մեկ […] ...
16:00 08.04.2025
«Բենթլիի» վարորդը ձերբակալվել է․ նրա խուզարկությամբ սառը զենք է հայտնաբերվելԱպրիլի 6-ին Կոտայքի մարզի պարեկները Ջրվեժի Թևոսյան փողոցում սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Գառնիի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 32-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկշեղբ դանակ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: ...