Արթիկում բացվել է «Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+13.09 oC

Արթիկում բացվել է «Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը

17:04 09.07.2024

Արթիկ համայնքում այսօր հանդիսավորությամբ բացվել է «Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:

Միջոցառմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության փոխդեսպան Նիկոլաս Պասամանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ՅՈՒՆԻԵՍՖի հայաստանյան գրասենյակի և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի պատասխանատուներ, հյուրեր։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ողջունել է ներկաներին, խոսել ծրագրի կարևորության մասին․

«Երիտասարդությունը բոլոր ժամանակներում եղել և մնում է հասարակության համար առանձնահատուկ արժեք, նրա հիմնական ներուժն ու առաջ շարժվելու գրավականը։ Ժամանակակից երիտասարդությունն առանձնանում է կյանքի նկատմամբ մեծ հետաքրքրությամբ ու նպատակասլացությամբ։ Կարևոր է, որ երիտասարդներն ունենան գիտելիքներ ձեռք բերելու, շփվելու, նոր գաղափարների շուրջ հաղորդակից լինելու հնարավորություն։ Վստահ եմ` Արթիկ համայնքում այս նորաբաց կենտրոնը 13-ից 18 տարեկան հարյուրավոր երիտասարդների կհամախմբի շուրջը և կդառնա կրթվելու, ազատ ժամանակը բովանդակային կազմակերպելու իրական վայր։ Կառավարությունն անում է հնարավորն օգնելու տարբեր հետաքրքրություններ ու կարողություններ ունեցող երիտասարդների։ Իրավասությունների շրջանակում ես և Շիրակի մարզպետի աշխատակազմը ևս պատրաստ ենք աջակցելու, սատար կանգնելու մեր երիտասարդներին և բոլոր կարևոր նախաձեռնությունների իրականացմանը մարզում»։

Նորաբաց երիտասարդական կենտրոնին բարի երթ և նոր ձեռքբերումներ են մաղթել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը։

2023 թվականին Արթիկում երիտասարդների տուն ստեղծելու վերաբերյալ հուշագիր է ստորագրվել Արթիկ համայնքի ղեկավարի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» միջև։

Ծրագրի իրականացման արդյունքում երիտասարդական կենտրոնը համալրվել է անհրաժեշտ կահույքով, ժամանակակից սարքավորումներով և ունի արդեն 162 շահառու։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարեկների ձերբակալած տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց «Կրիստալ»

13:17 17.04.2025

Պարեկների ձերբակալած տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց «Կրիստալ»

Ապրիլի 15-ին՝ կեսգիշերն անց, մայրաքաղաքի պարեկները Մանանդյան փողոցում, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Դավիթաշեն թաղամասի բնակիչ 35-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է բյուրեղանման զանգված, որն ըստ իրեն` «Կրիստալ» տեսակի թմրանյութ է: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, տղամարդը` ձերբակալվածների պահման վայր: ...

Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի աջակցությանը դիմելու վերջնաժամկետը մայիսի 21-ն է

13:10 17.04.2025

Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի աջակցությանը դիմելու վերջնաժամկետը մայիսի 21-ն է

Մեկնարկել է Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) ֆինանսական աջակցության ծրագրի հերթական՝ 16-րդ շրջափուլը։ Հիմնադրամը ֆինանսավորում է ներքոնշյալ նպատակները հետապնդող ծրագրերը. Ներդնել կամ մշակել այնպիսի միջոցառումներ, որոնք ուղղակի ազդեցություն կունենան մշակութային արտահայտչաձևերի, ներառյալ՝ մշակութային ապրանքների, ծառայությունների ու գործունեության ստեղծման, արտադրության, տարածման և հասանելիության վրա: Զարգացնել և ամրապնդել պետական հատվածի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մարդկային ու ինստիտուցիոնալ […] ...

Մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը

13:02 17.04.2025

Մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը

Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանը ներկայացնում է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, Վրաստանը՝ փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, Ադրբեջանը՝ փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը: ...

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու դին

13:00 17.04.2025

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու դին

Ապրիլի 15-ին՝ ժամը 19-ին մոտ, պարեկներին մոտեցած քաղաքացիները հայտնել են, որ Նուբարաշենից Խարբերդ տանող ճանապարհին կից ձորակում նկատել են տղամարդու դի: Մեկնած իրավապահները պարզել են, որ մահացածն Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 68-ամյա Խաչատուր Մանուկյանն է: Նա ապրիլի 12-ից որպես անհետ կորած որոնվում էր Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի կողմից: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:52 17.04.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

​Երևանում ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: ​ Մարզերում ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-ի ցերեկը, 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-22-ին առանձին վայրերում սպասվում […] ...

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենը հետևել է Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին

12:45 17.04.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենը հետևել է Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Կարեն Բադալյանը, Սերժիկ Պետրոսյանը, Խաչատուր Մկրտչյանը հետևել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին։ Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները նախ եղել են կապալառուի՝ “Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana” համատեղ ձեռնարկության շինարարական բազայում, որտեղ շինարարի և տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության պատասխանատուները ներկայացրել են ծրագրի ֆիզիկական […] ...

BACK_TO_TOP