Հուլիսի 10-ից երթևեկության փոփոխություններ՝ Գարեգին Նժդեհ-Արշակունյաց, Արցախ-Արին Բերդ և Գայի պողոտայի մի շարք խաչմերուկներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+20.09 oC

Հուլիսի 10-ից երթևեկության փոփոխություններ՝ Գարեգին Նժդեհ-Արշակունյաց, Արցախ-Արին Բերդ և Գայի պողոտայի մի շարք խաչմերուկներում

19:54 08.07.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 10-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի մայրաքաղաքի մի շարք փողոցներում:

Գարեգին Նժդեհի փողոց – Արշակունյաց պողոտա խաչմերուկում՝ Գարեգին Նժդեհի հրապարակից բարձրացող ուղղությամբ կարգելվի հետադարձը:

Արցախի պողոտա – Արին Բերդի փողոց խաչմերուկում՝ Արին Բերդի փողոցից դեպի Արցախի պողոտա – Այվազովսկու փողոց խաչմերուկ ուղղությամբ նախկին «միայն աջ» և «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «աջ և ուղիղ» և «ուղիղ և ձախ» ուղղություններով: Արցախի պողոտայում՝ ուղղությունը դեպի Արցախի պողոտա – Այվազովկսու փողոց ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը՝ խաչմերուկից 50մ երկարությամբ: Նաև Արին Բերդի փողոցից կարգելվի հետադարձը:

Գայի պողոտա – Քոչարյան փողոց խաչմերուկում կարգելվի հետադարձը:

Ինչպես նաև Գայի պողոտա – Թոթովենցի փողոց խաչմերուկում նախկին «միայն աջ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «դեպի աջ և ձախ» ուղղություններով:

Նշված ճանապարհահատվածներում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնում է Իրանին Գազայի և Բեյրութի ճակատագրով

19:15 06.10.2024

Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնում է Իրանին Գազայի և Բեյրութի ճակատագրով

Յուրաքանչյուր ոք, ով փորձում է վնաս պատճառել Իսրայելին, պետք է հիշի Գազայի և Բեյրութի ճակատագիրը: Այս մասին հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ խոսելով իր երկրի դեմ իրանական հրթիռային հարձակման հետեւանքների մասին։ «Իսրայելի ռազմաօդային ուժերի գործողությունները՝ և՛ պաշտպանական, և՛ հարձակողական, ապահովում են Իսրայելի քաղաքացիների անվտանգությունը: Իրանցիներն անգամ չեն ազդել Իսրայելի ռազմաօդային ուժերի հնարավորությունների […] ...

Իրանի ԱԳՆ-ն Իսրայելի գործողությունները Պաղեստինում և Լիբանանում համեմատել է «Իսլամական պետության» հանցագործությունների հետ

18:50 06.10.2024

Իրանի ԱԳՆ-ն Իսրայելի գործողությունները Պաղեստինում և Լիբանանում համեմատել է «Իսլամական պետության» հանցագործությունների հետ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Պաղեստինում և Լիբանանում իրականացված ռազմական գործողություններն իրենց տեսքով հիշեցնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: «Սիոնիստական ​​ռեժիմի վերջին հարձակումները (Իսրայել), օգտագործելով Պաղեստինում և Լիբանանում գտնվող սուրբ վայրերը, դպրոցները, մզկիթները և բժշկական համալիրները, աշխարհին հիշեցնում են ԻՊ-ի հանցագործությունները։ Քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների […] ...

Ֆիցոն ասել է՝ Արևմուտքը ցանկանում է, որ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվի

18:33 06.10.2024

Ֆիցոն ասել է՝ Արևմուտքը ցանկանում է, որ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվի

Արեւմտյան երկրները ցանկանում են, որ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվի՝ Ռուսաստանին թուլացնելու համար։ Նման կարծիք է հայտնել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, ում խոսքերը մեջբերել է սլովակական Pravda լրատվական պորտալը։ «Արևմուտքը ցանկանում է պատերազմ Ուկրաինայում», – ասել է նա: Կառավարության ղեկավարը կարծում է, որ հակամարտությունը, որին աջակցում է Արևմուտքը, շարունակվում է՝ «ռուսներին ծնկի բերելու» նպատակով։ Ֆիցոն մշտապես հանդես […] ...

Լիբանանի բոլոր ուսումնական հաստատությունները փակ կլինեն մինչև նոյեմբերի 4-ը

18:10 06.10.2024

Լիբանանի բոլոր ուսումնական հաստատությունները փակ կլինեն մինչև նոյեմբերի 4-ը

Լիբանանի դպրոցներում և բոլոր ուսումնական հաստատություններում դասերի մեկնարկը հոկտեմբերի 7-ից հետաձգվել է նոյեմբերի 4-ը՝ Իսրայելի շարունակվող ագրեսիայի պատճառով։ Այս մասին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետության կրթության և բարձրագույն կրթության նախարարի պաշտոնակատար Աբբաս Հալաբին։ «Նախարարությունը չի կարող պատասխանատվություն կրել 1,3 միլիոն աշակերտի, ինչպես նաև ուսուցիչների համար սպառնացող վտանգի համար, ուստի ուսումնական տարվա մեկնարկը տեղափոխվում […] ...

Մայր Աթոռում Սուրբ Պատարագից հետո ուխտավորներին բաշխվեց մատաղ և օրհնված ջուր

17:58 06.10.2024

Մայր Աթոռում Սուրբ Պատարագից հետո ուխտավորներին բաշխվեց մատաղ և օրհնված ջուր

Հոկտեմբերի 6-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանությունը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։ Իր քարոզում Արշակ Սրբազանն անդրադարձավ օրվա ավետարանական ընթեցվածքին, […] ...

Կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը

17:51 06.10.2024

Կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 7-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։ ...

BACK_TO_TOP