Զելենսկին նշել է այն երկրները, որոնք կարող են միջնորդ դառնալ Մոսկվայի և Կիևի միջև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+25.09 oC

Զելենսկին նշել է այն երկրները, որոնք կարող են միջնորդ դառնալ Մոսկվայի և Կիևի միջև

18:17 08.07.2024

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ միայն Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և Չինաստանը կարող են որպես միջնորդ հանդես գալ Մոսկվայի և Կիևի միջև հակամարտությունը լուծելու համար։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը, միջնորդ կարող են դառնալ միայն «լուրջ և ուժեղ դաշնակիցները», որոնք աշխարհում քիչ են։

«Կարծում եմ՝ այդպիսի երկիր է Միացյալ Նահանգները, Չինաստանը և Եվրամիությունը. ոչ թե մեկ երկիր, այլ ամբողջ Եվրամիությունը։ Սա կարող է լինել նման միջնորդական առաքելություն»,- ասել է Զելենսկին։

Մինչ այս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Կիևը մերժում է հրադադարի առաջարկը՝ Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման բանակցություններ սկսելու համար։

Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինայում մարտերի դադարեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ստեղծվի հստակ ծրագիր, թե ինչ կլինի երկրի հետ ապագայում։ Նախագահն ընդգծել է, որ նման համաձայնություն կարելի է ձեռք բերել առաջին հերթին միջազգային հարթակում և այն երկրների ներկայությամբ, «որոնց առաջնորդներին վստահում են»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանում հերքել են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը

17:14 06.10.2024

Վրաստանում հերքել են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը չի ճանաչելու Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Այս մասին հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն՝ մեկնաբանելով տարածված լուրերը։ «Գործակալները փորձում են ապազգային լուրերով ազդել ընտրությունների վրա, իբր թե «Վրացական երազանքը» պատրաստվում է միավորել երկիրը՝ ճանաչելով Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսիայի անկախությունը և անցում կատարել երկրի համադաշնային կառույցի։ Ոչ […] ...

Հռոմի պապը կոչ է արել Մերձավոր Արևելքում հրաժարվել վենդետայի տրամաբանությունից

16:46 06.10.2024

Հռոմի պապը կոչ է արել Մերձավոր Արևելքում հրաժարվել վենդետայի տրամաբանությունից

Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր ավանդական կիրակնօրյա քարոզում հիշատակել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների՝ Գազայի հատվածից Իսրայել ներթափանցման տարելիցը և կոչ է արել հրադադար հաստատել Մերձավոր Արևելքի բոլոր ճակատներում։ Հռոմի պապը ասել է, որ վաղը լրանում է Իսրայելի բնակչության դեմ իրականացված ահաբեկչության մեկ տարին։ Եվ չպետք է մոռանալ, որ Գազայում դեռևս պատանդներ կան, որոնց ազատ […] ...

Արենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոն

16:27 06.10.2024

Արենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոն

Արփինե Մարտիրոսյանն իր ծննդավայր Արենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոնը, հայտնում են ՀՀ կառավարությունից։ Գյուղի երեխաներն ու պատանիները մասնակցում են կավագործության, նկարչության, հելունագործության դասընթացներին։ ...

2023 թվականի հոկտեմբերից ի վեր զոհվել է մոտ 41,9 հազար մարդ․ Գազայի առողջապահության նախարարություն

16:03 06.10.2024

2023 թվականի հոկտեմբերից ի վեր զոհվել է մոտ 41,9 հազար մարդ․ Գազայի առողջապահության նախարարություն

2023 թվականի հոկտեմբերից Գազայի հատվածում իսրայելական ուժերի գործողության մեկնարկից ի վեր, զոհված պաղեստինցիների թիվը մոտեցել է 41,9 հազարի նշագծին։ Նման տվյալներ է հրապարակել Գազայի առողջապահության նախարարությունը։ «2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 41870-ի, ևս 97166 մարդ վիրավորվել է», – ասվում է հայտարարության մեջ: Գազայի առողջապահության նախարարությունը հավելել է, որ վերջին […] ...

Հունգարացիները բողոքում են պետական լրատվամիջոցների «քարոզչական գործարանի» դեմ

15:47 06.10.2024

Հունգարացիները բողոքում են պետական լրատվամիջոցների «քարոզչական գործարանի» դեմ

Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Հունգարիայի պետական մեդիա կորպորացիայի գլխավոր շենքի դիմաց՝ բողոքելու, ըստ նրանց, քարոզչական ցանցի դեմ, որը հարկատուների հաշվին ղեկավարվում է ազգայնական կառավարության կողմից: Բողոքի ակցիայի կազմակերպիչը Հունգարիայի ամենահայտնի ընդդիմադիր գործիչ Պետեր Մադյարն է։ Նա ղեկավարում է «Տիսա» կուսակցությունը, որը վերջին ամիսներին դարձել է վարչապետ Վիկտոր Օրբանի համար ամենամեծ քաղաքական մարտահրավերը՝ գրեթե 15 տարի […] ...

Իսրայելը Գազայի հարավում ընդլայնել է հումանիտար գոտին

15:28 06.10.2024

Իսրայելը Գազայի հարավում ընդլայնել է հումանիտար գոտին

Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ալ-Մավասի շրջանում հումանիտար գոտու ընդլայնման մասին՝ դրանով իսկ հասկացնել տալով անկլավի հյուսիսային մասի խաղաղ բնակիչներին, որ նրանք պետք է սկսեն տարհանումը։ Այս հայտարարությունն արվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինված ուժերի դեմ նոր գործողության մեկնարկին զուգահեռ։ «Ընդլայնված հումանիտար գոտին ներառում է դաշտային հոսպիտալներ, որոնք տեղակայված են պատերազմի […] ...

BACK_TO_TOP