Նախաձեռնությամբ բարձրացվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց տարիքային շեմը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+25.09 oC

Նախաձեռնությամբ բարձրացվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց տարիքային շեմը

17:21 08.07.2024

Նախաձեռնությամբ առավել հասանելի ու անվտանգ ենք դարձնում հղիության արհեստական ընդհատումը. ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը` ներկայացնելով իր եւ գործընկերներ Լուսինե Բադալյանի, Տաթեւիկ Գասպարյանի ու Լենա Նազարյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով գործող օրենսդրությունում միայն հիվանդանոցային պայմաններում եւ գործիքային մեթոդներով է թույլատրվում հղիության արհեստական ընդհատումը: Պատգամավորի դիտարկմամբ ժամանակակից բժշկագիտության զարգացմանը համահունչ կան դեղորայքներ, որոնց միջոցով իրականացվում է հղիության անվնաս ընդհատում:

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» եւ կից օրինագծերի փաթեթով հեղինակներն առաջարկում են նոր կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալիս մինչեւ 8 շաբաթական հղիության դեպքում իրականացնել հղիության արհեստական ընդհատում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներով մինչեւ 12 շաբաթական հղիությունը թույլատրվում է դեղորայքային ընդհատումը, սակայն քանի որ մեզ մոտ այս կարգավորումը նոր է, բավարար փորձ պետք է կուտակվի, որոշեցինք վերոնշյալ շեմն իջեցնել` նախատեսելով, որ դեղորայքային արհեստական ընդհատում հնարավոր կլինի կատարել 8 շաբաթական հղիության դեպքում», – ընդգծել է զեկուցողը:

Նարեկ Զեյնալյանի տեղեկացմամբ բարձրացվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց տարիքային շեմը` սահմանվելով մինչեւ 55 տարեկանը:

Փաթեթով կանոնակարգվում է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու գործընթացը, մասնավորապես, առաջարկվում է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունքը չտարածել օտարերկրյա քաղաքացիների (բացառությամբ ազգությամբ հայ) նկատմամբ: Վերանայվել է նաեւ փոխնակ մայր հանդիսանալու տարիքային շեմը` 35-ից դարձնելով 38 տարեկան:

Ավելացվել են դրույթներ` կապված սեռաբջիջների պահպանման, արտահանման, ներմուծման եւ ոչնչացման հետ:

Հանձնաժողովի անդամները ողջունել են ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված նախաձեռնությունը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի խոսքով նախաձեռնության ընդունումը պայմանավորված է մի շարք կարգավորումների` ներկայումս գործող օրենսդրությանն ու միջազգային մոտեցումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Կառավարությունը ներկայացրել է առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից:

ՀՀ կառավարության առաջարկությամբ հուլիսի 11-ին գումարվող Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկված նախաձեռնությունը քննարկվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` հուլիսի 8-ի արտահերթ նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գերմանիայում ոստիկանությունը ցրել է ծայրահեղականների հավաքը

17:30 06.10.2024

Գերմանիայում ոստիկանությունը ցրել է ծայրահեղականների հավաքը

Գերմանիայի Վեստերվալդ նահանգի ոստիկանությունը երեկ երեկոյան ցրել է հավաք, որին ենթադրաբար մասնակցել է 130 աջ ծայրահեղական, գրում է գերմանական Spiegel ամսագիրը։ Հստակեցվում է, որ գիշերային միջոցառումը նվիրված է եղել մարտարվեստին։ Նախնական տվյալներով՝ կազմակերպիչը եղել է «Երրորդ ուղի» (III. Weg) աջ ծայրահեղական կուսակցության տարածաշրջանային մասնաճյուղը։ Ինչպես նշել են ոստիկանությունից, առգրավվել են բազմաթիվ իրեր, որոնք, ըստ իրավապահների, […] ...

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով

17:25 06.10.2024

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին: ...

Վրաստանում հերքել են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը

17:14 06.10.2024

Վրաստանում հերքել են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը չի ճանաչելու Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Այս մասին հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն՝ մեկնաբանելով տարածված լուրերը։ «Գործակալները փորձում են ապազգային լուրերով ազդել ընտրությունների վրա, իբր թե «Վրացական երազանքը» պատրաստվում է միավորել երկիրը՝ ճանաչելով Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսիայի անկախությունը և անցում կատարել երկրի համադաշնային կառույցի։ Ոչ […] ...

Հռոմի պապը կոչ է արել Մերձավոր Արևելքում հրաժարվել վենդետայի տրամաբանությունից

16:46 06.10.2024

Հռոմի պապը կոչ է արել Մերձավոր Արևելքում հրաժարվել վենդետայի տրամաբանությունից

Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր ավանդական կիրակնօրյա քարոզում հիշատակել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների՝ Գազայի հատվածից Իսրայել ներթափանցման տարելիցը և կոչ է արել հրադադար հաստատել Մերձավոր Արևելքի բոլոր ճակատներում։ Հռոմի պապը ասել է, որ վաղը լրանում է Իսրայելի բնակչության դեմ իրականացված ահաբեկչության մեկ տարին։ Եվ չպետք է մոռանալ, որ Գազայում դեռևս պատանդներ կան, որոնց ազատ […] ...

Արենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոն

16:27 06.10.2024

Արենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոն

Արփինե Մարտիրոսյանն իր ծննդավայր Արենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոնը, հայտնում են ՀՀ կառավարությունից։ Գյուղի երեխաներն ու պատանիները մասնակցում են կավագործության, նկարչության, հելունագործության դասընթացներին։ ...

2023 թվականի հոկտեմբերից ի վեր զոհվել է մոտ 41,9 հազար մարդ․ Գազայի առողջապահության նախարարություն

16:03 06.10.2024

2023 թվականի հոկտեմբերից ի վեր զոհվել է մոտ 41,9 հազար մարդ․ Գազայի առողջապահության նախարարություն

2023 թվականի հոկտեմբերից Գազայի հատվածում իսրայելական ուժերի գործողության մեկնարկից ի վեր, զոհված պաղեստինցիների թիվը մոտեցել է 41,9 հազարի նշագծին։ Նման տվյալներ է հրապարակել Գազայի առողջապահության նախարարությունը։ «2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 41870-ի, ևս 97166 մարդ վիրավորվել է», – ասվում է հայտարարության մեջ: Գազայի առողջապահության նախարարությունը հավելել է, որ վերջին […] ...

BACK_TO_TOP