Մեկնարկել է համահայկական գիտակրթական աշխատաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+25.09 oC

Մեկնարկել է համահայկական գիտակրթական աշխատաժողովը

16:38 08.07.2024

Մեկնարկել է արդեն 5-րդ անգամ անցկացվող «EduArmenia2024» համահայկական գիտակրթական աշխատաժողովը, որի նպատակն է ներկայացնել հանրակրթության ոլորտի բարեփոխումների լավագույն փորձը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Աշխատաժողովի բացմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, «EDUArmenia»-ի համահիմնադիր Լիլիթ Մկրտչյանը, ոլորտի մասնագետներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի ընթացքում կրթության ոլորտի ներկայացուցիչները հանդես կգան ոլորտի զարգացմանն ու բարեփոխումներին նվիրված բանախոսություններով և դասախոսություններով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և վստահություն հայտնել, որ բոլոր քննարկումներն ու ելույթները, փորձի փոխանակման ձևաչափերը կատարված աշխատանքի արժևորման ևս մեկ հնարավորություն են: «Աշխատաժողովը կարևոր է ոչ միայն փորձը կիսելու, այլև փորձի շուրջ խորհելու առումով»,- ասել է նա:

Դպրոցում սովորելը երեխաների համար սիրելի դարձնելը՝ առաջնային խնդիր

Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ անցնող ուսումնական տարին բարդ էր՝ պայմանավորված մի շարք փոփոխություններով.

«Հանրակրթության պետական չափորոշիչը ներդրվեց երեք դասարաններում, փոխվեց դպրոցների ֆինանսավորման մեխանիզմը և այլն: Արագությամբ ընթացող փոփոխությունների պարագայում բարդ է տեղերում աշխատել և արագ կողմնորոշվել՝ պահպանելով արդյունավետությունը և նպաստելով կրթության որակի բարձրացմանը: Ուսումնական տարվա ընթացքում մեր հանդիպումներն ուսուցչական համայնքի հետ ցույց են տվել, որ չնայած բարդություններին՝ գրանցել ենք դրական արդյունքներ: Թեև դրանք փոքր են կամ միգուցե ոչ այնչափ, որքան ակնկալվում էր ի սկզբանե, բայց, այնուամենայնիվ, ունենք դրական դինամիկա»:

Արաքսիա Սվաջյանը նշել է՝ ցանկացած նոր գործընթաց իր հետ բերում է փորձություններ և բազմաթիվ հարցեր, որոնց լուծումները հենց այսպիսի աշխատաժողովների ընթացքում է նաև հնարավոր գտնել:

«Մեզ համար շատ կարևոր է, որ մանկավարժական համայնքն ակտիվ լինի այս գործընթացում, և կիրառման փուլում հենց իրացնողներից ստանանք արձագանք: Կարևոր է, որ չափորոշչի վերաբերյալ արձագանքները դրական են ոչ միայն մանկավարժներից, այլև աշակերտներից, որոնք վստահեցնում են՝ ուսումնական գործընթացն առավել հետաքրքրական է դարձել, փոխվել է մոտիվացիան»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նա կարևորել է նաև ծնողական համայնքի արձագանքը, ըստ որի՝ փոփոխություններ են նկատվում թե՛ երեխաների զբաղվածության ու հետաքրքրություններին, թե՛ դպրոցի հետ հետադարձ կապի կազմակերպման հարցերում:

Որպես խնդիր՝ փոխնախարարը մտահոգիչ է համարել երբեմն հնչող կարծիքները, թե երեխաները չեն ուզում սովորել դպրոցում. «Մեզ համար առաջնային է դպրոցում ճիշտ մթնոլորտ ձևավորել՝ կարևորել ամենաառաջին կարողունակությունը՝ սովորեցնել սովորել, որ երեխաները հասկանան՝ ինչու սովորել և սովորելու դեպքում ինչ արդյունքի կհասնեն»,- ասել է նա:

Նոր դասագրքերի մեծ մասը երաշխավորվել է տպագրության

Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ առաջիկա ուսումնական տարում ևս 4 դասարանում ներդրվելու է հանրակրթության պետական չափորոշիչը: Դասագրքերն արդեն փորձաքննվել են. մեծ մասն արդեն երաշխավորվել է տպագրության, մի մասն էլ կրկնակի փորձաքննության փուլում է:

«Ամեն ինչ արվում է, որպեսզի օգոստոսի վերջին տասնօրյակում բոլոր դպրոցներն ապահովված լինեն դասագրքերով»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ շեշտելով դասագրքերից օգտվելու ստանդարտ ձևերից հրաժարվելու և դրանք ավելի ճկուն օգտագործելու կարևորությունը:

«Նոր ձևաչափերով դասագրքերը գուցե ուսուցչի համար որոշակի դժվարություն առաջացնեն, բայց մյուս կողմից՝ մանկավարժությունը ստեղծագործական գործընթաց է, և մենք քաջալերում ենք, որ դասերը տարիներ շարունակ կրկնված ձևաչափերից մի փոքր դուրս գան ու դառնան ճկուն ու ստեղծագործ՝ ժամանակին համընթաց: Դա ենթադրում է՝ անել հնարավորը, որ այսօրվա հետաքրքիր, խելացի, ինֆորմացված, ակտիվ սերունդը սիրի սովորելը հենց դպրոցում: Մեր դպրոցները պետք է դարձնենք այն միջավայրը, որ երեխաները ոչ թե ուրախանան արձակուրդ գնալիս, այլ ափսոսան, որ դպրոց չեն հաճախելու»,- իր տեսլականն է ներկայացրել Արաքսիա Սվաջյանը:

Գործարկվելու է դպրոցի տնօրենի հավակնորդների վերապատրաստման ծրագիր

Փոխվել է դպրոցների կառավարման մոդելը. տնօրեններն ազատվել են վարչատնտեսական խնդիրներից, որոնք զբաղեցնում էին նրանց ժամանակի գերակշիռ մասը: Արաքսիա Սվաջյանը նշել է՝ բազմաթիվ դպրոցներում այժմ չկան տնօրեններ. նույնիսկ մի քանի անգամ հայտարարված մրցույթների արդյունքում այդ տեղերը չեն համալրվում:

Այս մտահոգիչ պատկերը խոսում է ոլորտի բացերի մասին՝ օրախնդիր դարձնելով ուսուցչական, կառավարչական համայնքների կարողությունների զարգացման անհրաժեշտությունը.

«Առաջիկայում ունենալու ենք դպրոցների տնօրենների հավակնորդների խորքային վերապատրաստման ծրագիր՝ 7 ամիս տևողությամբ: Այդ ընթացքում նրանք սովորելու են զարգացման ծրագիր գրել՝ լրամշակելով իրենց ներկայացրած զարգացման ծրագրերը՝ փորձագետների աջակցությամբ: Ավարտողներն ունենալու են պատրաստի զարգացման ծրագիր, և հաջողությամբ պաշտպանելու դեպքում կդառնան տնօրենների պոտենցիալ թեկնածուներ: Փորձում ենք դպրոցներին ազատել կրթության որակի հետ ուղիղ կապ չունեցող բոլոր գործընթացներից: Որոշ ծառայությունների համար արտապատվիրակման մեխանիզմն է ներդրվելու. կան կազմակերպություններ, որոնք հստակ գիտեն, թե ինչ է դպրոցի պահպանությունը, գնումների գործընթացը և կկարողանան հաջողությամբ իրականացնել այդ գործառույթները»:

Փոխնախարարը կարևորել է նաև դպրոցներում պատշաճ ենթակառուցվածքների, միջավայրի, անհրաժեշտ գույքի և ուսումնալաբորատոր բազայի ապահովումը: Տավուշի և Արմավիրի մարզերի բոլոր դպրոցներում արդեն առկա են լաբորատորիաներ. մինչև տարեվերջ կհամալրվեն նաև Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզի դպրոցները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանում հերքել են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը

17:14 06.10.2024

Վրաստանում հերքել են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը չի ճանաչելու Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Այս մասին հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն՝ մեկնաբանելով տարածված լուրերը։ «Գործակալները փորձում են ապազգային լուրերով ազդել ընտրությունների վրա, իբր թե «Վրացական երազանքը» պատրաստվում է միավորել երկիրը՝ ճանաչելով Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսիայի անկախությունը և անցում կատարել երկրի համադաշնային կառույցի։ Ոչ […] ...

Հռոմի պապը կոչ է արել Մերձավոր Արևելքում հրաժարվել վենդետայի տրամաբանությունից

16:46 06.10.2024

Հռոմի պապը կոչ է արել Մերձավոր Արևելքում հրաժարվել վենդետայի տրամաբանությունից

Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր ավանդական կիրակնօրյա քարոզում հիշատակել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների՝ Գազայի հատվածից Իսրայել ներթափանցման տարելիցը և կոչ է արել հրադադար հաստատել Մերձավոր Արևելքի բոլոր ճակատներում։ Հռոմի պապը ասել է, որ վաղը լրանում է Իսրայելի բնակչության դեմ իրականացված ահաբեկչության մեկ տարին։ Եվ չպետք է մոռանալ, որ Գազայում դեռևս պատանդներ կան, որոնց ազատ […] ...

Արենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոն

16:27 06.10.2024

Արենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոն

Արփինե Մարտիրոսյանն իր ծննդավայր Արենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոնը, հայտնում են ՀՀ կառավարությունից։ Գյուղի երեխաներն ու պատանիները մասնակցում են կավագործության, նկարչության, հելունագործության դասընթացներին։ ...

2023 թվականի հոկտեմբերից ի վեր զոհվել է մոտ 41,9 հազար մարդ․ Գազայի առողջապահության նախարարություն

16:03 06.10.2024

2023 թվականի հոկտեմբերից ի վեր զոհվել է մոտ 41,9 հազար մարդ․ Գազայի առողջապահության նախարարություն

2023 թվականի հոկտեմբերից Գազայի հատվածում իսրայելական ուժերի գործողության մեկնարկից ի վեր, զոհված պաղեստինցիների թիվը մոտեցել է 41,9 հազարի նշագծին։ Նման տվյալներ է հրապարակել Գազայի առողջապահության նախարարությունը։ «2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 41870-ի, ևս 97166 մարդ վիրավորվել է», – ասվում է հայտարարության մեջ: Գազայի առողջապահության նախարարությունը հավելել է, որ վերջին […] ...

Հունգարացիները բողոքում են պետական լրատվամիջոցների «քարոզչական գործարանի» դեմ

15:47 06.10.2024

Հունգարացիները բողոքում են պետական լրատվամիջոցների «քարոզչական գործարանի» դեմ

Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Հունգարիայի պետական մեդիա կորպորացիայի գլխավոր շենքի դիմաց՝ բողոքելու, ըստ նրանց, քարոզչական ցանցի դեմ, որը հարկատուների հաշվին ղեկավարվում է ազգայնական կառավարության կողմից: Բողոքի ակցիայի կազմակերպիչը Հունգարիայի ամենահայտնի ընդդիմադիր գործիչ Պետեր Մադյարն է։ Նա ղեկավարում է «Տիսա» կուսակցությունը, որը վերջին ամիսներին դարձել է վարչապետ Վիկտոր Օրբանի համար ամենամեծ քաղաքական մարտահրավերը՝ գրեթե 15 տարի […] ...

Իսրայելը Գազայի հարավում ընդլայնել է հումանիտար գոտին

15:28 06.10.2024

Իսրայելը Գազայի հարավում ընդլայնել է հումանիտար գոտին

Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ալ-Մավասի շրջանում հումանիտար գոտու ընդլայնման մասին՝ դրանով իսկ հասկացնել տալով անկլավի հյուսիսային մասի խաղաղ բնակիչներին, որ նրանք պետք է սկսեն տարհանումը։ Այս հայտարարությունն արվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինված ուժերի դեմ նոր գործողության մեկնարկին զուգահեռ։ «Ընդլայնված հումանիտար գոտին ներառում է դաշտային հոսպիտալներ, որոնք տեղակայված են պատերազմի […] ...

BACK_TO_TOP