Ես մինչև հիմա խնդիրներ եմ ունենում նախկին վնասվածքներիս պատճառով․ Խաչանովը` Օլիմպիական խաղերին չմասնակցելու որոշման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+25.09 oC

Ես մինչև հիմա խնդիրներ եմ ունենում նախկին վնասվածքներիս պատճառով․ Խաչանովը` Օլիմպիական խաղերին չմասնակցելու որոշման մասին

17:32 08.07.2024

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 22-րդ ռակետ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու է որոշել չմասնակցել Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին։

«Մի շարք պատճառներ կան։ Գլխավորն իմ ժամանակացույցն ու օրացույցն է։ Վնասվածքների պատճառով նախորդ տարի ամբողջ ամառ կորտ դուրս չեկա։ Այդ պատճառով այս անգամ ստիպված եղա նման բարդ որոշում կայացնել։ Ես որոշեցի, որ օրգանիզմիս համար անչափ բարդ կլիներ մեկ մրցաշարի համար խոտածածկից անցում կատարել գրունտի։ Ես մինչև հիմա խնդիրներ եմ ունենում նախկին վնասվածքներիս պատճառով։ Պետք է շատ աշխատեմ ֆիզիոթերապևտի և ֆիզպատրաստության մարզչի հետ»,- 28-ամյա թենիսիստի խոսքերը մեջբերում է Ubitennis-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) թույլատրել է ռուսաստանցի թենիսիստներին մասնակցել Օլիմպիական խաղերին։

Հիշեցնենք, որ Խաչանովը Տոկիոյում կայացած նախորդ Օլիմպիական խաղերում դարձել էր արծաթե մեդալակիր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանում հերքել են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը

17:14 06.10.2024

Վրաստանում հերքել են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը չի ճանաչելու Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Այս մասին հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն՝ մեկնաբանելով տարածված լուրերը։ «Գործակալները փորձում են ապազգային լուրերով ազդել ընտրությունների վրա, իբր թե «Վրացական երազանքը» պատրաստվում է միավորել երկիրը՝ ճանաչելով Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսիայի անկախությունը և անցում կատարել երկրի համադաշնային կառույցի։ Ոչ […] ...

Հռոմի պապը կոչ է արել Մերձավոր Արևելքում հրաժարվել վենդետայի տրամաբանությունից

16:46 06.10.2024

Հռոմի պապը կոչ է արել Մերձավոր Արևելքում հրաժարվել վենդետայի տրամաբանությունից

Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր ավանդական կիրակնօրյա քարոզում հիշատակել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների՝ Գազայի հատվածից Իսրայել ներթափանցման տարելիցը և կոչ է արել հրադադար հաստատել Մերձավոր Արևելքի բոլոր ճակատներում։ Հռոմի պապը ասել է, որ վաղը լրանում է Իսրայելի բնակչության դեմ իրականացված ահաբեկչության մեկ տարին։ Եվ չպետք է մոռանալ, որ Գազայում դեռևս պատանդներ կան, որոնց ազատ […] ...

Արենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոն

16:27 06.10.2024

Արենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոն

Արփինե Մարտիրոսյանն իր ծննդավայր Արենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոնը, հայտնում են ՀՀ կառավարությունից։ Գյուղի երեխաներն ու պատանիները մասնակցում են կավագործության, նկարչության, հելունագործության դասընթացներին։ ...

2023 թվականի հոկտեմբերից ի վեր զոհվել է մոտ 41,9 հազար մարդ․ Գազայի առողջապահության նախարարություն

16:03 06.10.2024

2023 թվականի հոկտեմբերից ի վեր զոհվել է մոտ 41,9 հազար մարդ․ Գազայի առողջապահության նախարարություն

2023 թվականի հոկտեմբերից Գազայի հատվածում իսրայելական ուժերի գործողության մեկնարկից ի վեր, զոհված պաղեստինցիների թիվը մոտեցել է 41,9 հազարի նշագծին։ Նման տվյալներ է հրապարակել Գազայի առողջապահության նախարարությունը։ «2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 41870-ի, ևս 97166 մարդ վիրավորվել է», – ասվում է հայտարարության մեջ: Գազայի առողջապահության նախարարությունը հավելել է, որ վերջին […] ...

Հունգարացիները բողոքում են պետական լրատվամիջոցների «քարոզչական գործարանի» դեմ

15:47 06.10.2024

Հունգարացիները բողոքում են պետական լրատվամիջոցների «քարոզչական գործարանի» դեմ

Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Հունգարիայի պետական մեդիա կորպորացիայի գլխավոր շենքի դիմաց՝ բողոքելու, ըստ նրանց, քարոզչական ցանցի դեմ, որը հարկատուների հաշվին ղեկավարվում է ազգայնական կառավարության կողմից: Բողոքի ակցիայի կազմակերպիչը Հունգարիայի ամենահայտնի ընդդիմադիր գործիչ Պետեր Մադյարն է։ Նա ղեկավարում է «Տիսա» կուսակցությունը, որը վերջին ամիսներին դարձել է վարչապետ Վիկտոր Օրբանի համար ամենամեծ քաղաքական մարտահրավերը՝ գրեթե 15 տարի […] ...

Իսրայելը Գազայի հարավում ընդլայնել է հումանիտար գոտին

15:28 06.10.2024

Իսրայելը Գազայի հարավում ընդլայնել է հումանիտար գոտին

Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ալ-Մավասի շրջանում հումանիտար գոտու ընդլայնման մասին՝ դրանով իսկ հասկացնել տալով անկլավի հյուսիսային մասի խաղաղ բնակիչներին, որ նրանք պետք է սկսեն տարհանումը։ Այս հայտարարությունն արվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինված ուժերի դեմ նոր գործողության մեկնարկին զուգահեռ։ «Ընդլայնված հումանիտար գոտին ներառում է դաշտային հոսպիտալներ, որոնք տեղակայված են պատերազմի […] ...

BACK_TO_TOP