Հայ շախմատիստների թարմացված վարկանիշները․ ՖԻԴԵ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+24.09 oC

Հայ շախմատիստների թարմացված վարկանիշները․ ՖԻԴԵ

14:58 08.07.2024

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակվել է շախմատիստների դասակարգման թարմացված աղյուսակը։

100 ուժեղագույն շախմատիստների թվում Հայաստանի չորս ներկայացուցիչ կա։ Հայկ Մարտիրոսյանը 2661 վարկանիշով զբաղեցնում է 66-րդ տեղը, Շանթ Սարգսյանը (2649) 82-րդն է, Գաբրիել Սարգսյանը (2646)՝ 90-րդը, իսկ Հրանտ Մելքումյանը (2646)` 91-րդը։

Դասակարգման աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (2832), որին հաջորդում են ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Հիկարու Նակամուրան (2802) ու Ֆաբիանո Կարուանան (2796)։ Չորրորդ տեղ է բարձրացել Հնդկաստանը ներկայացնող Արջուն Էրիգաիսին, որը վերջերս դարձել էր Ջերմուկում կայացած Ստեփան Ավագյանին նվիրված միջազգային մրցաշարի հաղթող:

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն այժմ ներկայացնում է ԱՄՆ-ը, առաջադիմել է 3 կետով և 2729 վարկանիշով 18-րդ տեղում է։

Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը 60-րդն է, Աննա Սարգսյանը` 75-րդը, Լիլիթ Մկրտչյանը՝ 77-րդը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2023 թվականի հոկտեմբերից ի վեր զոհվել է մոտ 41,9 հազար մարդ․ Գազայի առողջապահության նախարարություն

16:03 06.10.2024

2023 թվականի հոկտեմբերից ի վեր զոհվել է մոտ 41,9 հազար մարդ․ Գազայի առողջապահության նախարարություն

2023 թվականի հոկտեմբերից Գազայի հատվածում իսրայելական ուժերի գործողության մեկնարկից ի վեր, զոհված պաղեստինցիների թիվը մոտեցել է 41,9 հազարի նշագծին։ Նման տվյալներ է հրապարակել Գազայի առողջապահության նախարարությունը։ «2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 41870-ի, ևս 97166 մարդ վիրավորվել է», – ասվում է հայտարարության մեջ: Գազայի առողջապահության նախարարությունը հավելել է, որ վերջին […] ...

Հունգարացիները բողոքում են պետական լրատվամիջոցների «քարոզչական գործարանի» դեմ

15:47 06.10.2024

Հունգարացիները բողոքում են պետական լրատվամիջոցների «քարոզչական գործարանի» դեմ

Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Հունգարիայի պետական մեդիա կորպորացիայի գլխավոր շենքի դիմաց՝ բողոքելու, ըստ նրանց, քարոզչական ցանցի դեմ, որը հարկատուների հաշվին ղեկավարվում է ազգայնական կառավարության կողմից: Բողոքի ակցիայի կազմակերպիչը Հունգարիայի ամենահայտնի ընդդիմադիր գործիչ Պետեր Մադյարն է։ Նա ղեկավարում է «Տիսա» կուսակցությունը, որը վերջին ամիսներին դարձել է վարչապետ Վիկտոր Օրբանի համար ամենամեծ քաղաքական մարտահրավերը՝ գրեթե 15 տարի […] ...

Իսրայելը Գազայի հարավում ընդլայնել է հումանիտար գոտին

15:28 06.10.2024

Իսրայելը Գազայի հարավում ընդլայնել է հումանիտար գոտին

Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ալ-Մավասի շրջանում հումանիտար գոտու ընդլայնման մասին՝ դրանով իսկ հասկացնել տալով անկլավի հյուսիսային մասի խաղաղ բնակիչներին, որ նրանք պետք է սկսեն տարհանումը։ Այս հայտարարությունն արվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինված ուժերի դեմ նոր գործողության մեկնարկին զուգահեռ։ «Ընդլայնված հումանիտար գոտին ներառում է դաշտային հոսպիտալներ, որոնք տեղակայված են պատերազմի […] ...

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին

15:06 06.10.2024

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին

Իռլանդիայում կայացել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Մայրաքաղաք Դուբլին են մեկնել նաև մեր երկիրը ներկայացնող պատգամավորները՝ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ: Քննարկվել են ԵԱՀԿ-ի տարածաշրջանում ընթացող հակամարտություններին վերաբերող հարցեր: Սարգիս Խանդանյանը նշանակվել է Ուզբեկստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ առաքելության ղեկավար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է աշխատանքային շաբաթը

14:43 06.10.2024

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է աշխատանքային շաբաթը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է անցնող աշխատանքային շաբաթվա ընթացքում նախարարության տարբեր կառույցների կողմից իրականացրած աշխատանքները․ «Սևան» ազգային պարկում՝ Կովկասի բնության հիմնադրամը (CNF) ազգային պարկին նվիրաբերել է բարձրակարգ հեռադիտակներ, որոնք օգտագործվելու են ազգային պարկի տարածքում կենսաբազմազանության մոնիթորինգ իրականացնելու նպատակով։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ․ Օղիկյանի գլխավորությամբ, ստորաբաժանումների ղեկավարների, աշխատակիցների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել, […] ...

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

14:24 06.10.2024

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Երևանում հոկտեմբերի 6-ի և 9-ի ցերեկը, 7-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։ Մարզերում հոկտեմբերի 6-ի և 9-ի ցերեկը, 7-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում […] ...

BACK_TO_TOP