Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է Հայաստանի հետ խաղաղության հասնելու պայմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+23.09 oC

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է Հայաստանի հետ խաղաղության հասնելու պայմանը

12:12 08.07.2024

Առջևում շատ նպատակներ կան, առաջնահերթություն է Ադրբեջանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգների վերացումը, լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Հասարակությունը պարբերաբար տեղեկացվում է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջնահերթությունների մասին։ Ցավոք, Հայաստանի Սահմանադրությունը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Ամբողջկան խաղաղության հասնելու համար այդ գործոնը պետք է վերացվի»,- ասել է ԱԳՆ ղեկավարը՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հրազդան գետի վրայի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև սույն թվականի նոյեմբերի 12-ը

13:58 06.10.2024

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հրազդան գետի վրայի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև սույն թվականի նոյեմբերի 12-ը

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ-1/ ավտոճանապարհի Հրազդան գետի վրայի կամրջով (Նոր Հաճնի կամուրջ) երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև սույն թվականի նոյեմբերի 12-ը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Մինչև նոյեմբերի 12-ն առանց կցորդի ավտոմոբիլները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով ավտոմոբիլները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և […] ...

Նոր հնարավորություն ստարտափների համար. «Աքսելերացիոն ծրագրին» մասնակցության հայտերի վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է

13:41 06.10.2024

Նոր հնարավորություն ստարտափների համար. «Աքսելերացիոն ծրագրին» մասնակցության հայտերի վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է

Մերիդիան էքսպո կենտրոնում «ԴիջիԹեք 2024»-ի շրջանակում անցակացվող DigiTalks-ի սրահում տեղի է ունեցել «Աքսելերացիոն ծրագրի տեղեկատվական հանդիպումը»՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և Plug and Play-ի ավագ կորպորատիվ նորարարության մենեջեր Ալֆրեդո Գոմես Սորիան հանգամանալից ներկայացրել են նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Հայաստանի տեխնոլոգիական ստարտափների համար նախատեսվող 26 շաբաթյա աքսելերացիոն ծրագիրը։ Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է իր […] ...

«ՀԱՄԱՍ-ի ահաբեկչության առաջին տարելիցին Մերձավոր Արևելքում խաղաղությունը կամ նույնիսկ հաշտեցումը թվում է ավելի հեռու, քան երբևէ»․ Շոլց

13:20 06.10.2024

«ՀԱՄԱՍ-ի ահաբեկչության առաջին տարելիցին Մերձավոր Արևելքում խաղաղությունը կամ նույնիսկ հաշտեցումը թվում է ավելի հեռու, քան երբևէ»․ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման զինյալների՝ Գազայի հատված Իսրայել ներթափանցելուց մեկ տարի անց, Մերձավոր Արևելքում խաղաղությունը «ավելի հեռու է, քան երբևէ»: «Այո, ցավոք սրտի, դա այդպես է։ ՀԱՄԱՍ-ի ահաբեկչության առաջին տարելիցին Մերձավոր Արևելքում խաղաղությունը կամ նույնիսկ հաշտեցումը թվում է ավելի հեռու, քան երբևէ, բայց մենք գիտենք մի բան՝ պետք […] ...

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

12:55 06.10.2024

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր՝ ժամը 17:30-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը: Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝ Օգնյեն Չանչարևիչ – «Նոա» Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա» Վարազդատ Հարոյան – «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան) Սերգեյ Մուրադյան – «Նոա» Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա» Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա» Արտակ Դաշյան – «Նոա» Արթուր […] ...

Ելիսեյան պալատը դատապարտել է Մակրոնի «ամոթալի» առաջարկի մասին Նեթանյահուի հայտարարությունը

12:31 06.10.2024

Ելիսեյան պալատը դատապարտել է Մակրոնի «ամոթալի» առաջարկի մասին Նեթանյահուի հայտարարությունը

Ելիսեյան պալատը չափազանց կոշտ է համարում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի արձագանքը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկին՝ դադարեցնել զենքի մատակարարումը, որը կարող է օգտագործվել Գազայի հատվածում ռազմական գործողությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմի հայտարարությանը։ «Ավելորդ խոսքեր, որոնք չեն համապատասխանում Ֆրանսիայի և Իսրայելի բարեկամությանը»,-մեջբերում է գործակալությունը Ելիսեյան պալատի ներկայացուցչի հայտարարությունը։ Մակրոնի […] ...

Իսրայելի կողմից Գազայի դպրոցի և մզկիթի վրա հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի. «Ալ Ջազիրա»

12:06 06.10.2024

Իսրայելի կողմից Գազայի դպրոցի և մզկիթի վրա հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի. «Ալ Ջազիրա»

Գազայի հատվածի կենտրոնական Դեյր ալ-Բալահ քաղաքի դպրոցի և մզկիթի վրա իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, առնվազն 93 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ դպրոցում ու մզկիթում հարյուրավոր տեղահանվածներ են եղել։ Ավելի վաղ իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ռազմաօդային ուժերը հարձակվել են պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ […] ...

BACK_TO_TOP