Թմրամոլության դեմ Գեղարքունիքի պարեկների պայքարի դրվագներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+22.09 oC

Թմրամոլության դեմ Գեղարքունիքի պարեկների պայքարի դրվագներ

11:43 08.07.2024

Հունիսի 27-ին, ժամը 17-ի սահմաններում, Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում ծառայող Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում վարորդի ձեռքի պայուսակից ընկել է կաթուցիչ, ու թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով 21-ամյա վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժին:

Նախորդ դեպքից մոտ մեկ ժամ անց, Գավառի Ազատամարտիկների փողոցում նույն կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 24-ամյա մի երիտասարդ: Նա իր մեքենայից ներկայացրել է մարիխուանա ծխելու համար հարմարեցված մի սարք` կրակայրիչ, որին միացված էր ծխամորճ:

Հունիսի 28-ին, ժամը 16-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 61-րդ կիլոմետրին ծառայելիս Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա երիտասարդի վարած «Մերսեդեսը»: Ստուգման ընթացքում ծագած կասկածի հիման վրա վարորդն ու նրա համագյուղացի 32-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին: Անձնական խուզարկությամբ հայտնաբերված մոխրացած հետքերով կաթուցիչի վերաբերյալ ուղևորը հայտնել է, որ իրենն է:

Հունիսի 29-ի կեսօրին Վարդենիս քաղաքում ծառայելիս պարեկները կանգնեցրել են Ակունք գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդու վարած «Միցուբիշին»: Վարորդը ձեռքի պայուսակից ներկայացրել է մոխրացած հետքերով կաթուցիչ: Նա ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ հայտնել է, որ կաթուցիչն իրենն է:

Հուլիսի 1-ին, ժամը 10-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 54-րդ կիլոմետրին ծառայելիս Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են մի «ԲՄՎ»: 21-ամյա վարորդն ու 18-ամյա ուղևորը թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին: 18-ամյա երևանցի ուղևորը իրավապահներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով լցված կաթուցիչ: Նա հայտնել է, թե այն գտել է ճանապարհին:

Նույն օրը, ժամը 13.40-ին, Սևանի թերակղզում ծառայելիս պարեկները կանգնեցրել են մի «Տոյոտա»: Ստուգման ժամանակ վարորդը գրպանից նետել է կաթուցիչ ու թղթե փաթեթ և դիմել փախուստի, ինչը, սակայն, կարճ է տևել: 57-ամյա մի տղամարդ փորձել է խոչընդոտել ոստիկանների գործողություններին: Արարատ քաղաքի բնակիչ 28-ամյա վարորդն էլ ձերբակալման պահին փորձել է վերցնել պարեկի ատրճանակը, սակայն դա էլ չի հաջողվել: Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղ հայտնել է, որ թղթե փաթեթում մարիխուանա է: Վարորդն ու կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:

Հուլիսի 3-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում, Գեղարքունիքի պարեկները Սևան քաղաքի Նաիրյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են մայրաքաղաքի Ավան թաղամասի բնակիչ 25-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ» մակնիշի մեքենան: Ստուգման ընթացքում նույն թաղամասի բնակիչ 26-ամյա ուղևորը պայուսակից ներկայացրել է մոխրացած հետքերով կաթուցիչ: Ուղևորի ոտքին ամրացված էր պրոբացիայի տեղաշարժման շղթա: Հետագա պարզաբանումների համար մեքենան և երիտասարդները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին: Այստեղ, կաթուցիչից բացի, ուղևորը ներկայացրել է նաև գաղտնի փականով դանակ: Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:

Բոլոր դեպքերով բոլոր հանգամանքները պարզվում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

12:55 06.10.2024

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր՝ ժամը 17:30-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը: Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝ Օգնյեն Չանչարևիչ – «Նոա» Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա» Վարազդատ Հարոյան – «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան) Սերգեյ Մուրադյան – «Նոա» Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա» Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա» Արտակ Դաշյան – «Նոա» Արթուր […] ...

Ելիսեյան պալատը դատապարտել է Մակրոնի «ամոթալի» առաջարկի մասին Նեթանյահուի հայտարարությունը

12:31 06.10.2024

Ելիսեյան պալատը դատապարտել է Մակրոնի «ամոթալի» առաջարկի մասին Նեթանյահուի հայտարարությունը

Ելիսեյան պալատը չափազանց կոշտ է համարում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի արձագանքը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկին՝ դադարեցնել զենքի մատակարարումը, որը կարող է օգտագործվել Գազայի հատվածում ռազմական գործողությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմի հայտարարությանը։ «Ավելորդ խոսքեր, որոնք չեն համապատասխանում Ֆրանսիայի և Իսրայելի բարեկամությանը»,-մեջբերում է գործակալությունը Ելիսեյան պալատի ներկայացուցչի հայտարարությունը։ Մակրոնի […] ...

Իսրայելի կողմից Գազայի դպրոցի և մզկիթի վրա հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի. «Ալ Ջազիրա»

12:06 06.10.2024

Իսրայելի կողմից Գազայի դպրոցի և մզկիթի վրա հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի. «Ալ Ջազիրա»

Գազայի հատվածի կենտրոնական Դեյր ալ-Բալահ քաղաքի դպրոցի և մզկիթի վրա իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, առնվազն 93 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ դպրոցում ու մզկիթում հարյուրավոր տեղահանվածներ են եղել։ Ավելի վաղ իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ռազմաօդային ուժերը հարձակվել են պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ […] ...

Իսրայելն ընդամենը մի քանի ժամում ավելի քան 60 ավիահարված է հասցրել Գազայի հատվածին

11:45 06.10.2024

Իսրայելն ընդամենը մի քանի ժամում ավելի քան 60 ավիահարված է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելի պաշտպանության բանակը վերջին մի քանի ժամվա ընթացքում ավելի քան 60 ավիահարված է հասցրել Գազայի հատվածի հյուսիսում։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը: Ինչպես նշվում է, դա տեղի է ունեցել Իսրայելի վրա պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հարձակման տարելիցից մեկ օր առաջ։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի […] ...

Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Շենավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

11:17 06.10.2024

Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Շենավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Շենավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։ ...

Բաքուն կոչ է արել Երևանին ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման եւ առճակատման միջև

10:49 06.10.2024

Բաքուն կոչ է արել Երևանին ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման եւ առճակատման միջև

Ադրբեջանը Հայաստանին կոչ է անում ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման գործընթացի և բոլոր մակարդակներում առճակատման միջև։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։ «Հայկական կողմը պետք է ընտրություն կատարի հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտի և բոլոր մակարդակներում առճակատման շարունակման միջև, Ադրբեջանն իր հերթին հավատարիմ է մեր երկրի նախաձեռնած և […] ...

BACK_TO_TOP