Նարեկ Մկրտչյանը Իսլանդիայի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+22.09 oC

Նարեկ Մկրտչյանը Իսլանդիայի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

10:34 08.07.2024

Լիտվա կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իսլանդիայի սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Գուդմունդուր Ինգի Գուդբրանդսոնի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին առնչվող մի շարք հարցեր․ շեշտվել է համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը, որը թույլ կտա խոցելի խմբերի համար իրականացվող ծրագրերը դարձնել առավել թիրախային և արդյունավետ։

Այս համատեքստում ընդգծվել է նաև լավագույն փորձի փոխանակման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա նպաստել երկու երկրների ոլորտային առաջընթացին ու զարգացմանը։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումները շարունակել նաև փոխադարձ այցերի ձևաչափով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«ՀԱՄԱՍ-ի ահաբեկչության առաջին տարելիցին Մերձավոր Արևելքում խաղաղությունը կամ նույնիսկ հաշտեցումը թվում է ավելի հեռու, քան երբևէ»․ Շոլց

13:20 06.10.2024

«ՀԱՄԱՍ-ի ահաբեկչության առաջին տարելիցին Մերձավոր Արևելքում խաղաղությունը կամ նույնիսկ հաշտեցումը թվում է ավելի հեռու, քան երբևէ»․ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման զինյալների՝ Գազայի հատված Իսրայել ներթափանցելուց մեկ տարի անց, Մերձավոր Արևելքում խաղաղությունը «ավելի հեռու է, քան երբևէ»: «Այո, ցավոք սրտի, դա այդպես է։ ՀԱՄԱՍ-ի ահաբեկչության առաջին տարելիցին Մերձավոր Արևելքում խաղաղությունը կամ նույնիսկ հաշտեցումը թվում է ավելի հեռու, քան երբևէ, բայց մենք գիտենք մի բան՝ պետք […] ...

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

12:55 06.10.2024

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր՝ ժամը 17:30-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը: Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝ Օգնյեն Չանչարևիչ – «Նոա» Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա» Վարազդատ Հարոյան – «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան) Սերգեյ Մուրադյան – «Նոա» Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա» Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա» Արտակ Դաշյան – «Նոա» Արթուր […] ...

Ելիսեյան պալատը դատապարտել է Մակրոնի «ամոթալի» առաջարկի մասին Նեթանյահուի հայտարարությունը

12:31 06.10.2024

Ելիսեյան պալատը դատապարտել է Մակրոնի «ամոթալի» առաջարկի մասին Նեթանյահուի հայտարարությունը

Ելիսեյան պալատը չափազանց կոշտ է համարում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի արձագանքը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկին՝ դադարեցնել զենքի մատակարարումը, որը կարող է օգտագործվել Գազայի հատվածում ռազմական գործողությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմի հայտարարությանը։ «Ավելորդ խոսքեր, որոնք չեն համապատասխանում Ֆրանսիայի և Իսրայելի բարեկամությանը»,-մեջբերում է գործակալությունը Ելիսեյան պալատի ներկայացուցչի հայտարարությունը։ Մակրոնի […] ...

Իսրայելի կողմից Գազայի դպրոցի և մզկիթի վրա հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի. «Ալ Ջազիրա»

12:06 06.10.2024

Իսրայելի կողմից Գազայի դպրոցի և մզկիթի վրա հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի. «Ալ Ջազիրա»

Գազայի հատվածի կենտրոնական Դեյր ալ-Բալահ քաղաքի դպրոցի և մզկիթի վրա իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, առնվազն 93 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ դպրոցում ու մզկիթում հարյուրավոր տեղահանվածներ են եղել։ Ավելի վաղ իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ռազմաօդային ուժերը հարձակվել են պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ […] ...

Իսրայելն ընդամենը մի քանի ժամում ավելի քան 60 ավիահարված է հասցրել Գազայի հատվածին

11:45 06.10.2024

Իսրայելն ընդամենը մի քանի ժամում ավելի քան 60 ավիահարված է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելի պաշտպանության բանակը վերջին մի քանի ժամվա ընթացքում ավելի քան 60 ավիահարված է հասցրել Գազայի հատվածի հյուսիսում։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը: Ինչպես նշվում է, դա տեղի է ունեցել Իսրայելի վրա պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հարձակման տարելիցից մեկ օր առաջ։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի […] ...

Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Շենավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

11:17 06.10.2024

Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Շենավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Շենավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP