Լոռու մարզում բախվել են «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 3 տուժած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+16.09 oC

Լոռու մարզում բախվել են «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 3 տուժած

13:07 06.07.2024

Այսօր՝ հուլիսի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին՝ Շիրակի խճուղի 144 հասցեի մոտ, բախվել են Լոռու մարզի բնակիչներ 50-ամյա Արտակ Հ.-ի վարած «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը և 35-ամյա Տարոն Ա.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Զարուհի Պ.-ն տեղում մահացել է, իսկ «Opel»-ի մյուս ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ 30-ամյա Համբարձում Պ-ն, 21-ամյա Սամվել Ա.ն և 8-ամյա Նորիկ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Նուբարաշեն վարչական շրջանում

10:11 05.10.2024

Հրդեհ Նուբարաշեն վարչական շրջանում

Հոկտեմբերի 4-ին, ժամը 20:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 15-րդ փողոցի արտադրամասերից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ […] ...

ՃՏՊ Տերյան փողոցում. կան տուժածներ

10:00 05.10.2024

ՃՏՊ Տերյան փողոցում. կան տուժածներ

Հոկտեմբերի 4-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2000 թ.), «Mercedes-Benz» (վարորդ` Ս. Ջ., ծնված 1983 […] ...

SHANTNEWS

22:00 04.10.2024

SHANTNEWS

Նեյմարը հնարավոր է վերադառնա «Բարսելոնա»

21:55 04.10.2024

Նեյմարը հնարավոր է վերադառնա «Բարսելոնա»

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարը հաջորդ տարվա ամռանը հնարավոր է վերադառնա «Բարսելոնա», հայտնում է Sport.es-ը: 32-ամյա բրազիլացին կատալոնացիների համար այլընտրանքային տարբերակ է, եթե իսպանական ակումբը չկարողանա ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերը: Բրազիլացին շատ է ցանկանում մասնակցել Մունդիալ-2026-ին, այդ պատճառով էլ դեմ չէ վերադառնալ «Բարսելոնա», առավել ևս, որ հաջորդ […] ...

Հոկտեմբերի 1-ին իրանական առնվազն 20 հրթիռ խոցել է իսրայելական Նևաթիմ բազան.  Washington Post

21:50 04.10.2024

Հոկտեմբերի 1-ին իրանական առնվազն 20 հրթիռ խոցել է իսրայելական Նևաթիմ բազան. Washington Post

Հոկտեմբերի 1-ին Իրանի հարձակման հետևանքով առնվազն 20 բալիստիկ հրթիռ է խոցվել իսրայելական Նևաթիմ ավիաբազային, գրում է ամերիկյան Washington Post թերթը։ Ավելի վաղ Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, պնդում էր, որ հոկտեմբերի 1-ին Իրանի հրթիռային հարձակման հետևանքով իսրայելական Նևաթիմ ավիաբազան և մի շարք այլ ռազմաբազաներ փոքր վնաս են կրել, մինչդեռ իրանական Tasnim գործակալությունը հայտնել էր, […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը կես ժամում արձանագրել է Լիբանանից մոտ 70 արկի արձակումը

21:45 04.10.2024

Իսրայելի պաշտպանության բանակը կես ժամում արձանագրել է Լիբանանից մոտ 70 արկի արձակումը

Իսրայելի հյուսիսային շրջանները ենթարկվել են նոր զանգվածային հրետակոծությունների Լիբանանի կողմից։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ օդային հարձակման ազդանշաններ են հնչել երկրի հյուսիսում գտնվող մի շարք բնակավայրերի շրջակայքում, ընդհանուր առմամբ, այս ընթացքում արձակվել է գրեթե 70 արկ։ Մասնավորապես, 15 հրթիռ թռչել է սահմանամերձ Կիրյաթ Շմոնա քաղաքի ուղղությամբ, 20 արկ արձակվել է Միցպե […] ...

BACK_TO_TOP