Ղրղզստանում խափանվել է իշխանությունը բռնությամբ զավթելու փորձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+24.09 oC

Ղրղզստանում խափանվել է իշխանությունը բռնությամբ զավթելու փորձը

19:29 05.07.2024

Ղրղզստանի հետախուզական ծառայությունները կանխել են երկրում իշխանությունը բռնի զավթելու փորձը։ Այս մասին հաղորդել է Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Քաղաքացիների մահվան պատճառ դարձած զանգվածային անկարգությունների կազմակերպմամբ՝ իշխանությունը բռնությամբ զավթելու և երկրում հասարակական-քաղաքական իրավիճակը ապակայունացնելու ծրագրեր մշակող խմբավորման անօրինական գործունեությունը ճնշվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ խումբը բաղկացած է եղել հանցավոր գաղափարախոսության կողմնակիցներից և կրոնական ֆանատիկոսներից։ Անվտանգության ուժերը ձերբակալել են Ղրղզստանի չորս քաղաքացու, ովքեր գտնվում են քննչական մեկուսարանում։ Կասկածյալների տներն ու մեքենաները խուզարկվել են, դրանցում հայտնաբերվել են ինքնաշեն ռումբերի բաղադրամասեր, զենք, զինամթերք, զրահաբաճկոններ, անօդաչու թռչող սարքեր, ծայրահեղական գրականություն և այլ արգելված իրեր։

Գերատեսչությունից պարզաբանել են, որ նախաքննությունը շարունակվում է՝ խոստանալով լրացուցիչ տեղեկություն տրամադրել ավելի ուշ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆիցոն ասել է՝ Արևմուտքը ցանկանում է, որ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվի

18:33 06.10.2024

Ֆիցոն ասել է՝ Արևմուտքը ցանկանում է, որ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվի

Արեւմտյան երկրները ցանկանում են, որ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվի՝ Ռուսաստանին թուլացնելու համար։ Նման կարծիք է հայտնել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, ում խոսքերը մեջբերել է սլովակական Pravda լրատվական պորտալը։ «Արևմուտքը ցանկանում է պատերազմ Ուկրաինայում», – ասել է նա: Կառավարության ղեկավարը կարծում է, որ հակամարտությունը, որին աջակցում է Արևմուտքը, շարունակվում է՝ «ռուսներին ծնկի բերելու» նպատակով։ Ֆիցոն մշտապես հանդես […] ...

Լիբանանի բոլոր ուսումնական հաստատությունները փակ կլինեն մինչև նոյեմբերի 4-ը

18:10 06.10.2024

Լիբանանի բոլոր ուսումնական հաստատությունները փակ կլինեն մինչև նոյեմբերի 4-ը

Լիբանանի դպրոցներում և բոլոր ուսումնական հաստատություններում դասերի մեկնարկը հոկտեմբերի 7-ից հետաձգվել է նոյեմբերի 4-ը՝ Իսրայելի շարունակվող ագրեսիայի պատճառով։ Այս մասին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետության կրթության և բարձրագույն կրթության նախարարի պաշտոնակատար Աբբաս Հալաբին։ «Նախարարությունը չի կարող պատասխանատվություն կրել 1,3 միլիոն աշակերտի, ինչպես նաև ուսուցիչների համար սպառնացող վտանգի համար, ուստի ուսումնական տարվա մեկնարկը տեղափոխվում […] ...

Մայր Աթոռում Սուրբ Պատարագից հետո ուխտավորներին բաշխվեց մատաղ և օրհնված ջուր

17:58 06.10.2024

Մայր Աթոռում Սուրբ Պատարագից հետո ուխտավորներին բաշխվեց մատաղ և օրհնված ջուր

Հոկտեմբերի 6-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանությունը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։ Իր քարոզում Արշակ Սրբազանն անդրադարձավ օրվա ավետարանական ընթեցվածքին, […] ...

Կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը

17:51 06.10.2024

Կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 7-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։ ...

Գերմանիայում ոստիկանությունը ցրել է ծայրահեղականների հավաքը

17:30 06.10.2024

Գերմանիայում ոստիկանությունը ցրել է ծայրահեղականների հավաքը

Գերմանիայի Վեստերվալդ նահանգի ոստիկանությունը երեկ երեկոյան ցրել է հավաք, որին ենթադրաբար մասնակցել է 130 աջ ծայրահեղական, գրում է գերմանական Spiegel ամսագիրը։ Հստակեցվում է, որ գիշերային միջոցառումը նվիրված է եղել մարտարվեստին։ Նախնական տվյալներով՝ կազմակերպիչը եղել է «Երրորդ ուղի» (III. Weg) աջ ծայրահեղական կուսակցության տարածաշրջանային մասնաճյուղը։ Ինչպես նշել են ոստիկանությունից, առգրավվել են բազմաթիվ իրեր, որոնք, ըստ իրավապահների, […] ...

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով

17:25 06.10.2024

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին: ...

BACK_TO_TOP