Էրդողանը հայտարարել է Ասադին հրավիրելու հնարավորության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+24.09 oC

Էրդողանը հայտարարել է Ասադին հրավիրելու հնարավորության մասին

18:50 05.07.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ կարող է «հրավեր ուղարկել» Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին՝ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման նոր գործընթաց սկսելու համար։

«Ես արդեն անցած ուրբաթ օրը՝ ուրբաթօրյա աղոթքից հետո ասացի, որ մենք կարող ենք նոր գործընթաց սկսել Սիրիայի հետ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ: Մենք կարող ենք պարոն Պուտինի հետ հրավեր ուղարկել պարոն Ասադին», – ասել է Թուրքիայի ղեկավարը՝ Աստանայից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում:

Էրդողանը, մեկնաբանելով Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին Ասադի հայտարարությունները, անցյալ շաբաթ ասել էր, որ երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերություններ չհաստատելու պատճառներ չկան, ըստ նրա, Անկարան նպատակ չի դնում միջամտել Դամասկոսի ներքին գործերին:

Հունիսի 26-ին Ասադը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Սիրիան բաց է Թուրքիայի հետ իր հարաբերությունների հետ կապված բոլոր նախաձեռնությունների համար և հիմնվում է երկրի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆիցոն ասել է՝ Արևմուտքը ցանկանում է, որ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվի

18:33 06.10.2024

Ֆիցոն ասել է՝ Արևմուտքը ցանկանում է, որ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվի

Արեւմտյան երկրները ցանկանում են, որ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվի՝ Ռուսաստանին թուլացնելու համար։ Նման կարծիք է հայտնել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, ում խոսքերը մեջբերել է սլովակական Pravda լրատվական պորտալը։ «Արևմուտքը ցանկանում է պատերազմ Ուկրաինայում», – ասել է նա: Կառավարության ղեկավարը կարծում է, որ հակամարտությունը, որին աջակցում է Արևմուտքը, շարունակվում է՝ «ռուսներին ծնկի բերելու» նպատակով։ Ֆիցոն մշտապես հանդես […] ...

Լիբանանի բոլոր ուսումնական հաստատությունները փակ կլինեն մինչև նոյեմբերի 4-ը

18:10 06.10.2024

Լիբանանի բոլոր ուսումնական հաստատությունները փակ կլինեն մինչև նոյեմբերի 4-ը

Լիբանանի դպրոցներում և բոլոր ուսումնական հաստատություններում դասերի մեկնարկը հոկտեմբերի 7-ից հետաձգվել է նոյեմբերի 4-ը՝ Իսրայելի շարունակվող ագրեսիայի պատճառով։ Այս մասին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետության կրթության և բարձրագույն կրթության նախարարի պաշտոնակատար Աբբաս Հալաբին։ «Նախարարությունը չի կարող պատասխանատվություն կրել 1,3 միլիոն աշակերտի, ինչպես նաև ուսուցիչների համար սպառնացող վտանգի համար, ուստի ուսումնական տարվա մեկնարկը տեղափոխվում […] ...

Մայր Աթոռում Սուրբ Պատարագից հետո ուխտավորներին բաշխվեց մատաղ և օրհնված ջուր

17:58 06.10.2024

Մայր Աթոռում Սուրբ Պատարագից հետո ուխտավորներին բաշխվեց մատաղ և օրհնված ջուր

Հոկտեմբերի 6-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանությունը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։ Իր քարոզում Արշակ Սրբազանն անդրադարձավ օրվա ավետարանական ընթեցվածքին, […] ...

Կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը

17:51 06.10.2024

Կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 7-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։ ...

Գերմանիայում ոստիկանությունը ցրել է ծայրահեղականների հավաքը

17:30 06.10.2024

Գերմանիայում ոստիկանությունը ցրել է ծայրահեղականների հավաքը

Գերմանիայի Վեստերվալդ նահանգի ոստիկանությունը երեկ երեկոյան ցրել է հավաք, որին ենթադրաբար մասնակցել է 130 աջ ծայրահեղական, գրում է գերմանական Spiegel ամսագիրը։ Հստակեցվում է, որ գիշերային միջոցառումը նվիրված է եղել մարտարվեստին։ Նախնական տվյալներով՝ կազմակերպիչը եղել է «Երրորդ ուղի» (III. Weg) աջ ծայրահեղական կուսակցության տարածաշրջանային մասնաճյուղը։ Ինչպես նշել են ոստիկանությունից, առգրավվել են բազմաթիվ իրեր, որոնք, ըստ իրավապահների, […] ...

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով

17:25 06.10.2024

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին: ...

BACK_TO_TOP