Արմավիրի մարզում «Nissan»-ը բախվել է ծառին և ճանապարհը կարգավորող ցուցանակին. կա տուժած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+25.09 oC

Արմավիրի մարզում «Nissan»-ը բախվել է ծառին և ճանապարհը կարգավորող ցուցանակին. կա տուժած

17:46 05.07.2024

Այսօր՝ հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Լիլիթ Ի.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր Մ-5 ճանապարհի 20-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա՝ ճանապարհը կարգավորող ցուցանակին, կոտրել դրանք ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Լիլիթ Ի.-ն մարմնական վնասվածքներով ժամը 04:30-ի սահմաններում ընդունվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբանանի բոլոր ուսումնական հաստատությունները փակ կլինեն մինչև նոյեմբերի 4-ը

18:10 06.10.2024

Լիբանանի բոլոր ուսումնական հաստատությունները փակ կլինեն մինչև նոյեմբերի 4-ը

Լիբանանի դպրոցներում և բոլոր ուսումնական հաստատություններում դասերի մեկնարկը հոկտեմբերի 7-ից հետաձգվել է նոյեմբերի 4-ը՝ Իսրայելի շարունակվող ագրեսիայի պատճառով։ Այս մասին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետության կրթության և բարձրագույն կրթության նախարարի պաշտոնակատար Աբբաս Հալաբին։ «Նախարարությունը չի կարող պատասխանատվություն կրել 1,3 միլիոն աշակերտի, ինչպես նաև ուսուցիչների համար սպառնացող վտանգի համար, ուստի ուսումնական տարվա մեկնարկը տեղափոխվում […] ...

Մայր Աթոռում Սուրբ Պատարագից հետո ուխտավորներին բաշխվեց մատաղ և օրհնված ջուր

17:58 06.10.2024

Մայր Աթոռում Սուրբ Պատարագից հետո ուխտավորներին բաշխվեց մատաղ և օրհնված ջուր

Հոկտեմբերի 6-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանությունը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։ Իր քարոզում Արշակ Սրբազանն անդրադարձավ օրվա ավետարանական ընթեցվածքին, […] ...

Կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը

17:51 06.10.2024

Կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 7-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։ ...

Գերմանիայում ոստիկանությունը ցրել է ծայրահեղականների հավաքը

17:30 06.10.2024

Գերմանիայում ոստիկանությունը ցրել է ծայրահեղականների հավաքը

Գերմանիայի Վեստերվալդ նահանգի ոստիկանությունը երեկ երեկոյան ցրել է հավաք, որին ենթադրաբար մասնակցել է 130 աջ ծայրահեղական, գրում է գերմանական Spiegel ամսագիրը։ Հստակեցվում է, որ գիշերային միջոցառումը նվիրված է եղել մարտարվեստին։ Նախնական տվյալներով՝ կազմակերպիչը եղել է «Երրորդ ուղի» (III. Weg) աջ ծայրահեղական կուսակցության տարածաշրջանային մասնաճյուղը։ Ինչպես նշել են ոստիկանությունից, առգրավվել են բազմաթիվ իրեր, որոնք, ըստ իրավապահների, […] ...

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով

17:25 06.10.2024

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին: ...

Վրաստանում հերքել են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը

17:14 06.10.2024

Վրաստանում հերքել են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը չի ճանաչելու Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Այս մասին հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն՝ մեկնաբանելով տարածված լուրերը։ «Գործակալները փորձում են ապազգային լուրերով ազդել ընտրությունների վրա, իբր թե «Վրացական երազանքը» պատրաստվում է միավորել երկիրը՝ ճանաչելով Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսիայի անկախությունը և անցում կատարել երկրի համադաշնային կառույցի։ Ոչ […] ...

BACK_TO_TOP