ՀՀ–ի և Ադրբեջանի միջև կարգավորումն անհրաժեշտ է, բայց պետք է լինի փախստականների առումով հաշվետվողականություն. Բեն Քարդին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+19.09 oC

ՀՀ–ի և Ադրբեջանի միջև կարգավորումն անհրաժեշտ է, բայց պետք է լինի փախստականների առումով հաշվետվողականություն. Բեն Քարդին

13:34 05.07.2024

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը շեշտեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ագրեսիայի ու էթնիկ զտման փաստը՝ ընդգծելով, որ փախստականների առումով պետք է լինի հաշվետվողականություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քարդինը նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի ԱԺ–ում կայացած ասուլիսում:

«Մենք հասկանում ենք, որ այս պահին ձեր ամենամեծ մարտահրավերը հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններն են: Մենք աջակցում ենք այդ համաձայնության կայացմանը: Մենք հասկանում ենք, որ կան խոչընդոտներ, մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը բարեկամ չէ Ադրբեջանի հետ համաձայնության գալու հարցում: Մենք հասկանում ենք մյուս այն խնդիրները, որոնց հետ պետք է գործ ունենալ»,–ասաց Քարդինը:

Սենատորը հավելեց, որ տեղում տեսնում են այն անվտանգային մարտահրավերները, որ կան Հայաստանի առջև:

«Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի ու էթնիկ զտման հետ կապված՝ մենք հասկանում ենք, որ երկու երկրների միջև հարաբերութունների կարգավորումն անհրաժեշտ է, բայց պետք է լինի նաև հաշվետվողականություն՝ փախստականների առումով, պետք է լինի մշակութային ժառանգության պահպանման հարցը»,–ասաց սենատորը:

Նա վստահեցրեց, որ կշարունակեն այս հարցերը, խնդիրներն ուշադրության կենտրոնում պահել:

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած երկկուսակցական պատվիրակությունն այցելել է Հայաստան: Հայաստանի ԱԺ նախագահի ու պատգամավորների հետ հանդիպումից հետո նրանք հանդես եկան համատեղ ասուլիսով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Շենավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

11:17 06.10.2024

Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Շենավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Շենավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։ ...

Բաքուն կոչ է արել Երևանին ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման եւ առճակատման միջև

10:49 06.10.2024

Բաքուն կոչ է արել Երևանին ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման եւ առճակատման միջև

Ադրբեջանը Հայաստանին կոչ է անում ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման գործընթացի և բոլոր մակարդակներում առճակատման միջև։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։ «Հայկական կողմը պետք է ընտրություն կատարի հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտի և բոլոր մակարդակներում առճակատման շարունակման միջև, Ադրբեջանն իր հերթին հավատարիմ է մեր երկրի նախաձեռնած և […] ...

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին

10:23 06.10.2024

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.02 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.09 դրամ:   ...

Հրդեհ Հերմոն գյուղում

10:00 06.10.2024

Հրդեհ Հերմոն գյուղում

Հոկտեմբերի 5-ին, ժամը 21։00-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերմոն գյուղում գտնվող հանգստի գոտում այրվում է տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հանգստի գոտու մեկհարկանի քարե […] ...

Պատրա՞ստ են եվրոպացիները ընդունել մեզ իրենց ընտանիք, ի՞նչ վտագներ է իր մեջ թաքցնում արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ վերանայումը․ «Հեռանկար-բանավեճ»

22:11 05.10.2024

Պատրա՞ստ են եվրոպացիները ընդունել մեզ իրենց ընտանիք, ի՞նչ վտագներ է իր մեջ թաքցնում արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ վերանայումը․ «Հեռանկար-բանավեճ»

Եվրամիությանը անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու կողմնակիցները շարունակում են ստորագրահավաքը: Արդյո՞ք այն կնշմարի Հայաստանի զարգացման նոր ուղին: Պատրա՞ստ են եվրոպացիները ընդունել մեզ իրենց ընտանիք, թե՞ սա փակ դռները թակելու անիմաստ փորձ է: Ի՞նչ վտագներ է իր մեջ թաքցնում արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ վերանայումը: Այս և այլ հարցերի մասին Հեռանկար բանավեճ/Herankar debate-ի տաղավարից իրենց կարծիքն են հայտնել […] ...

Ֆրանսիան հոկտեմբերին համաժողով կանցկացնի՝ ի աջակցություն Լիբանանի

22:06 05.10.2024

Ֆրանսիան հոկտեմբերին համաժողով կանցկացնի՝ ի աջակցություն Լիբանանի

Ֆրանսիան մտադիր է մինչև ամսվա վերջ կազմակերպել միջազգային համաժողով՝ ի աջակցություն Լիբանանի։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք համերաշխություն հայտնեցինք Լիբանանին, միաձայն կոչ արեցինք անհապաղ և կայուն հրադադարի մասին և հայտարարեցինք տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու մեր հանձնառության մասին: Մենք ցանկանում ենք խաղաղություն և անվտանգություն […] ...

BACK_TO_TOP