Քրեակատարողական հիմնարկներում անցկացվել են շախմատի, շաշկու և դոմինոյի առաջնություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+16.09 oC

Քրեակատարողական հիմնարկներում անցկացվել են շախմատի, շաշկու և դոմինոյի առաջնություններ

18:43 04.07.2024

Ազատազրկված անձանց վերասոցիալականացման, դրական վարքագծի ձևավորման, ազատ ժամանակն արդյունավետ և հետաքրքիր անցկացնելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվան ընդառաջ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել են սպորտային միջոցառումներ: Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:

Մասնավորապես՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում շուրջ տասը դատապարտյալների միջև անցկացվել է դոմինոյի առաջնություն: «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձինք և դատապարտյալներն իրենց ուժերը փորձել են շախմատի, շաշկու և դոմինոյի առաջնություններում: «Արմավիր» ՔԿՀ-ի քսաներկու ազատազրկված անձանց համար կազմակերպվել է շախմատի առաջնություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոսանքանջատումներ Երևանում և մարզերում

21:53 05.10.2024

Հոսանքանջատումներ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Էստոնական փ. 21, 25 շենքեր, Շինարարների փ. 13, 15, 15/1 շենքեր, Բաբաջանյան փ. 27, 29, 31 շենքեր, Բագրատունյաց պող․ 1-ին նրբ․ 11, 13, 15 շենքեր, Արտաշիսյան փ․ 44/3, 44/4, 44/4ա շենքեր […] ...

Իսրայելի նախագահն ասել է, որ երկիրը չի հաղթահարել հոկտեմբերի 7-ի հարձակման հետևանքները

21:46 05.10.2024

Իսրայելի նախագահն ասել է, որ երկիրը չի հաղթահարել հոկտեմբերի 7-ի հարձակման հետևանքները

Իսրայելը դեռ չի վերականգնվել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ շարժման կողմից հարձակման հետևանքներից, Իրանի և նրա դաշնակիցների սպառնալիքը տարածաշրջանում պահպանվում է։ Նման կարծիք է հայտնել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը՝ հոկտեմբերյան հարձակման առաջին տարելիցին նվիրված տեսաուղերձում։ «Շատ առումներով մենք դեռ անցնում ենք հոկտեմբերի 7-ի հետևանքների միջով: Դրանք մեր երկրում ամենուր են: Կա հակասեմիտիզմ, որը մեծապես տարածվել […] ...

Աֆղանստանի կառավարությունը հաստատել է 12 տնտեսական նախագծերի ֆինանսավորումը

21:30 05.10.2024

Աֆղանստանի կառավարությունը հաստատել է 12 տնտեսական նախագծերի ֆինանսավորումը

Աֆղանստանի պետական ​​գնումների հանձնաժողովը հաստատել է 12 կարևոր տնտեսական նախագծերի ֆինանսավորումը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 10 միլիարդ աֆղան (146 միլիոն դոլար): Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հրատարակությունը նշում է, որ հանդիպման ընթացքում դիտարկվել է 30 տնտեսական նախագիծ։ Դրանցից 12-ը հաստատվել են, փոփոխություններ են կատարվել 15-ում, մեկը՝ չեղարկվել, ևս երկուսի պայմանագրային գները փոխանցվել են […] ...

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է ավիահարվածներից օրական 25 մարդու մահվան մասին

21:19 05.10.2024

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է ավիահարվածներից օրական 25 մարդու մահվան մասին

Լիբանանի առողջապահության նախարարությանն առընթեր շտապ գործողությունների կենտրոնը հրապարակել է իսրայելական օդային ռմբակոծությունների զոհերի տվյալները, որոնք իրականացվել են վերջին 24 ժամվա ընթացքում Բեյրութի, Բաալբեկ-Հերմել, Բեքաա, Լիբանան լեռան, Նաբաթիա, Սաիդա և Տյուր նահանգների բնակավայրերի վրա։ X-ում հրապարակված ամփոփագրում նշվում է, որ զոհվել է 25 մարդ, վիրավորվել՝ 127-ը։ Թարմացվել են նաև 2023 թվականի հոկտեմբերին ռազմական էսկալացիայի մեկնարկից ի […] ...

Ով էլ լինի Հայաստանի ղեկին, Ռուսաստանի հետ հարաբերությունները նախկինը չեն լինելու. Սուրեն Սահակյան

21:07 05.10.2024

Ով էլ լինի Հայաստանի ղեկին, Ռուսաստանի հետ հարաբերությունները նախկինը չեն լինելու. Սուրեն Սահակյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է հանրային գործիչ Սուրեն Սահակյանին: Անդրադարձ է եղել հիմնականում ներքաղաքական զարգացումներին: Ինչո՞ւ է շարժումը ղեկավարել Բագրատ Գալստանյանը, ինչո՞ւ հենց նա վարչապետի թեկնածու հայտարարվեց, որովհետև այլ թեկնածու չկա՞ր, թե՞ կար, բայց պետք չէր նրա անունը տալ, որովհետև ժողովուրդը չէր գնա նրա հետևից: Արդյոք քաղաքական հաշվարկը հենց եկեղեցականի վրա էր, և արդյոք ուղղորդվում է […] ...

Ֆրանկոֆոն տարածաշրջանի 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

20:59 05.10.2024

Ֆրանկոֆոն տարածաշրջանի 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթաժողովի շրջանակներում ընդունվել է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը», որով կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Բանաձևում ընդգծվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համահունչ երկու երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։ […] ...

BACK_TO_TOP