Կկանխվեն սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները. նախատեսվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերին ներկայացվող պահանջները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+17.09 oC

Կկանխվեն սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները. նախատեսվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերին ներկայացվող պահանջները

15:35 04.07.2024

Կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծի ընդունմամբ նախատեսվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերին ներկայացվող պահանջները՝ սահմանելով գունային տարանջատում այն է՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարը ապահոված լինի կանաչ գույնով, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի դեպքում նարնջագույն գույնով, ինչը միտված է կանխելու սպառողներին մոլորություն գցող գործողությունները, ինչպես նաև սահմանել կամավոր հիմունքով գունային ինքնակպչուն պիտակների վերաբերյալ դրույթը, առևտրի օբյեկտներում և առևտրի վայրերում սպառողի կողմից տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները այն է՝ սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի N 5 ձևի անասնաբուժական վկայականը կամ պիտակը փակցվում է սպառողներին տեսանելի տեղում, որը հնարավորություն է տալիս սպառողին նույնականացնել մթերքի կամ հումքի ծագումը։ Օրենքի նախագծով սահմանված բոլոր փոփոխությունները միտված է կանխելու սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները, ինչպես նաև պաշտպանելու մարդու կյանքն ու առողջությունը։ Օրինագծի ընդունմամբ կկանոնակարգվեն կենդանական ծագման մթերքի և հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում կաթնամթերքի վաճառքին ներկայացվող պահանջները։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության նիստի այսօրվա օրակարգի չզեկուցվող այս հարցին և նշել, որ այն առնվազն 5 տարվա պատմություն ունի. «Հինգ տարի քննարկում ենք այդ որոշումը և ի վերջո եկանք այն եզրակացության, որ գտել ենք ձևը, թե ինչպես տարբերակենք կաթից պատրաստված թթվասերը կաթից չպատրաստված թթվասերից: «Թթվասեր» մակնշմամբ ապրանքների մի մասի մեջ կա՛մ կաթը շատ քիչ է, կա՛մ առնվազն շատ մեծ չափով խառնուրդներ են օգտագործվում»:

Վարչապետն ընդգծել է, որ քննարկումների ժամանակ դիմադրության ալիքն այն բանի համար էր, որ եթե սահմանվի՝ թթվասերը պետք է լինի կաթից, ապա թթվասերի գները կբարձրանան: «Եզրակացությունը հետևյալն է՝ կաթնամթերքը պետք է լինի կաթնամթերք, և այդ կաթնամթերքի վրա պետք է լինեն տեսանելի գունանշումներ, որ այս թթվասերը կաթից պատրաստված թթվասեր է, իսկ մյուսը պետք է լինի ուրիշ գույնով, որ մարդն իմանա, որ այս թթվասերի մեջ գուցե կաթ կա, բայց ամբողջը կաթից չէ: Խանութում պետք է դրված լինեն տարբեր դարակաշարերում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ այս պարագայում երկու իրավիճակ կա. «Առաջինը պարտադիր է, այսինքն՝ եթե կաթնային յուղի փոխարինիչով է պատրաստված, պետք է նարնջագույն դարակաշարում ցուցադրված լինի, իսկ եթե կաթնային յուղով է, այսինքն՝ ոչ փոխարինիչով, ապա՝ կանաչ դարակաշարում»:

Արձագանքելով՝ վարչապետը նշել է, որ շուկայում արդեն կան առնվազն 1-2 ապրանքատեսակներ, որոնք պատրաստվում են միայն կաթից և ընդգծել, որ ՀՀ կառավարության ծրագրերի շնորհիվ է, որ շուկայում հայտնվել է կաթնամթերք պատրաստված միայն կաթից. «Կարծում եմ, որ այս գործընթացը պետք է շարունակել, որպեսզի սպառողն իմանա, թե ինքն ինչ է սպառում և ինչի համար ինչքան վճարում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լոնդոնում տեղի է ունեցել լայնածավալ ցույց՝ ի պաշտպանություն Պաղեստինի

20:47 05.10.2024

Լոնդոնում տեղի է ունեցել լայնածավալ ցույց՝ ի պաշտպանություն Պաղեստինի

Հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել Լոնդոնի կենտրոնում՝ ի պաշտպանություն Պաղեստինի, հայտնում է ITV-ն։ Միջոցառումը տեղի է ունեցել Իսրայելի վրա ոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման տարելիցին ընդառաջ: Լոնդոնի ոստիկանությունն արդեն երկու հոգու է ձերբակալել շտապօգնության աշխատակիցների վրա հարձակվելու համար։ Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվեց հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ի հազարավոր զինված կողմնակիցներ Գազայի հատվածից մտան Իսրայել։ Ի պատասխան՝ Իսրայելի […] ...

Կոնգոյում սկսվել է կապիկի ծաղիկի դեմ առաջին պատվաստումը

20:35 05.10.2024

Կոնգոյում սկսվել է կապիկի ծաղիկի դեմ առաջին պատվաստումը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը, որը կապիկի ծաղիկի համաճարակի էպիկենտրոնն է, սկսել է իր առաջին պատվաստման արշավը վիրուսի դեմ, որն առաջացնում է հիվանդությունը, հայտնել են երկրի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գրասենյակից: «ԴՀ-ի Առողջապահության նախարարությունը Հյուսիսային Կիվու նահանգի Գոմա քաղաքում սկսում է առաջին պատվաստումը mpox վիրուսի դեմ՝ իր գործընկերների, այդ թվում՝ Կոնգոյի ԱՀԿ-ի աջակցությամբ՝ դադարեցնելու երկրում տարածվող համաճարակը: […] ...

Սլովակիան Լիբանանից տարհանել է 98 մարդու

20:25 05.10.2024

Սլովակիան Լիբանանից տարհանել է 98 մարդու

Սլովակիան տարհանել է 98 մարդու Լիբանանից՝ տարածաշրջանում վատթարացող իրավիճակի ֆոնին, այս լոգիստիկ գործողությունը դարձել է երկրի պատմության մեջ ամենամեծը։ «Ընդհանուր առմամբ, Բեյրութից Լառնակա է տեղափոխվել 98 քաղաքացի, որոնցից 34-ը Սլովակիայի քաղաքացիներ են»,- շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է Բլանարը։ Նրա խոսքով՝ Կիպրոսում մնալու ցանկություն է հայտնել ութ մարդ։ Շաբաթ օրը Լառնակայից ինքնաթիռը վայրէջք է […] ...

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ՖՄԿ լիագումար նիստերին

20:15 05.10.2024

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ՖՄԿ լիագումար նիստերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին: Աշխատանքները մեկնարկել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնի խոսքով: Քննարկվել և հաստատվել են գագաթնաժողովի օրակարգային հարցերը, նախագծերն ու ընթացակարգերը: Մասնավորապես, քննարկվել են կազմակերպության անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության դիմումները: Հաջորդիվ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության նախարարական համաժողովի նախագահը հանդես է եկել զեկույցով` նախարարական համաժողովի 45-րդ նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: […] ...

Դանիան կուժեղացնի սահմանային հսկողությունը Իսրայելի դեսպանատներում տեղի ունեցած միջադեպերի ֆոնին

20:10 05.10.2024

Դանիան կուժեղացնի սահմանային հսկողությունը Իսրայելի դեսպանատներում տեղի ունեցած միջադեպերի ֆոնին

Դանիայի իշխանությունները որոշել են ուժեղացնել հսկողությունը Շվեդիայի և Գերմանիայի հետ սահմանին՝ Ստոկհոլմում և Կոպենհագենում Իսրայելի դեսպանատների մոտ տեղի ունեցած պայթյունների և կրակոցների ֆոնին, հայտնում է Դանիայի ազգային ոստիկանությունը։ Ավելի վաղ Ստոկհոլմում և Կոպենհագենում Իսրայելի դեսպանատների մոտ կրակոցների և պայթյունների դեպքեր են տեղի ունեցել։ Ստոկհոլմի ոստիկանությունը և Դանիայում Իսրայելի դեսպանատունը հայտնել են, որ դիվանագիտական ​​անձնակազմը չի […] ...

SHANTNEWS

20:00 05.10.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP