Փոփոխություններ՝ Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+17.09 oC

Փոփոխություններ՝ Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրում

15:40 04.07.2024

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի մեջ: Ըստ հիմնավորման՝ 2024 թ. պետբյուջեով ծրագրի իրականացման համար ֆինանսավորման չափը սահմանվել է 1,521,688 հազար դրամ, որը հավասարապես բաժանվել է ՀՀ կառավարության համաֆինանսավորում և արտաքին միջոցներ (KfW)-ի միջև` յուրաքանչյուրը՝ 760,844.1 հազար դրամ։ Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալության ներկայացրած տվյալների՝ 2024 թ. գյուղատնտեսական տարվա համար համախառն ապահովագրավճարը կազմել է շուրջ 22 մլն դրամ: Ապահովագրավճարի սուբսիդավորման համար կպահանջվի շուրջ 11 մլն դրամ, որը պետք է վճարվի ՀՀ կառավարության և KfW-ի միջոցների հաշվին 50։50 (յուրաքանչյուրը՝ 5.5 մլն դրամ) համամասնությամբ՝ 2024 թ. երրորդ եռամսյակում։ Ապահովագրված ընդհանուր մակերեսը՝ 247 հա։

Առաջարկվում է KfW-ի դրամաշնորհային միջոցները նվազեցնել 625,3 մլն դրամի չափով։ ՀՀ կառավարության կողմից ապահովագրական ընկերություններին փոխհատուցման համար պահանջվող գումարի մասով ակնկալվում է, որ 2024 թ. ՀՀ կառավարության միջոցների հաշվին փոխհատուցման ենթակա գումարը կկազմի՝ շուրջ 200 մլն դրամ: Նշված գումարը կպահանջվի 2024 թ. 4-րդ եռամսյակում։ Որոշման ընդունումը կխթանի ծրագրի շրջանակում ապահովագրական ընկերությունների մասնակցությունը և կնպաստի 2024 թվականի ծրագրի անխափան իրականացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լոնդոնում տեղի է ունեցել լայնածավալ ցույց՝ ի պաշտպանություն Պաղեստինի

20:47 05.10.2024

Լոնդոնում տեղի է ունեցել լայնածավալ ցույց՝ ի պաշտպանություն Պաղեստինի

Հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել Լոնդոնի կենտրոնում՝ ի պաշտպանություն Պաղեստինի, հայտնում է ITV-ն։ Միջոցառումը տեղի է ունեցել Իսրայելի վրա ոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման տարելիցին ընդառաջ: Լոնդոնի ոստիկանությունն արդեն երկու հոգու է ձերբակալել շտապօգնության աշխատակիցների վրա հարձակվելու համար։ Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվեց հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ի հազարավոր զինված կողմնակիցներ Գազայի հատվածից մտան Իսրայել։ Ի պատասխան՝ Իսրայելի […] ...

Կոնգոյում սկսվել է կապիկի ծաղիկի դեմ առաջին պատվաստումը

20:35 05.10.2024

Կոնգոյում սկսվել է կապիկի ծաղիկի դեմ առաջին պատվաստումը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը, որը կապիկի ծաղիկի համաճարակի էպիկենտրոնն է, սկսել է իր առաջին պատվաստման արշավը վիրուսի դեմ, որն առաջացնում է հիվանդությունը, հայտնել են երկրի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գրասենյակից: «ԴՀ-ի Առողջապահության նախարարությունը Հյուսիսային Կիվու նահանգի Գոմա քաղաքում սկսում է առաջին պատվաստումը mpox վիրուսի դեմ՝ իր գործընկերների, այդ թվում՝ Կոնգոյի ԱՀԿ-ի աջակցությամբ՝ դադարեցնելու երկրում տարածվող համաճարակը: […] ...

Սլովակիան Լիբանանից տարհանել է 98 մարդու

20:25 05.10.2024

Սլովակիան Լիբանանից տարհանել է 98 մարդու

Սլովակիան տարհանել է 98 մարդու Լիբանանից՝ տարածաշրջանում վատթարացող իրավիճակի ֆոնին, այս լոգիստիկ գործողությունը դարձել է երկրի պատմության մեջ ամենամեծը։ «Ընդհանուր առմամբ, Բեյրութից Լառնակա է տեղափոխվել 98 քաղաքացի, որոնցից 34-ը Սլովակիայի քաղաքացիներ են»,- շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է Բլանարը։ Նրա խոսքով՝ Կիպրոսում մնալու ցանկություն է հայտնել ութ մարդ։ Շաբաթ օրը Լառնակայից ինքնաթիռը վայրէջք է […] ...

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ՖՄԿ լիագումար նիստերին

20:15 05.10.2024

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ՖՄԿ լիագումար նիստերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին: Աշխատանքները մեկնարկել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնի խոսքով: Քննարկվել և հաստատվել են գագաթնաժողովի օրակարգային հարցերը, նախագծերն ու ընթացակարգերը: Մասնավորապես, քննարկվել են կազմակերպության անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության դիմումները: Հաջորդիվ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության նախարարական համաժողովի նախագահը հանդես է եկել զեկույցով` նախարարական համաժողովի 45-րդ նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: […] ...

Դանիան կուժեղացնի սահմանային հսկողությունը Իսրայելի դեսպանատներում տեղի ունեցած միջադեպերի ֆոնին

20:10 05.10.2024

Դանիան կուժեղացնի սահմանային հսկողությունը Իսրայելի դեսպանատներում տեղի ունեցած միջադեպերի ֆոնին

Դանիայի իշխանությունները որոշել են ուժեղացնել հսկողությունը Շվեդիայի և Գերմանիայի հետ սահմանին՝ Ստոկհոլմում և Կոպենհագենում Իսրայելի դեսպանատների մոտ տեղի ունեցած պայթյունների և կրակոցների ֆոնին, հայտնում է Դանիայի ազգային ոստիկանությունը։ Ավելի վաղ Ստոկհոլմում և Կոպենհագենում Իսրայելի դեսպանատների մոտ կրակոցների և պայթյունների դեպքեր են տեղի ունեցել։ Ստոկհոլմի ոստիկանությունը և Դանիայում Իսրայելի դեսպանատունը հայտնել են, որ դիվանագիտական ​​անձնակազմը չի […] ...

SHANTNEWS

20:00 05.10.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP