Լիբանանը Իսրայելի ուղղությամբ արձակել է 160 հրթիռ և 15 անօդաչու թռչող սարք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+17.09 oC

Լիբանանը Իսրայելի ուղղությամբ արձակել է 160 հրթիռ և 15 անօդաչու թռչող սարք

14:30 04.07.2024

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտնել է, որ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման զինյալները 160 հրթիռ և առնվազն 15 անօդաչու թռչող սարք են արձակել Իսրայելի տարածք։

«Մի քանի ժամ շարունակ «Հըզբոլլահը» զանգվածային գնդակոծում է հյուսիսային Իսրայելը։ 160 հրթիռներ են արձակվել Գոլանի բարձունքների ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ներկայումս Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցնում Լիբանանի հարավում տեղակայված դիրքերին, որտեղից էլ իրականացվել է հրետակոծությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոնգոյում սկսվել է կապիկի ծաղիկի դեմ առաջին պատվաստումը

20:35 05.10.2024

Կոնգոյում սկսվել է կապիկի ծաղիկի դեմ առաջին պատվաստումը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը, որը կապիկի ծաղիկի համաճարակի էպիկենտրոնն է, սկսել է իր առաջին պատվաստման արշավը վիրուսի դեմ, որն առաջացնում է հիվանդությունը, հայտնել են երկրի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գրասենյակից: «ԴՀ-ի Առողջապահության նախարարությունը Հյուսիսային Կիվու նահանգի Գոմա քաղաքում սկսում է առաջին պատվաստումը mpox վիրուսի դեմ՝ իր գործընկերների, այդ թվում՝ Կոնգոյի ԱՀԿ-ի աջակցությամբ՝ դադարեցնելու երկրում տարածվող համաճարակը: […] ...

Սլովակիան Լիբանանից տարհանել է 98 մարդու

20:25 05.10.2024

Սլովակիան Լիբանանից տարհանել է 98 մարդու

Սլովակիան տարհանել է 98 մարդու Լիբանանից՝ տարածաշրջանում վատթարացող իրավիճակի ֆոնին, այս լոգիստիկ գործողությունը դարձել է երկրի պատմության մեջ ամենամեծը։ «Ընդհանուր առմամբ, Բեյրութից Լառնակա է տեղափոխվել 98 քաղաքացի, որոնցից 34-ը Սլովակիայի քաղաքացիներ են»,- շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է Բլանարը։ Նրա խոսքով՝ Կիպրոսում մնալու ցանկություն է հայտնել ութ մարդ։ Շաբաթ օրը Լառնակայից ինքնաթիռը վայրէջք է […] ...

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ՖՄԿ լիագումար նիստերին

20:15 05.10.2024

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ՖՄԿ լիագումար նիստերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին: Աշխատանքները մեկնարկել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնի խոսքով: Քննարկվել և հաստատվել են գագաթնաժողովի օրակարգային հարցերը, նախագծերն ու ընթացակարգերը: Մասնավորապես, քննարկվել են կազմակերպության անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության դիմումները: Հաջորդիվ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության նախարարական համաժողովի նախագահը հանդես է եկել զեկույցով` նախարարական համաժողովի 45-րդ նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: […] ...

Դանիան կուժեղացնի սահմանային հսկողությունը Իսրայելի դեսպանատներում տեղի ունեցած միջադեպերի ֆոնին

20:10 05.10.2024

Դանիան կուժեղացնի սահմանային հսկողությունը Իսրայելի դեսպանատներում տեղի ունեցած միջադեպերի ֆոնին

Դանիայի իշխանությունները որոշել են ուժեղացնել հսկողությունը Շվեդիայի և Գերմանիայի հետ սահմանին՝ Ստոկհոլմում և Կոպենհագենում Իսրայելի դեսպանատների մոտ տեղի ունեցած պայթյունների և կրակոցների ֆոնին, հայտնում է Դանիայի ազգային ոստիկանությունը։ Ավելի վաղ Ստոկհոլմում և Կոպենհագենում Իսրայելի դեսպանատների մոտ կրակոցների և պայթյունների դեպքեր են տեղի ունեցել։ Ստոկհոլմի ոստիկանությունը և Դանիայում Իսրայելի դեսպանատունը հայտնել են, որ դիվանագիտական ​​անձնակազմը չի […] ...

SHANTNEWS

20:00 05.10.2024

SHANTNEWS

ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի աշխատանքները շարունակվեցին Փարիզում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

19:54 05.10.2024

ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի աշխատանքները շարունակվեցին Փարիզում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի աշխատանքները շարունակվեցին Փարիզում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։   ...

BACK_TO_TOP