Պետությունը կապահովի դպրոցականների լողի պարապմունքները. նոր ծրագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
0.09 oC

Պետությունը կապահովի դպրոցականների լողի պարապմունքները. նոր ծրագիր

14:02 04.07.2024

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ ծրագիրը նախորդ տարի հաստատված ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թթ. ռազմավարության կարևորագույն ուղղություններից է, որով նախատեսվում է խրախուսել երեխաների շրջանում առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելու հնարավորությունները:

«Որպես առանձին թիրախ՝ ռազմավարությունում սահմանված էին լողով զբաղվելու հնարավորության ստեղծումը և մարզերում լողավազանների ցանցի ընդլայնման կարևորությունը: Այս ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում պարզ դարձավ, որ մարզերում արդեն իսկ ունենք գործող մասնավոր լողավազաններ, որոնք ստեղծում են համագործակցության հնարավորություններ: Այս ծրագրով նախատեսվում է ֆինանսավորել դպրոցահասակ երեխաների լողի պարապմունքների անցկացումը գործող լողավազաններում՝ դրամաշնորհային մրցույթի միջոցով՝ հատկացնելով համապատասխան ֆինանսավորում:

Մրցույթին մասնակցելու հնարավորություն կունենան ՀՀ առողջապահության նախարարության հրամանով հաստատված լողավազանների կառուցվածքին, շահագործմանը, ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներին, սանիտարահամաճարակային կանոններին և նորմերին համապատասխանող լողավազաններ ունեցող կազմակերպությունները: Բավականին մեծ աշխատանք ենք արել, այդ թվում՝ այցելել մարզեր, որպեսզի համոզվենք, որ իսկապես բավարար պայմաններ կան: Այս պահի դրությամբ կա վերոնշյալ պահանջներին բավարարող մինչև 9 լողավազան, որոնք կարող են մասնակցել մրցույթին, այդ թվում՝ Կապանում, Էջմիածնում, Վանաձորում, Մեծամորում, Հրազդանում, Իջևանում և Ապարանում»,- նշել է նախարարը:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ծրագրի արդյունքում ամեն տարի լող մարզաձևով զբաղվելու հնարավորություն կստանա յուրաքանչյուր լողավազանում դպրոցահասակ երեխաների 2 տարիքային խումբ՝ 8-12 և 13-17 տարեկանները: Հաշվի առնելով պարապմունքների արդյունավետության պահանջը՝ 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12 է, իսկ 2-րդ խմբում՝ 10: Պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ: Ծրագիրը կերաշխավորվի ԿԳՄՍ նախարարության կողմից: Շահառուների թիվը կկազմի շուրջ 200 երեխա:

«Շահառուների ընտրությունը նախատեսվում է իրականացնել բաց հայտարարության միջոցով, որին կարող են դիմել տվյալ լողավազանի տեղակայման բնակավայրում բնակվող դպրոցականները: Դիմումների ընդունումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով, իսկ շահառուների ընդգրկումը՝ ըստ դիմելու հերթականության: Այն երեխաները, որոնք չեն հասցնի ներառվել խմբում, կընդգրկվեն սպասման խմբում: Կիրականացվի ծրագրի մոնիթորինգ. մեկ տարվա ընթացքում լողի երրորդ պատանեկան կարգի նորմատիվային պահանջները չկատարելու կամ բացակայությունների պարագայում տվյալ երեխան դուրս կգա ծրագրից՝ փոխարենը խումբը կհամալրվի սպասման խմբում ընդգրկված երեխաներից: Նախատեսվում է առանձին աշխատանք այն երեխաների հետ, որոնք լավ արդյունք կունենան և կարող են նաև պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել: Մրցույթին դիմելու նախապայման է այս ուղղությամբ որակավորված մարզիչ-մանկավարժների առկայությունը: Մեկ աշակերտի համար սահմանված է ամսական 12 հազար դրամ վճար, որը հաշվարկել է՝ հաշվի առնելով գնահարցումների արդյունքում հաշվարկված միջին գործող գները»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ծրագիրը կիրականացվի ԿԳՄՍ նախարարությանը հատկացված բյուջետային միջոցների շրջանակում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով ծրագիրը, նշել է՝ պետությունը խրախուսում է, որպեսզի մասնավոր լողավազաններում ձևավորվեն լողի խմբակներ, որտեղ երեխաները կկարողանան պրոֆեսիոնալ մարզչի օգնությամբ զբաղվել լողով, իսկ ամսական վճարը կմարի պետությունը: Նպատակը՝ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի տարածումն ու լողի մասսայականացումն է: Վարչապետի խոսքով՝ Կառավարությունն ավելի վաղ հայտնել էր ՀՀ բոլոր խոշորացված համայնքներում տարբեր մարզական կենտրոններ հիմնելու պատրաստակամության մասին, ինչից հետո մի շարք առաջարկներ են քննարկվել. «Ստանձնեցինք այդ քաղաքական հանձնառությունն ու սկսեցինք գնալ այդ ուղղությամբ: Հետո եկանք այն եզրակացության, որ եթե միլիոնավոր գումարներ ծախսենք ու ստեղծենք այդ մարզական կենտրոնները, ունենալու ենք կառավարման խնդիր: Պետք էր ունենալ այնպիսի կառավարում, որի արդյունքում կենտրոնն, իսկապես, կծառայեր համայնքին: Արդյունքում, որոշեցինք այդ ենթակառուցվածքների կառավարումը հանձնել այդ ոլորտում մասնագիտացած ընկերությունների: Մասնավոր ընկերությունների կողմից մեծ հետաքրքրություն կա, ուստի որոշվեց գաղափարը կյանքի կոչել համաֆինանսավորման եղանակով»:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ մարզերում գործող լողավազաններում ծրագիրն իրականացվում է փորձնական և դրա հաջող իրականացման դեպքում կուսումնասիրվեն մարզերում գտնվող մյուս ենթակառուցվածքները, որոնք նույն սկզբունքով կարող են շահագործվել:

Նախարար Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ մասնավոր դաշտի կողմից իսկապես մեծ հետաքրքրություն կա. «Այս ծրագրի հետ կապված կա նպատակադրում՝ հետագայում ընդլայնել մարզաձևերը, չսահմանափակվել միայն լողով և այլ ենթակառուցվածքների օգտագործման պարագայում ֆինանսավորել այլ մարզաձևերը, օրինակ՝ ֆիթնեսով զբաղվելը: Հիմնական խնդիրն այստեղ վերահսկողական մեխանիզմի փորձարկումն է. այս ծրագրի շրջանակում նախատեսվում է ունենալ էլեկտրոնային հարթակ, որն ինտեգրված է լինելու Կրթության կառավարման տեղեկատվական համակարգին, և կարողանալու ենք հետևել երեխաների ընդունման գործընթացին, նրանց հաճախումներին և սպասման խմբի ձևավորմանը: Բացի դրանից՝ առկա է որակական պահանջ. երեխաները որոշ ժամանակ անց պետք է բավարարեն նորմատիվային պահանջները: Բացի դրանից՝ լինելու են պարբերական այցեր՝ համոզվելու, որ գործընթացն իրականացվում է՝ ըստ պլանավորածի»,- փաստել է նախարարը՝ հավելելով, որ կարևոր է նաև հանրային վերահսկողությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինացի միլիոնատերը պատմել է, թե ինչով է 6,2 միլիոն դոլարով գնված բանանը տարբերվում մյուսներից

00:00 30.11.2024

Չինացի միլիոնատերը պատմել է, թե ինչով է 6,2 միլիոն դոլարով գնված բանանը տարբերվում մյուսներից

TRON բլոկչեյն պլատֆորմի ստեղծող Ջասթին Սունը կերել է 6,2 մլն դոլարով գնած բանանը, որը ամրացված է եղել պատին: Հատուկ կազմակերպված ասուլիսի ժամանակ երևում է, թե ինչպես է 34-ամյա Ջասթին Սունը պատից պոկում ժապավենով ամրացված բանանը, մաքրում այն ​​և ուտում։ Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ համ ունի միրգը, ձեռնարկատերը պատասխանել է, որ այն շատ ավելի համեղ […] ...

Ո՞վ է ՉԼ 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

23:55 29.11.2024

Ո՞վ է ՉԼ 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստն ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» դեմ խաղում (5-0) դարձել է երկու գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ ...

Չադը խզել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը

23:50 29.11.2024

Չադը խզել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը

Չադի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության պայմանագրի դադարեցման մասին, հայտնում է Associated Press-ը։ Չադի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբդերաման Կուլամալլայի խոսքով՝ համաձայնագրի խզման որոշումը երկրին թույլ կտա վերանայել ռազմավարական համագործակցությունը՝ հիմնված ազգային շահերի վրա։ Հայտարարության մեջ չի նշվում, թե երբ պետք է լքեն երկիրը Չադում տեղակայված մոտ 1000 ֆրանսիացի զինվորականները: Փարիզը դեռ […] ...

ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Հարավչինական ծով՝ տարածաշրջանում Չինաստանի հետ լարվածության ֆոնին

23:45 29.11.2024

ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Հարավչինական ծով՝ տարածաշրջանում Չինաստանի հետ լարվածության ֆոնին

ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ միջուկային էներգիայով աշխատող USS Abraham Lincoln ավիակիրի գլխավորությամբ, մտել է Հարավչինական ծով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայությունը։ Վաշինգտոնի խոսքով՝ ամերիկյան ռազմանավերի այցելությունները Հարավչինական ծով ուղղված են միջազգային իրավունքի և տարածաշրջանում նավագնացության ազատության ապահովմանը։ «Մենք շատ անհանգստացած ենք Հարավ-չինական ծովում չինական վտանգավոր և անօրինական գործունեության աճով, որը […] ...

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել

23:40 29.11.2024

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել, հայտնում է Թենիսի էթիկայի միջազգային գործակալության (ITIA) պաշտոնական կայքը։ Ըստ աղբյուրի` լեհ թենիսիստուհին թեստը հանձնել է 2024 թ. օգոստոսի 12-ին։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել է տրիմետազիդին։ Անկախ հետաքննությունը պարզել է, որ Շվյոնտեկի օրգանիզմում տրիմետազիդինի առկայությունը պայմանավորված է մելատոնինով, որը նա ընդունել է քնի հետ կապված […] ...

Իսրայելը 14 ամսում ոչնչացրել է «Հըզբոլլահի» մոտ 3 հազար մարտիկ

23:35 29.11.2024

Իսրայելը 14 ամսում ոչնչացրել է «Հըզբոլլահի» մոտ 3 հազար մարտիկ

«Հըզբոլլահի» հետ 14 ամիս շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում իսրայելական զինվորականները հարձակվել են այս շարժման ավելի քան 12,5 հազար օբյեկտների վրա, ուրբաթ հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի վիճակագրությունը։ Մասնավորապես, հարձակման են ենթարկվել 1,6 հազար հրամանատարական կետ և հազար զենքի պահեստ։ Զինվորականները նաև 100-ից ավելի հատուկ գործողություններ են իրականացրել։ Պաշտպանության բանակում «Հեզբոլլահի» […] ...

BACK_TO_TOP