Թանգարանային մասնագետների ու վերականգնողների ֆրանսիական փորձը Հայաստանում. ծրագիրը շարունակվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+17.09 oC

Թանգարանային մասնագետների ու վերականգնողների ֆրանսիական փորձը Հայաստանում. ծրագիրը շարունակվում է

13:15 04.07.2024

Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի կողմից Հայաստանում անցկացվող թանգարանային մասնագետների և վերականգնողների վերապատրաստման դասընթացները կիրականացվեն նաև առաջիկա երկու տարիներին:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած «Հայաստան. ժառանգության կրթություն, պահպանում, պաշտպանություն և արժևորում» ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստում ամփոփվել են 2022-2023 թվականներին ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները և նախանշվել հետագա համագործակցության ուղղություններն ու անելիքները: 2024-2025 թվականներին կշարունակվեն արդեն իսկ մեկնարկած միջոցառումները և կսահմանվեն նոր նպատակներ:

Նիստին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցության և մշակութային հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն, Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնան, ծրագրի գործընկերներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է գործընկերներին՝ բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների խորացումը նաև մշակութային ժառանգության պահպանման ոլորտում:

«ՀՀ կառավարությունը մշտապես բարձր է գնահատել ֆրանսիական կողմի աջակցությունը տարաբնույթ ծրագրերին: Նախընթաց երկու տարիներին իրականացվող այս ծրագրի շրջանակում ևս բազմաթիվ կարևոր նախագծեր են իրականացվել, և հաշվի առնելով հաջողված ընթացքն ու արդյունքները, մենք սպասում էինք ծրագրի հնարավոր երկարացմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ կարևորելով ոլորտի մասնագետների կարողությունների զարգացումը: Նրա խոսքով՝ ծրագիրը կարևոր է հատկապես ճգնաժամային պայմաններում ժառանգության պահպանության գիտագործնական փորձի փոխանակման տեսանկյունից:

Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանն էլ հավելել է. «Մշակութային ժառանգության պահպանության ոլորտում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի մասնագետների՝ միջազգային չափանիշներին համապատասխան վերապատրաստումը՝ յուրացնելով հատկապես ֆրանսիական փորձը»:

Գործընկերներին շնորհակալություն է հայտնել նաև Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը: Նա ընդգծել է, որ ծրագրի շրջանակում համագործակցել են Հայաստանի տարբեր թանգարանների հետ՝ կարևորելով մասնագիտական ներուժի ամրապնդումն ու գիտելիքի հարստացումը: Դասընթացներն անցկացվել են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի լաբորատորիայում և տարբեր հնավայրերում: «Այն նվիրումը, որ կա Հայաստանում ժառանգության բնագավառում աշխատող մեր գործընկերների մոտ, հիացրել է նաև ֆրանսիացի գործընկերներին»,- ասել է Խաչիկ Հարությունյանը:

Ֆրանսիացի գործընկերների դիտարկմամբ՝ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները կայացած են տարբեր բնագավառներում, որոնց շարքում ժառանգության պահպանումը հատուկ կարևորություն ունի: Նրանք հույս են հայտնել, որ համագործակցության շրջանակները կընդլայնվեն նաև այլ գործընկերների ներգրավմամբ:

Թանգարանային մասնագետների և վերականգնողների վերապատրաստման դասընթացները մշակվել են՝ հաշվի առնելով մշակութային ժառանգության ոլորտի առկա կարիքները և կազմակերպվել են Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի կողմից՝ Հայաստանի մշակութային հաստատությունների և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հետ համագործակցությամբ: Երկու տարիների ընթացքում վերապատրաստման դասընթացները կազմակերպվել են մշակութային արժեքների պահպանման, հնագիտական ապակու պահպանման և վերականգնման, տեքստիլի վրա մետաղական աքսեսուարների, խեցեղենի, հնագիտական մետաղի, ինչպես նաև պատմական հուշարձանների պահպանման և վերականգման թեմաներով:

Հիշեցնենք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը դեռևս 2022 թվականին ազդարարել էին «Հայաստան. ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի մեկնարկը, որը ֆինանսավորվում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության «Նորարարական ծրագրերի համերաշխության հիմնադրամի» (Fonds de solidarité pour les projets innovants) կողմից։ Ծրագրի շրջանակում իրականացվել է գիտագործնական 14 դասընթաց, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է հստակ թեմա՝ տեսական և գործնական բաղադրիչներով: Դասընթացները հիմնականում ուղղված են եղել վերականգնման ոլորտի հայ մասնագետների, ֆոնդապահների վերապատրաստմանն ու փորձի փոխանակմանը: Ծրագիրն ունեցել է շուրջ 400 մասնակից հայաստանյան ամենատարբեր գիտահետազոտական և գիտակրթական կենտրոններից և թանգարաններից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դանիան կուժեղացնի սահմանային հսկողությունը Իսրայելի դեսպանատներում տեղի ունեցած միջադեպերի ֆոնին

20:10 05.10.2024

Դանիան կուժեղացնի սահմանային հսկողությունը Իսրայելի դեսպանատներում տեղի ունեցած միջադեպերի ֆոնին

Դանիայի իշխանությունները որոշել են ուժեղացնել հսկողությունը Շվեդիայի և Գերմանիայի հետ սահմանին՝ Ստոկհոլմում և Կոպենհագենում Իսրայելի դեսպանատների մոտ տեղի ունեցած պայթյունների և կրակոցների ֆոնին, հայտնում է Դանիայի ազգային ոստիկանությունը։ Ավելի վաղ Ստոկհոլմում և Կոպենհագենում Իսրայելի դեսպանատների մոտ կրակոցների և պայթյունների դեպքեր են տեղի ունեցել։ Ստոկհոլմի ոստիկանությունը և Դանիայում Իսրայելի դեսպանատունը հայտնել են, որ դիվանագիտական ​​անձնակազմը չի […] ...

SHANTNEWS

20:00 05.10.2024

SHANTNEWS

ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի աշխատանքները շարունակվեցին Փարիզում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

19:54 05.10.2024

ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի աշխատանքները շարունակվեցին Փարիզում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի աշխատանքները շարունակվեցին Փարիզում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։   ...

Արտաշատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների, որոնք ստացել են մարմնական վնասվածքներ

19:45 05.10.2024

Արտաշատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների, որոնք ստացել են մարմնական վնասվածքներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարարտի մարզում։ Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի, Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Նելլի Ն․-ն իր դասաժամի ընթացքում ջրի շշով հարվածներ է հասցրել նույն դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ 11-ամյա […] ...

Շրի Լանկան դուրս է եկել սնանկությունից

19:35 05.10.2024

Շրի Լանկան դուրս է եկել սնանկությունից

Շրի Լանկան ավարտել է իր պետական ​​պարտքի վերակառուցման գործընթացը և դուրս է եկել սնանկությունից, հայտարարել է երկրի ֆինանսների նախկին նախարար Ալի Սաբրին։ «Այսօր Շրի Լանկան պաշտոնապես ավարտեց իր պարտքի վերակառուցման գործընթացը՝ նշանավորելով երկրի սնանկացումից դուրս գալը, եթե հաշվի առնենք, թե որտեղ էինք մենք 2022 թվականի ապրիլին: Որպես այդ ժամանակ ֆինանսների նախարար՝ ես ընդունեցի արտաքին պարտքի […] ...

Իսրայելական բանակը հայտարարել է Թուլկարմում առնվազն 12 արմատականների ոչնչացման մասին

19:26 05.10.2024

Իսրայելական բանակը հայտարարել է Թուլկարմում առնվազն 12 արմատականների ոչնչացման մասին

Հոկտեմբերի 3-ի երեկոյան Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը Հորդանան գետի արեւմտյան ափի Թուլկարմ քաղաքի վրա հանգեցրել է առնվազն 12 պաղեստինցի արմատականների սպանության։ Այս թարմացված տվյալները հրապարակել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։ Նախկինում բանակը հայտնել էր 7 լիկվիդացված արմատականների մասին, որոնց թվում էին պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման տեղական առաջնորդ Զահի Յասեր ալ Ռազակ Ուֆին և արմատական ​​պաղեստինյան […] ...

BACK_TO_TOP