Բեռնատարում առկա փայտանյութն ու ներկայացված փաստաթղթերը չէին համապատասխանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+24.09 oC

Բեռնատարում առկա փայտանյութն ու ներկայացված փաստաթղթերը չէին համապատասխանում

12:49 04.07.2024

ՆԳՆ ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանները ծառայություն իրականացնելիս Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում ստուգման են ենթարկել փայտանյութով բեռնված «ԶԻԼ»-ը: Մեքենան բեռնված էր հաճարի, բոխի և կաղնի տեսակի 10 խմ փայտանյութով: Վանաձոր քաղաքի բնակիչ 59-ամյա վարորդը փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ ներկայացրել է անհատ ձեռներեցի կողմից տրված փաստաթղթեր և հայտնել, որ փայտանյութը բեռնել է Մարց գյուղում:

Կատարված ստուգումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ բեռնատարում առկա փայտանյութը և վարորդի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում:

Փայտանյութով բեռնված «ԶԻԼ»-ը տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փախստականների թիմը կներկայացնի Հայաստանը ՈՒԵՖԱ-ի և ՄԱԿ-ի մրցաշարում

17:47 05.10.2024

Փախստականների թիմը կներկայացնի Հայաստանը ՈՒԵՖԱ-ի և ՄԱԿ-ի մրցաշարում

Փախստականների թիմը կներկայացնի Հայաստանը UEFA Unity Euro Cup – 2024 մրցաշարում, որը կկայանա Շվեյցարիայի Նիոն քաղաքում հոկտեմբերի 9-11-ը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Փախստականներից կազմված հավաքականների միջև ավանդական մրցաշարն ՈՒԵՖԱ-ի և ՄԱԿ-ի փասխտականների գրասենյակի համատեղ նախաձեռնությունն է։ Հայաստանի թիմի պատշաճ նախապատրաստմանը աջակցել են ՀՖՖ-ն և UNHCR Armenia-ն: Մրցաշարի վիճակահանությունը կկայանա հոկտեմբերի 9-ին: ...

Մալայզիայի վարչապետը խոսել է BRICS-ին միանալու մասին

17:42 05.10.2024

Մալայզիայի վարչապետը խոսել է BRICS-ին միանալու մասին

Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը CNBC-ին տված հարցազրույցում ասել է, որ Կուալա Լումպուրն իրավունք ունի ինքնուրույն որոշել փոխգործակցությունը բոլոր գլոբալ գործընկերների հետ: «Երկրները չպետք է թելադրեն ուրիշներին, թե ինչն է լավագույնն իրենց համար։ Որպես առևտրային երկիր՝ Մալայզիան ողջունում է ներդրումներն ամբողջ աշխարհից»,-ասել է վարչապետը։ Պատասխանելով BRICS-ին միանալու Մալայզիայի մտադրության և Ռուսաստանի հետ աճող կապերի մասին հարցին՝ […] ...

Մակրոնը կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումը Իսրայելին

17:31 05.10.2024

Մակրոնը կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումը Իսրայելին

Իսրայելին Գազայում կռվելու համար զենքի մատակարարման դադարեցումը առաջնահերթություն է հակամարտության քաղաքական լուծման համար։ Այս կարծիքը France Inter ռադիոյի եթերում հնչեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ես կարծում եմ, որ այժմ առաջնահերթությունը քաղաքական կարգավորմանը վերադառնալն է, անհրաժեշտ է դադարեցնել զենքի մատակարարումը, որն օգտագործվում է Գազայում կռվելու համար»,-ասել է նա։ Մակրոնը խոստովանել է, որ այս հակամարտության կարգավորման […] ...

Մարզիչը չէր բարևում թիմի ֆուտբոլիստներին. Սուարեսը՝ Բյելսայի մասին

17:23 05.10.2024

Մարզիչը չէր բարևում թիմի ֆուտբոլիստներին. Սուարեսը՝ Բյելսայի մասին

Ուրուգվայի հավաքականի նախկին հարձակվող Լուիս Սուարեսը տհաճ փաստեր է բացահայտել ազգային թիմի մարզչի մասին: «Մարզիչը չէր բարևում թիմի ֆուտբոլիստներին: Մի անգամ հավաքականի տղաները հանդիպում էին կազմակերպել Մարսելո Բյելսայի հետ, որպեսզի խնդրեն նրան հանդիպելիս բարևել: Ես էի թիմի անունից զրուցում Բյելսայի հետ: Նշեցի ներքին մթնոլորտի խնդիրները, բայց նա անտեսում էր մեզ, պահանջում էր, որպեսզի մենք էլ […] ...

ՆԱՏՕ-ի հետ մենք ձգտում ենք հասնել և առաջ տանել տարածաշրջանային անվտանգությունը․ ՀՀ ԱԳՆ

17:18 05.10.2024

ՆԱՏՕ-ի հետ մենք ձգտում ենք հասնել և առաջ տանել տարածաշրջանային անվտանգությունը․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ը X-ի իր էջում գրառում է կատարել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ․ «Միասին մենք ձգտում ենք հասնել և առաջ տանել տարածաշրջանային անվտանգությունը ուժեղացված երկխոսության և համագործակցության միջոցով: Անհամբեր սպասում ենք ավելի ամուր գործընկերության կառուցմանը և մեր պաշտպանական կարողությունների ընդլայնմանը»։ ...

ԱԺ պատգամավորները մասնակցել են ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին

17:07 05.10.2024

ԱԺ պատգամավորները մասնակցել են ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ «Վեհաժողովականները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արեւելքում ընթացող պատերազմի եւ օրեցօր դրա օջախների ընդլայնման վերաբերյալ: Քննարկումների առանցքում էր նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը»,-ասված է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում:   ...

BACK_TO_TOP