Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+24.09 oC

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետին

11:58 04.07.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Նիդերլանդների Թագավորության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Համոզված եմ, որ Ձեր բազմամյա փորձառությունն ու նվիրումը լավագույնս կառաջնորդեն Նիդերլանդների բարեկամ ժողովրդին պատմական այս ժամանակաշրջանում։
Հայաստանի և Նիդերլանդների հարաբերությունները հատկապես վերջին տարիներին թևակոխել են բարձր քաղաքական երկխոսության շրջան։
Մեր պետությունների շարունակաբար զարգացող բարեկամական հարաբերությունները խարսխված են ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ապահովման հիմնասյուների վրա։

Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքը կնշանավորվի առկա քաղաքական օրակարգի առավել ընդլայնմամբ և համագործակցության ուղղությունների զարգացմամբ։
Վերստին շնորհավորելով Ձեզ Նիդերլանդների Թագավորության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և նորանոր հաջողություններ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը կրկին հրթիռային հարվածներ է հասցրել Բեյրութին

16:25 05.10.2024

Իսրայելը կրկին հրթիռային հարվածներ է հասցրել Բեյրութին

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները կրկին հարձակվել են Լիբանանի մայրաքաղաքի հարավային ծայրամասերի վրա, որտեղ շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունն ունի օբյեկտներ և ապրում են նրա աջակիցները։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, առնվազն չորս հարված է հասցվել Հարեթ Հորեյք թաղամասին և փախստականների Բուրջ էլ Բարաջնա ճամբարին, որը գտնվում է Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայան տանող մայրուղու վրա։ ...

Բեյրութին իսրայելական հարվածներից հետո «Հեզբոլլահի» նոր ղեկավարի հետ կապը կտրվել է. Reuters

16:14 05.10.2024

Բեյրութին իսրայելական հարվածներից հետո «Հեզբոլլահի» նոր ղեկավարի հետ կապը կտրվել է. Reuters

Շիական «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղարի պաշտոնում Հասան Նասրալլայի հավանական իրավահաջորդի՝ Հաշեմ Սաֆի ադ-Դինի հետ կապը կտրվել է ուրբաթ օրվանից՝ Բեյրութին իսրայելական հարվածներից հետո: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Լիբանանի մայրաքաղաքին Իսրայելի շարունակվող հարվածները խանգարում են փրկարարներին որոնողական աշխատանքներ իրականացնել «Հեզբոլլահ»-ի՝ հարձակման ենթարկված բունկերի վայրում, որտեղ կարող էր գտնվել շարժման ղեկավարի թեկնածուն։ […] ...

Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»

16:06 05.10.2024

Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»

Իսպանիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի» ու Փարիզի ՊՍԺ-ի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում»։ Tuttosport-ի համաձայն՝ իտալական ակումբը 38-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես ծանր վնասվածք ստացած Գլեյսոն Բրեմերին փոխարինող։ Բրազիլացին այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գալու։ Իսպանական «Սևիլիայից» հեռանալուց հետո Սերխիո Ռամոսն ազատ գործակալի կարգավիճակում է։ Իսպանացին կարիերայի մեծ մասն անցկացրել […] ...

Ավելի քան 200 հազար լիբանանցի փախել է Սիրիա. ՄԱԿ

15:55 05.10.2024

Ավելի քան 200 հազար լիբանանցի փախել է Սիրիա. ՄԱԿ

Սիրիայի և Լիբանանի ավելի քան 200 հազար քաղաքացի է մտել Սիրիա՝ սեպտեմբերի 23-ին իսրայելական հարվածների սկսվելուց հետո, հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին: «Ավելի քան 200 հազար մարդ՝ Լիբանանի և Սիրիայի քաղաքացիներ, լքել են Լիբանանը՝ հատելով Սիրիայի հետ սահմանը Իսրայելի ռմբակոծության հետևանքով»,- գրել է Գրանդին սոցցանցում։ Լիբանանի իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ Բեյրութի […] ...

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

15:45 05.10.2024

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։24-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն Ա․ Գ․-ին (ծնված 1968 […] ...

Իսրայելական բանակը Գազայի մի քանի շրջանի բնակիչների կոչ է արել լքել իրենց տները

15:37 05.10.2024

Իսրայելական բանակը Գազայի մի քանի շրջանի բնակիչների կոչ է արել լքել իրենց տները

Իսրայելի բանակը Գազայի հատվածի վեց թաղամասի բնակիչներին կոչ է անում լքել իրենց տները «ՀԱՄԱՍ»-ի ենթակառուցվածքների վրա հարձակումներից առաջ, սոցցանցում հայտնել է բանակի խոսնակը։ «Մենք կոչ ենք անում Գազայի հատվածի տվյալ թաղամասերի բնակիչներին՝ լքել իրենց տները։ Այս շրջաններում «ՀԱՄԱՍ» շարժումը շարունակում է ակտիվ գործել, ուստի իսրայելական բանակն իր ամբողջ ուժով հարվածներ կհասցնի այնտեղ»,- գրում է նա: ...

BACK_TO_TOP